Ես կարդացի այդ նյութը և հիմա ներկայացնում եմ իմ վերլուծությունը։

1 առարկա՝անհամակարգություն

Ես այս մտքի հետ համաձայն եմ,որովհետև Գատոն օրինակներով բացատրում էր,թե ինչ է անկապություն,ինչն է անիմաստությունը ուսումնական պլանում։ Նա ասում էր ,որ առարկաների այդ իմաստն շփոթմունք էր առաջացնում։ Երբ իրեն նամակ էին գրել՝կարևորության մասին,նա այդ նամակը կարդացել էր ու մերժել,չէր համաձայնվել,ասելով ,որ այդքան էլ նման չեն իրար այդ մասնիկները։ Գատոն ասում էր,որ իրար նման,իր հաջորդող են ,օրինակ ծնունդն ու զարգացումը,որովհետև մեկը մյուսին լրացնում է,իսկ առարկաներից,ուսումնական պլանից նա դժգոհ էր,ասելով ,որ դրանք անիմաստ են ու երեխաները չեն կարողանում հասկանալ,թե ինչ չեն հասկանում,որովհետև դա նրանց մոտ շփոթմունք է առաջացնում։

Ես դասավանդում եմ լրիվ անկապություն, ամբողջի միասնականությանը հակառակ մանրագույն մասնատվածություն, ինչ անում եմ ավելի շատ հեռուստացույց կարգավորելու է նման, երբ միաժամանակ աշխատում են տարբեր ալիքներ, քան որևէ կարգ ստեղծելու: Աշխարհում, որտեղ Տունն ուրվական է դարձել այն պատճառով, որ երկու ծնողներն էլ շատ են աշխատում, ընտանիքը մշտապես տեղափոխվում է, ծնողները մշտապես փոխում են իրենց աշխատատեղը (մեծերից մեկը չափազանց հավակնոտ է կամ ինչ-որ այլ պատճառով), ամեն ինչ չափից ավելի խճճվել է, որպեսզի նորմալ ընտանեկան կարգը պահպանվի: Ես այս մտքի հետ լիովին համաձայն եմ։ Նա ասում է,որ հիմիկվա դպրոցների ուսումնական պլանում երեխաներին քաոսին սովորեցնելը դա նորմալ է և սա մեր հեղինակի առաջին դասավանդած առարկան էր,որից նա այդքան էլ գոհ ու ուրախ չէր։

2 առարկա՝տարանջատում

Ես սովորեցնում եմ երեխաներին, որ պետք է մնան այն դասարանում, որտեղ նրանց տեղավորել են:

Երկրորդ առարկան դա տարանջատումն էր։ Գատոն ասում էր,որ երեխաներին պահում են ինչ-որ փակ տեղ և այսպես ասած տանջում էին։ Սա իհարկե փոխաբերական իմաստով ասեցի։ Երեխաներին համարակալում էին,հրամայում էին մնալ նույն սենյակում։ Իսկ Գատոն ուզենալով փախչել այդպիսի դաստիարակությունից փորձում էր երեխաներին սովորեցնել ,որ ամեն աշակերտ ունի իր տեղն ու պիտակը և նա ցանկանում էր դա փոխանցել սովորողներին։ Նա միշտ ասում էր,որ պետք է բաժանել խմբերի,որոնց մեջ պետք է նախանձել ուժեղներին ու արհամարհել թույլերին։ Այս մտքի հետ ես մի քիչ համաձայն չեմ,որովհետև երեխային նախանձ սովորեցնելը դա վատ բան է,որը կարող է ձգվել մինչև կյանքի վերջ։ Գատոն ասում էր,որ պետք է նախանձել մեծերին,ուժեղներին։ Այո,որոշ չափով կարելի է ու պետք է,որպեսզի երեխան տեսնի իր ապագան իր հետագա քայլերը մի հոգու մեջ։ Բայց պետք չէ այդպես նախանձել,հետևեից ընկնել։ Պետք է ուղղակի իմանալ,որ ամեն մարդ կարող է հասնել այնպիսի վերելքների,որ այդ մեծերն նույնիսկ կզարմանան։ Իսկ փոքրերին արհամարհել դա մի քիչ գերագնահատված է,որովհետև դու ինքդ պետք է դառնաս թույլերի,ծույլերի համար մի նշան,մի օրինակ,որ իրենք քո մեջ տեսնեն իրենց,իրենց ապագան,որ կարողանան ձգտել քո գիտելիքներին և իմանալ այն,ինչ դու գիտես և անել այն,ինչ դու ես անում։ Գատոն ասում է ,որ երեխաներին սովորեցնում է գնահատականներին,և ասում է,որ իրենց ապագան կախված է գնահատականներից։

Դա իմ կարծիքով այդպես չէ,որովհետև ամեն երեխա ինքն է որոշում,ինչ գնահատականի է արժանի։ Երեխային այդպիսի ծուղակ գցելը դա լավ բան է,որովհետև երեխան կարող է ընկճված մեծանալ և ապագայում լինել այդպես,որ գնահատական չստացավ ու դարձավ աղքատ։ Կա այդպիսի խոսք,որ լավ սովորողները,բարձր գնահատական ստացողները կլինեն աղքատ մարդիկ ապագայում,իսկ ծւյլիկները հարուստ,ունևոր։ Իմ կարծիքով դա այդպես չէ,որովհետև ամեն մարդ աշխատում է իր կարողությունների մեջ։ Ինչ կարողանում է դա է անում,դրանում է խորանում ու աշխատում։ Կարող է մարդ լինել խելացի ու դառնալ բիզնեսմեն,իսկ ծույլիկը դառնա մեքենա լվացող։ Դա կախված է նրա հմտություններից ու նպատակներից։ Եթե նպատակ է դրել մարդ ու ձգտում է դրան,նա անպայման կհասնի,իսկ եթե ոչ,ուստի ոչ։

3 առարկա՝անտարբերություն

Երրորդ դասը, որ տալիս եմ երեխաներին , գործի նկատմամբ անտարբեր վերաբերմունքն է

Երրորդ միտքը մի քիչ տարօրինակ թվաց ինձ համար,որովհետև Գատոն խոսաց նախ երեխաների անտարբերության դասերի նկատմամբ և հետո սկսեց զանգի մասին խոսել։ Սա մի քիչ շփոթմունք առաջացրեց ,այց ես հասկացա։ Գատոն ճիշտ է ասում զանգի և ընդմիջումի մասին։ Ասում է,որ զանգը թողնում է ամեն ինչ անցյալում և մեզ ուղեկցում է դեպի ապագա։ Դա ճիշտ է,որովհետև ամեն ընդմիջումով մենք մեր անցածը,սովորածը ընկալում ենք ու սկսում ենք լրիվ նոր դաս,լրիվ նոր էջ։ Գատոյի ասածն դա է,որ նա անտարբերությունն է սովորեցնում։ Այսինքն ընդմիջումին կարող ես թռչկոտել ուրախանալ,բայց դասին մասնակցես լուրջ։ Մեր դպրոցում էլ է այդպես։ Մեզ դասամիջոցին թողնում են ուրախանալ,զվարճանալ,բայց թռչկոտել նյութական վնասներ հասցնելը ոչ՝ամեն ինչը իր չափի մեջ։ Իսկ դասին լինել ուշադիր ու լուրջ։ Սա երրորդ դասն էր Գատոյի։

4 առարկա՝ զգացմունքային կախվածություն

Այս դասից ես գտել եմ իմ դպրոցի և Ջոնի դպրոցի տարբերություն։ Նա ասում էր,որ իր դպրոցում այդ բարի ժպիտներ,ազատ խոսք չկար։ Երեխաները ընկճված էին,չէին կարողանում խոսեին,որովհետև վախենում էին կամ էլ շատ էին լարվում։ Իսկ մեր դպրոցում այդպես չէ,որովհետև մեր մոտ ազատ խոսքի իրավունք կա և ամեն սովորող ,երբ ցանկանա կարող է հարց ուղղել,նախագիծ առաջարկել ուսուչչին։ Ջոնը ասում էր,որ թողնում է նրանց իրեն խաբել բայց իր թույլտվությամբ։ Այսինքն երեխաները թույլտվություն են ուզում,որպեսզի գնան կարիք հոգան,բայց գնում են լրիվ ուրիշ պատրվակով,լրիվ ուրիշ նպատակով։ Դա է ազատությունը։ Ես դա ճիշտ եմ համարում,որ ամեն երեխան արժանի է մի քիչ օդափոխվել այսպես ասած ու մի քիչ հանգստանալ դասի ժամանակ,որովհետև ուսուցիչը,դասարանի հայացքը լարվածություն ու ճնշում են գործադրում երեխայի վրա։ Եվ երեխան իրավունք ունի ասի,որ նա իրեն այդպես է զգում և ստանա թույլտվություն։

5 առարկա՝մտավոր կախվածություն

Ահա և գլխավոր դասերից մեկը՝ մտավոր կախվածությունը․

Այսինքն ,երբ երեխային մեծահասակ,պաշտոնով թեկուզ մարդ հրամայում է,երեխան մտավոր կախվածություն է տանում,այսինքն սկսում է ենթարկվել և լսել այդ մարդու կամ մեծահասակին։ Գատոն ասում էր,որ աշխատավարձ ստանում է այն բանի համար,ինձ դասավանդում է։ Երբ երեխան մտավոր կախվածություն է տանում,նրանով ղեկավարում են ուրիշ մարդիկ,ովքեր կարգադրում են երեխային։ Երեխան շատ է ընկճվում։ Գատոն ասում էր,որ երեխաները,հատկապես ծույլ,իրենք են որոշում անել տնային աշխատանքները,թե ոչ։ Նա հրամայում էր,որպեսզի տնայինները անեն։ Ես մի քիչ համաձայն չեմ,որովհետև դա սխալ դաստիարակություն է։

6 առարկա՝ինքնագնահատականի կախվածություն շրջապատի կարծիքից

Երեխաներին սովորեցնում եմ, որ սեփական անձի մասին իրենց պատկերացումները որոշվում են շրջապատողների կարծիքով:

Վեցերորդ դասի իմաստն կայանում է նրանում,որ երեխան ճանաչի իրեն ուրիշի ասածով,ով հասկանում է ու գիտի երեխայի հմտությունները։ Գագոն ասում էր,որ նա սովորեցնում է երեխաներին ինքնագնահատականին,որն իրենց կտա մասնագետը։ Նա ասում է,որ ամեն երեխա արժանի է ինչ-որ գնահատականի,որի հիմքի վրա կառուցվելու են հետագա նրա քայլերը դպրոցում։ Նա ասում է,որ երեխաների ծնողներին ներկայացնում է թերթիկներ,ամփոփաթերթիկներ,որոնք ցույց են տալիս աշակերտի աշխատասիրությունը։ Հատեն ասում է ,որ ցանկանում է սովորեցնել այդ հոգեբանությանը,որ ամեն մարդ պետք է իմանալ իր ինքնագնահատականը շրջապատից։ Ես դա համարում եմ ճիշտ,որովհետև ամեն մարդ արժանի է լինել խելացի ու հարգված անձ շրջապատում։ Երեխայի ինքնագնահատականը կախված է շրջապատի աստիճանից։ Խելացի,ընկերասեր, աշխատասեր և հավատարիմ։ Ահա այս հատկանիշներն են կառուցում շրջապատը։ Շրջապատը կարող է մարդուն գնահատել իր հատկանիշներով իր առանձնահատկություններով։ Դա ճիշտ է,որպեսզի մարդ իմանա ինքը տեղ ունի,թեկուզ և հարգված է ,թե ոչ։