Անցնում ենք նախագծային գործունեության։

  • ընթերցողական — կարդալ գրական ստեղծագործություններ, գրել դրանց մասին գրախոսականներ, տեղադրել բլոգի «Կարդում եմ» բաժնում։
  • ստեղծագործական — գրել սեփական մտորումները 8-10 նախադասության սահմանում, տեղադրել բլոգի համապատասխան բաժնում։
  • թարգմանական — թարգմանել տեղեկատվական և գեղարվեստական տեքստեր ցանկացած լեզվից՝ ըստ նախասիրության, հրապարակել «Թարգմանություններ» բաժնում։ Աշխատանքը կարող է լինել նաև միջառարկայական։
  • հետազոտման-ձայնագրման՝ ռադիո, TV — անհատական կամ խմբային թողարկումներ՝ սովորողներին, ծնողներին հուզող հարցերի շուրջ հարցազրույցներ, հետաքննություններ, վերլուծություններ։ Թողարկումները հրապարակել համապատասխան բաժնում։
  • ֆիլմի դիտում-վերլուծություն — փաստավավերագրական և գեղարվեստական, անիմացիոն ֆիլմերի դիտում, վերլուծում, տեղեկությունների հավաքում-ներկայացում։