Երրորդ փորձ՝գազի ճնշում․
Նպատակ։
Պարզել գազի ճնշումը ինչպես է փոփոխվում ծավալի փոփոխությունից կախված։
Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ խողովակ,որի մեջ ազատ շարժվում է մխոց,ռետինե բարակ թաղանթ և թել։




Ընթացքը։
Մխոցը խողովակում տանում ենք բավականին հետ,նրա բաց ծայրը թելով ամուր կապում ենք ռետինե բարակ թաղանթը։ Որպեսզի տեսնենք,թե ինչպես է փոփոխվում գազի ճնշումը ,երբ փոփոխում ենք ծավալը,պետք է անփոփոխ պահել գազի ջերմաստիճանը և զանգվածը։
Արդյունք։
Ջերմաստիճանը չփոխեցինք։ Երբ կապել էի ,թաղանթը փկված չէր,հարթ էր,ես հասկացա դրանից ,որ մոլեկուլների հարվածները ներսից ու արտաքինից նույն են։ Բայց,երբ մխոցը դանդաղ բարձրացրեցի վերև,տեսա,որ թաղանթը ստացավ գնդաձև տեսք։ Դա պայմանավորված է ծավալի փոքրացման և ճնշման մեծությանով։ Երբ ծավալը փոքրացրեցինք,մխոցը առաջ տարանք,տեսանք,որ թաղանթը գնդաձև է դառել։ Դա պայմանավորված է մոլեկուլների հարվածներից բոլոր ուղղություններով ներսից։ Ուստի սատցվում է,որ ներսից մոլեկուլները բախվում են ավելի շատ,առաջացնելով ավելի մեծ ճնշում,քան արտաքինից էր և այդ իսկ պատճառով թաղանթը ուռչեց։
Հակառակ գործողություն․
Հետ տանելով մխոցը տեսա,որ թաղանթը սկսեց ձգվել դեպի ներս։ Մենք ջերմաստիճան չփոխեցինք,բայց մխոցը հետ քաշելով առաջացրեցինք մեծ ծավալ,որի արդյունքում ճնշումը փոքրացավ։ Սա հակադարձ համեմատական կապ է։ Երբ մենք ծավալը փոքրացրեցինք,ճնշումն հակադարձ համեմատականով մեծացավ,սկսեց ներսից ավելի մեծ ճնշում գործադրել։ Իսկ երբ մենք մեծացրեցինք ծավալը տեսանք,որ հակառակ գործողություն է կատարվում և թաղանթը ներս է ձգվում։ Սրանից եզրակացնում ենք,որ մոլեկուլների հարվածներ արտաքինից ու ներսից նույնը չեն։ Արտաքինից ավելի շատ է ճնշում առաջանում,որի հետևանքով թաղանթը ձգվում է դեպի ներս։
Տեսանյութ։