Նպատակ՝
Մի քանի փորձերով համոզվել,որ գազում կա ճնշում,թե ոչ,եթե կա ,ապա այն ինչով է պայմանավորված և գազի ճնշումը ինչպես է փոփոխվում գազը բնութագրող մեծություններից կախված։

Փորձ 1՝
Նպատակ՝
Այս փորձով ցանկանում եմ համոզվել,թե ոչ,եթե կա ,ապա այն ինչով է պայմանավորված և գազի ճնշումը ինչպես է փոփոխվում գազը բնութագրող մեծություններից կախված։
Անհրաժեշտ սարքեր,պարագաներ,նյութեր
Օդահան պոմպ զանգով, բարակ թաղանթով մի փուչիկ,թել։
Փորձի ընթացքը
Թելով կապեցի չփկված փուչիկի բերանը օդահան պոմպի զանգի տակ։ Պոմպի միջոցով զանգի տակից օդը դուրս հանել։ Հասկանալի է ,որ փուչիկից օդը դուրս չի գալիս,որովհետև փուչիկի բերանը փակել եմ։
Արդյունք։
Փորձը անելուց հետո ,ես տեսա որոշ ժամանակ անց փուչիկները սկսեցին փկվել։ Ստացավ գնդաձև փուչիկը։ Քանի,որ փուչիկում օդ կար և մենք բերանը փակել էինք,սանդղակը ցույց էր տալիս,որ վակումային վիճակում է գտնվում։ Փուչիկը սկսեց ինքնաբերաբար փկվել։ Փորձից հասկացա,որ գազում ճնշում կա։ Եվ այն պայմանավորված է գազի մոլեկուլների՝ բախմանը պատին,ինչպես նաև փուչիկի պատերին։ Գնդաձև է,քանի որ այդ փուչիկում մոլեկուլները բախվում են պատերին և այդ իսկ պատճառով փուչիկը փկվում էր։ Պայմանավորված է միավոր մակերևույթի մոլեկուլների բախումներից։
Երկրորդ փորձ
Մի տարրայի բերանը փակեցինք խցանով,թողնելով մեջը գազ՝օդ։ Ամրացրեցինք ռետինե խողովակը,որպեսզի ներսից օդը հանենք օդահան պոմպի միջոցով։ Մի ծայրը ամրացրեցի տարրային,իսկ մյուսը օդահան սարքին։ Որոշ ժամանակ անց ես տեսա,որ խցանը մեծ արագությամբ վերև սլացավ։
Անհրաժեշտ իրերը։
Օդահան պոմպ,տարրա,խցան ու խողովակ։
Արդյունք։
Գազը բաղկացած է հսկայական քանակությամբ մոլեկուլներից, այդ պատճառով նրանց բախումների թիվը չափազանց մեծ է։ Առանձին մոլեկուլի բախման ուժը թեև թույլ է, բայց բոլոր մոլեկուլների ազդեցությունն անոթի պատերին զգալի ճնշում է առաջացնում։ Գազի ճնշումն անոթի պատերի վրա պայմանավորված է գազի մոլեկուլների հարվածներով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գազը նույն մեծության ճնշում է գործադրում բոլոր ուղղություններով։
Իմ տեսանյութը։