Ապրիլի 18-ին կկայանա «Նախասիրությունների բացահայտում» նախագծի վերջնական ամփոփումը, որը կներկայացվի 9-րդ դասարանի սովորողների կողմից։
Օրը՝ ապրիլի 18
Ժամը՝ 13:00-14:00
Վայրը՝ հետազոտական վարժարանի ընթերցասրահ
Ներկայացնողներ՝ 9-րդ դասարանի սովորողներ
Մասնակիցներ՝ վարժարանի սովորողներ, դասավանդողներ, կազմակերպիչներ, հետաքրքրված անձինք
Սահիկաշարը՝ հղմամբ
Ավելի մանրամասն՝ նախագիծ, քայլեր
«Նախասիրությունների բացահայտում» նախագիծն առաջին տարին չէ, որ իրականացվում է։ Դուք կարող եք ծանոթանալ նաև 2022-2023թթ. ուսումնական տարվա ավագ դպրոցի 9-րդ դասարանների, ինչպես նաև Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի թիվ 2 ավագ դպրոցի արձանագրած արդյունքներին։
- «Նախասիրությունների բացահայտում» նախագծի վերջնական ամփոփում
- Մեծամորի Ավագ դպրոցի թեստի վերջնական ամփոփում
Արդեն ժամանակն է ամփոփելու նաև 2023-2024 ուսումնական տարվա ավագ դպրոցի 9-րդ դասարանի սովորողների արձանագրած արդյունքները, որը կներկայացնեն՝
- Արամ Մաղաքյան (9-1 դաս․)
- Մարի Աղայան (9-5 դաս․)
- Հայկ Աղլամազյան (9-5 դաս․)
- Գուրգեն Աբրահամյան (9-6 դաս․)
Ստորև ներկայացվում է 9-րդ դասարանների (ըստ հերթականության) ամփոփումներն ու արդյունքների վրա հիմնված եզրակացությունները՝
Բուն ամփոփումը՝ բոլոր դասարանները միասին․
Շնորհակալություն ավագ դպրոցի սովորողներին՝ նախագծին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու, ավագ դպրոց-հետազոտական վարժարանի ղեկավարությանը՝ սատարելու, նախագծի ղեկավարին և համակարգող-մասնակիցներին՝ նախագիծը հաջողությամբ կատարելու, ամփոփելու, ավարտելու համար։
Նախագծի ղեկավար՝ Աշոտ Տիգրանյան
Համակարգող՝ Դավիթ Մուրադյան