Բլոգային Աշխատանք
- Ներկայացնել Տիգրան Մեծին․ պատերազմներ և նվաճումներ։
Տիգրան Մեծ/մ․թ․ա 95-55թթ․/Արտաշես Ա-ի թոռը,Տիրանի որդին։Արտավազդ Ա պարտվելով պարթևա-հայկական պատերազմում,հանձնում է իր եղբորորդուն Գահաժառանգ Տիգրանին։
Մ. թ. ա. 87–85 թթ-ին հաղթել է հայ-պարթևական պատերազմում. վերադարձրել է «Յոթանասուն հովիտները»
գրավել Ատրպատական-Մարաստանը, հասել մինչև Եկբատան քաղաքը, ապա գրավել Հյուսիսային Միջագետքը, Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն
Մ. թ. ա. 80–70-ական թվականներին վարել է Պարթևստանի հետագա թուլացման և Արևելյան Միջերկրայքում Հռոմի ազդեցության վերացման քաղաքականություն։
Նա շատ նվաճումներ է կատարել պարթևների դեմ,և նվաճումներից մեկը <<Յոթանասուն հովիտները>>,որը նա վերդարձրել էր։
- Թվել Տիգրան Մեծի կողմից իրականացված դիվանագիտական քայլերը։
1,Նա հյուսիսից պաշտպանվելու նպատակով Ծոփքն է միացրել Մեծ Հայքին։
2,Նա երկար ժամանակ մնացել էր Պարթևստանում և գիտեր դրա բոլոր թույլ և ուժեղ կողմերը։
- Մ․թ․ա 66թ․ պայմանգիր․ կետերը և բովանդակությունը
Մ. թ. ա. 66 թ-ի սեպտեմբերին Հռոմի հետ կնքած Արտաշատի պայմանագրով
Տիգրան Բ-ն կանխել է Հայաստանի համար երկու ճակատով կործանարար պատերազմի վտանգը.
պահպանել է Հայաստանի անկախությունը և Մեծ Հայքի տարածքային ամբողջականությունը՝ Եփրատից մինչև Կասպից ծով և Հյուսիսային Միջագետքից մինչև Կուր գետ: