Դասի հղումը
Այլ հղումներ 123

1․Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Գերմանիայի աշխարագրական դիրքը շատ բարենպաստ է։ Գերմանիան ունի նավթի մեծ շարաներ գրեթե 240 միլիոն բարել։ Դա նույնպես ազդում է Գերմանիայի տնտեսության վրա։ Գերմանիան գտնվում է արևմտյան Եվրոպայում,որտեղ կլիման շատ բարենպաստ է։ Գերմանիան հյուսիսից ունի ելք դեպի ջրային ավազաններ։ Գերմանիան Եվրոպայի ամենահզոր և ամենաշատ բնակչություն ունեցող երկիրն է։ Բնակչությունը՝82,2 մլն մարդ,մայրքաղաքը՝Բեռլին,տարածքը 357 հազար կմ2։ Աշխարհագրական դիրքը թույլ է տալիս լինել գրեթե 10 հարևանների շրջապատում։ Քանի,որ Գերմանիան գտնվում է Եվրոպայի սրտում,մեջտեղում,այստեղ էլ հատվում են Եվրոպայի արևելյան,արևմտյան,մյուս կողմից Միջերկրածովային ու Սկանդինավյան երկրները։ Ուստի ելնելով Գերմանիան ունի տարբեր ուղղություններ Եվրոպայից դուրս և գտնվում է ամեն հարևանի հետ նորմալ հարաբերությունների մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան բաժանվել էր երկու մասի՝Գերմանիա Դեմոկրատական հանրապետության /ԳԴՀ/ և Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության /ԳՖՀ/։ Բոլորս էլ տեղյակ ենք,որ կառուցվել էր Բեռլինի պատը,որը 40 տարի բաժանում է ԳԴՀ-ԳՖՀ-ից։ Իհարկե 1990 թվականին վերականգնվեց Գերմանիան՝այսպես ասաց միավորվեց,և դարձավ ինքնուրույն պետություն,ծաղկեց և սկսեց զարգանալ էկոնոմիկան,մայրաքաղքը դարձավ Բեռլինը։ Գերմանիայի համար մեծ դեր է խաղում հյուսիսում գտնվող Բալթիկ և Հյուսիսային ծովերը և դրանց կապող Քիլի ջրանցքը։ Գերմանիայի համար առանձահատկություն է նաև այն փաստը,որ նրա 10 հարևան պետությունները տնտեսապես զարգացած են ու համարվում է Եվրոխորհրդի անդամներ։ Գերմանիան բոլոր իր հարևանների հետ ունի անմիջական սերտ հարաբերություններ մշակութային,տնտեսական և քաղաքական հարցերում։

2․Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Զարգացման նախադրյալներից է տնտեսությունը,որը աստիճանաբար վերականգնվեց երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Եվրոպայի ամենազարգացած տնտեսությամբ պետությունը դա հենց Գերմանիան է,իր միլիոն բնակչությամբ ու 357 հազար կմ2 տարածքով։ Մյուս նախադրյալը դա մեքենաշինությունն է,ինչպես գիտենք Գերմանիայի մեքենաշինությունը,ռոբոտաշինությունը ամենազարգացածներից է։ Ամենաշատ մեքենաներ արտադրող երկրներից է,որը իհարկե կազդի տնտեսության զարգացման վրա։ Նախադրյալ է նաև իր բոլոր հարևանների հետ խաղաղ ու սերտ հարաբերությունները։ Գերմանիայի բոլոր հարևանները տնտեսապես զարգացած են և համարվում են Եվրոմիության անդամ։ Գերմանիան ունի բոլոր հարևանների հետ դիպլոմատիկ հարաբերություններ։ Զարգացման նախադրյալ է հյուսիսում գտնվող միակ մեծ երկայնքով գտնվող Քիլի ջրանցք,Բալթիկ և Հյուսիսային ջրավազանները։ Նախադրյալ է հյուսիսում գտնվող մարգագետինները,բերատու դաշտերը՝մարշերը,որոնք պարգեվում են հյութալի մրգեր և այլն․․․։ Անտառային ծածկը կազմում է երկրի 30 տոկոսը,որը գտնվում է հարավում,նաև Չեխիայի սահմանին։ Բնությունը պահպանելու համար ստեղծվել են օրենքներ,որոնք արգելում են բնածածկի ոչնչացմանը և պահպանում են բնությունը։ Տուրիզմը նույնպես կազմում է նախադրյալը,որը ամեն տարի,բացառենք համաճարակի տարիները,բերում է Գերմանիան մեծ գումարներ։ Բեռլինը,իհարկե Փարիզը չէ,բայց միևնույնն է շենքերի,քաղաքների,փողոցների կառույցները նույնպես սրտեր են գրավում և մարդիկ ուզում են տեսնել այդ ճարտարապետական հրաշքները։ Գերմանիան իհարկե չունի հսկայական պաշարներ,ինպիսիք են,օրինակ Սաուդյան Արաբիայում,բայց միևոնւյնն է ունի բավական չափով պաշարներ։ Գերմանիան ամեն տարի արտահանում է 230 միլիոն բարել նավթ,որը մեծ թիվ է։

3․Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:

Քանի,որ Գերմանիան հանդիսանում է Եվրոխորհրդի,ՆԱՏՈ-յի անդամ,ունի շատ սերտ հարաբերություններ աշխարհի երկրների հետ։ Գերմանիան իր մեքենաշինությամբ զարգացնում է տնտեսությունը։ Գերմանիայի ռոբոտաշինությունը մեծ դեր ունի աշխարհում։ Որովհետև Գերմանիան արտադրում է թանկարժեք,որակով մեքենաներ ։ Տարբեր երկրներին մատակարարում է այդ ավտոմեքենաները։ Նաև ունի քաղաքական,տնտեսական և մշակութային կապեր իր հարևանների և աշխարհի այլ պետությունների հետ,որը նպաստում է հետագա լավ,խաղաղ հարաբերություններին

4․Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները: