Դասի հղումը Այլ հղումներ 1234

1.Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
Քանի,որ Իտալիան գտնվում է հարավային Եվրոպայում,ուստի կլիման մերձարևադարձային է ու բարենպաստ է։ Տարեկան ջերմաստիճանը բավականին տաք ,մոտ 24 ցելսիուս։ Հյուսիսում սահմանակից է մի շարք երկրների հետ՝Ֆրանսիա,Շվեյցարիա,Լիխտենշտեյն,Սլովենիա և Ավստրիա։ Այդ սահմանի առավելությունն այն է,որ սարերը,Ալպյան լեռները բարձր ցուրտ տարածք են իրենցից ներկայացնում,որը կխոչընդոտի պատերազմի ժամանակ դիրքերը գրավմանը ու հարձակմանը։ Կարելի է ասել,որ դա անտեսանելի պատ է,որը չի թողնի անցնել այն։ Պատմության մեջ եղել է երկու դեպք,երբ կարողացել են զորքերը անցնել Ալպյան ցուրտ լեռները։ Դա առավելությունն է և թերություն է։ Ինչպես ՀՀ,այդպես էլ Իտալիան լեռնային երկիր է,որովհետև 301 հազար կմ2 4/5 մասը կազմում են լեռնաշղթաները։ Ալպյան լեռները թերություն են այն առումով,որ շատ դժվար է այնտեղ կառուցել շինություններ,բնակեցնել այն։ Աշխարհագրական դիրքը հարուստ չէ վառելիքաէներգետիկ արդյունաբերությամբ,բայց հարուստ է գունավոր,սև մետաղների,ծծմբի,մարմարի արդյունաբերությամբ։ Սիցիլիայում,Սարդինիայում շատ են գունավոր,սև մետաղները,որոնք իրենց տեղն ունեն տնետսության զարգացման մեջ։ Աշխարհագրական դիրքը թույլ է տալիս ունենալ տնտեսապես հարուստ,զարգացած հարևան պետություններ։ Ունենալ հարավում,արևմուտքում և արևելքում ջրային ավազաններ։ Ափերը ողողում են Տիրրենյան,Հիոնական,Ադրիատիկ և Միջերկրական ծովերի ափերը։ Նաև Ալպերում ձգվում է երկար գետ,որը կոչվում է Պո։ Այն կապում է արևելքն արևմուտքի հետ։ Այն Իտալիայի սահմանի երկարության է,և այն թափվում է Ադրիատիկ ծով։ Հյուսիսում Իտալիան ունի շատ զարգացած,հարուստ քաղաքներ,որոնցից են Միլանը,Թուրինը,Վենեցիան,Ֆլորենցիան ու Պրատոն։ Հարավում են գտնվում Հռոմը՝մայրաքաղաքը։ Հռոմում է գտնվում Հռոմի Պապի նստավայրը՝ Վատիկանը,որի տարածքն կազմում է ընդամենը 0,44 կմ2։ Հյուսիս-արևելքում է գտնվում մի ուրիշ գաճաճ պետություն՝ Սան-Մարինոն։ Նաև բավականին մեծ տեղ է զբաղեցնում տուրիզմը,որը վերջին երկու տարում կտրուկ նվազել է համաճարակի պատճառով։

2․Նշել Իտալիայի բնական պայմանների առավելություններն ու թերությունները:
Բնական պայմանները,կլիման բարենպաստ են,որովհետև Իտալիան գտնվում է Հարավային Եվրոպայում,ուստի ունի մերձարևադարձային գոտի։ Այդ գոտում տարեկան միջին ջերմաստիչանը բավականին բարձր է,մոտ 24 աստիճան ցելսիուս։ Բնական պայմանները թողնում են աճեցնել բավականին շատ բույսեր,որոնք ջերմասեր են և առանց ջերմության չեն կարող աճել։ Հարուստ է Իտալիան թեթև ու քիմիական արդյունաբերությամբ։ Հարուստ է սև և գունավոր մետաղների պաշարներով,ծծումբի ու մարմարի արդյունաբերությամբ։ Հյուսիսում բնական պայմանները բարենպաստ չեն,որովհետև Հյուսիսում են գտնվում Ալպյան լեռները,որոնց տարածքը շատ ցուրտ է,որտեղ չի կարելի բույսեր աճեցնել,նաև շատ դժվար է շինություններ,կամուրջներ ու թունելներ սարքելը։ Կառուցումը մեծ ռիսկեր է պահանջում։
3․Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:
Իտալիան հանդիսանում է ՆԱՏՕ-յի անդամ,որը մեծ առավելություն է տալիս ունենալու մեծ դեր տարածաշրջանում։ Դերը Իտալիայի Հարավում դա արդյունաբերություն է,որովհետև Իտալիան ունի սև մետաղի մեծ պաշարներ։ Իտալիայի մեծ դերը դա մեքենաշինությունն է,որը արտահանվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներով։ Իտալիան մեծ դեր ունի տարածաշրջանում,ունի դիպլոմտաիկ սրետ հարաբերություններ հարևան պետությունների հետ,որոնցից առանձնանում են Ֆրանսիան,որը նույնպես ՆԱՏՕ-յի անդամ է,Շվեյցարիան,Ավստրիան ու Սլովենիան։ Իտալիան չունի ռազմական մտքեր,ռազմական պայքարների ցանկություն հարևան պետությունների հետ,որովհետև պատերազմից կարող են հետևել մի շարք թերություններ և թուլացումներ։ Իտալիան տարածաշրջանի՝Եվրոպայի մեծ տարածքով,բնակչությամբ,պաշարներով երկրներից մեկն է։ Իտալիայի դերը իսկապես շատ մեծ է աշխարհում,տարածքում։ Իտալացիներն են պատրաստել առաջին անգամ պիցցան,որը հանրահայտ ուտեստ է աշխարհի տարբեր երկրներում։
4․Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները:

Արդյունք։
Հարևան պետություններ

Մշակութային,թեթև արդյունաբերության քաղաքներ,կղզիներ․

Ափերը ողողող ջրեր․
Ալպյան լեռներում գտնվող Պո գետը
