Առաջին ուսումնական շրջանը այնքա՜ն շուտ անցավ, նույնիսկ չհասցրեցինք աչք թարթել։ Ես շատ հավանեցի ավագ դպրոցը։ Ծանոթացա ու անցած տարվա համեմատ ձեռք բերեցի ավելի շատ ընկերներ։ Ընկեր Լիլիթը՝ ավագ դպրոցի 9-րդ դասարանի մասնագիտական կողմնորոշման ծրագրի ղեկավարը, իմ կազմակերպիչն ու ավագ ընկերս, առաջին իսկ օրվանից մեզ հետ էր, մեր կողքին։ Նրա հետ ճամփորդելը մի յուրահատուկ ուրախություն ու հաճույք էր ինձ համար։ Ավագ դպրոցում փոխվեց ամեն ինչ, միայն թե մենք մնացինք նույնը։ Մեզ հետ մնաց միայն ընկեր Նունեն՝ մեր ռուսերենի ուսուցչուհին։ Մյուս բոլոր ուսուցիչները փոխվեցին, սակայն մենք՝ մասամբ ես, այնքան շուտ իրենց ընտելացա, որ թվում է, թե տարիներ շարունակ իրենց մոտ եմ սովորել։ Առաջին ուսումնական շրջանի ընթացքում կատարեցի բազում նախագծեր, մասնակցեցի ու շահեցի «Վանո Սիրադեղյան» անվանական մրցանակը։ Մի խոսքով՝ շատ հետաքրքիր, առանձնահատուկ ու անսպասելի էր այս շրջանը։ Եկեք հերթով ծանոթանանք առարկաներին։ Ներկայացնում են առարկաները՝ ըստ կատարած թարգմանությունների, նախագծերի, աշխատանքների։ Ոմանք ներկայացված են մասամբ, ոմանք՝ ամբողջովին։ Համակարգող՝ 9-5 դասարանի սովորող Դավիթ Մուրադյան։

Հայոց լեզու, գրականություն

Իրազեկում. «Հայոց լեզու, գրականություն» - ՀՀ ԿԳՄՍՆ

Վերաբերական բառեր, Կապ, Շաղկապ, Մակբայ, Բայի ժամանակը, դեմքը և թիվը, Բայի կազմությունը, Դերանունի հոլովը, Դերանուն, Թվական, Համանուն և հարանուն, Ածականի տեսակներ, Ածական, Հոմանիշ ու հականիշ բառեր, Հայոց լեզու՝ անձնանիշ ու իրանիշ, հատուկ ու հասարակ և այլ շատ հետաքրքիր նյութեր։

Գրականությունից կատարել եմ բազում փոխառություններ՝ Ընկ․ Բ․ Փանջունի / Գլուխ Բ, Ընկեր Բ․ Փանջունի / Գլուխ Ա, Նախաբանի տեղ / Մաս 4, Կենսագրական նոթեր Ընկ․ Բ․ Փանջունիի մասին / Մաս 3, Կենսագրական նոթեր Ընկ․ Բ․Փանջունիի մասին / Մաս 2, Կենսագրական նոթեր Ընկեր Բ․ Փանջունիի մասին, նախագծերից՝ Ի՞նչի մասին է խոսում ձեռագիրը, Միայնակությունը նորմա՞լ է, նաև շատ հետաքրքիր վերլուծական նյութեր՝ Ֆրանց Կաֆկա «Կամուրջ», Գեորգի Գյուրջիև «Կյանքը իրական է, քանի դեռ կամ», Ռ․ Ագուտավա «Գորտը», Խորխե Բուկայ «Սիրել բաց աչքերով», Եղիշե Չարենց «Երկիր Նաիրի» հատված, ձայնագրություն՝ Պարույր Սևակի Ամանորի ռադիոելույթը։

Մաթեմատիկա՝ հանրահաշիվ, երկրաչափություն

Իրազեկում․ «Մաթեմատիկա» - ՀՀ ԿԳՄՍՆ

Հանրահաշիվ՝ Ցիստերսիական թվային համակարգ

Երկրաչափություն՝

Պատմություն

Ես վերջերս շատ եմ սկսել հետաքրքրվել պատմությամբ, քանի որ համարում են, որ այն յուրաքանչյուր հայի համար անհրաժեշտություն է, նաև մտածում եմ, որ այն ապագայում ամուր հենարան կհանդիսանա ինձ համար։ Շատ կարևոր եմ համարում այս առարկայի դասավանդումն ու այս առարկայի հասանելիությունն ու առկայությունը դպրոցում, քանի որ վստահ ու համոզված եմ, որ այս առարկան շատ կօգնի հասկանալու անցյալի սխալները, կօգնի ներկայում կողմնորոշվել, դասեր քաղել ու ապագայում հզոր երկիր կառուցել։

History

Անգլերեն՝

Օտար լեզուներ Երևանում - Անգլերեն դասեր/ Անգլերենի դասընթացներ/ Անգլերեն  օնլայն/ Անգլերեն օֆլայն

Ռուսերեն՝

Ռուսերեն դասեր, Ռուսերենի ուսուցում, Ռուսերեն օնլայն - Igma.am

Իրավունք՝

Քրեական իրավունք | Հումանիտար գիտություններ | Course Finder

Աշխարհագրություն՝

Աշխարհագրության ԹԵՍՏ դպրոցական ծրագրից

Ֆիզիկա`

Kako lakše naučiti fiziku? – Školski.ba

Նախագծեր, թարգմանություններ, դասեր՝

Խնդիրներ՝

Քիմիա՝

Հանրակրթական դպրոցում «Քիմիա» առարկայի ուսուցումն իրականացվելու է երկու  փուլով. ԿԳՄՍՆ - FreeNews

Փորձեր՝

Կենսաբանություն՝

Կենսաբանության դասընթաց | Բնական գիտություններ | Course Finder

TÜRKÇE / ԹՈՒՐՔԵՐԵՆ՝

Alfabe Nedir? Alfabelerin Özellikleri Nelerdir

Թուրքերենից այս տարի շատ հետաքրքիր ու զվարճալի թարգմանություն-նախագծեր կատարեցինք։ Թուրքերենը՝ այս տարի, սկսել ենք ավելի խորացված ուսումնասիրել։ Ամեն նոր դաս մի նոր բազմազանություն է ու ինձ համար զվարճալի է այն, որ թեմաները հեշտ ըմբռնելի են ու արագ յուրացնովի։

Արվեստ՝

Vnews | Օրվա տերմինը. Նաիվ արվեստ

Ճամփորդություններ՝

Չաուխի ճամփորդությունը - Կովկասյան լեռներ - ArmGeo

Այս տարի կազմակերպվեցին շատ հետաքրքիր ճամփորդություններ ամբողջ Հայաստանով մեկ։ Բախտ վիճարկվեց որոշներին մասնակցել։ Առաջինը՝ Ճամփորդություն դեպի Ապարանի ջրամբարն էր։ Մենք հավես օր անցկացրեցինք մեր կազմակերպիչ՝ ընկեր Լիլիթի հետ, ծանոթացանք Հայաստանի տնտեսական, ռազմական նշանակալից ու մեծ դեր ունեցող կետերից մեկի՝ ջրամբարի հետ։ Երկրորդը՝ Ճամփորդություն դեպի Գիտության և Տեխնիկայի թանգարանն էր։ Այդ օրը մեր մաթեմատիկայի ուսուցիչ ընկեր Թաթուլի հետ ուղևորվեցինք Երևանի ինժիներական քաղաք, որտեղ էլ գտնվում էր այս թանգարանը։ Ծանոթացանք ԽՍՀՄ-ի կազմում ՀՀ-ի արդյունաբերական ու տնտեսական աճի, կարելի է ասել՝ վերելքի հետ, հասկացանք, թե ինչպիսի “հսկա” է եղել Հայաստանը իր թվերին, որը չի հանդիսանում ներկա պահին։ Երորրդը՝ Ճամփորդություն դեպի Արատեսն էր։ Ես ինքս ինձ խոսք էի տվել, որ գոնե այս տարի կարողանամ մասնակցել որևէ եռօրյա ճամփորդության, և իմ երազանքը իրականություն դարձավ և հոկտեմբերի վերջին ֆիզիկայի ուսուցչուհի ընկեր Գոհարի հետ, ընկեր Սամվելի ու ընկեր Լիլիթի հավես, ռազմամարզական, հետաքրքիր, ինֆորմացիոն ու զվարճալի օրեր անցկացրեցինք։ Նաև մեր հասարակական նախագծի մասնակիցներով կարողացանք ամփոփել որոշ արդյունքներ։ Այդպես մեզ բախտ վիճարկվեց ուղևորվել միասին ու եթե ոչ ավարտին, ապա գոնե կեսին հասցնել նախագծի ամփոփ աշխատանքները։ Չորրորդը՝ Ճամփորդություն դեպի երկրաբանության թանգարանն էր։ Աշխարհագրության ուսուցչի՝ ընկեր ԷՄանուելի ու նրա 11-դասարանցիների ընտրության խմբի հետ ուղևորվեցինք այստեղ՝ ուսումնասիրելու ՀՀ հրաշք բնությունը և օգտակար հանածոները։ Թանգարանում կային հազար տեսակի քարեր ու ապարներ, որոնք հավաքված էին ՀՀ-ի տարբեր ծայրերից։

Կարևոր նախագծեր՝

Operativ.am | Հետաքրքրություններ և նախասիրություններ. ինչպես ընդլայնել դրանք

Ճիշտ եմ համարում ավելացնել, թե ինչպիսի նախագծեր եմ կատարել ու ինչպիսիններն են դեռ մշակման կամ ընթացքի մեջ։ Սեպտեմբեր ամսից սկսած ես աշխատել եմ տարբեր նախագծերի վրա, կարողացել եմ արդիական ու հետաքրքիր նյութեր թարգմանել։ Սակայն թարգմանել այնպես, որ հեշտ ըմբռելի ու յուրացնովի լինի։ Դրանք կատարել եմ, թե՛ բնագիտական առարկաներից, թե՛ հասարակական, թե՛ պատմության և թե՛ այլոց։ Թարգմանություններ անելն ու մշակելը ինձ համար շատ մեծ հաճույք է։ Տարիների ընթացքում իմ մեջ սերմացել է սերը դեպի քաղաքագիտությունն ու քաղաքականությունը և ի շնորհիվ ավագ դպրոց կազմակերպած հանդիպում-քննարկումների, ես կարողացել եմ ավելի լավ պատկերացում կազմել այդ ոլորտի նկատմամբ։ Քաղաքագիտության ուսումնասիրմամբ ու հետազոտական աշխատանքների կատարմամբ ես սկսել եմ հետաքրքրվել վերջերս։ Մոտ մեկ տարի է ինչ այդ ոլորտով եմ հետաքրքրված և ուրախ կլինեմ, որ ապագայում այն ուղի հանդիսանա ինձ համար։ Ճիշտ եմ համարում այն, որ ՀՀ քաղաքականության ու ռազմավարության մասին պետք է իմանան մարդիկ։ Ես «Վանո Սիրադեղյան» անվանական մրցանակի իմ Ինքնաառաջադրում-ման շնորհիվ կարողացա շահել այն։ Ես մասնակցել եմ շատ հանդիպումների քաղաքական գործիչների հետ, հեղափոխական գործիչների հետ և նույնիսկ ինքս եմ կազմակերպել որոշ հանդիպումներ, ինչպես օրինակ նախորդ ուսումնական շրջանի ժամանակ՝ հասարակագիտության դասաժամին կազմակերպել էի քաղաքական հանդիպում-քննարկում և մեր դասընթացին էին մասնակցում նաև տնօրինությունը և որոշ սովորողներ՝ Մեր օրերի իրավիճակը՝ հանդիպում — քննարկում։ Իմ քաղաքական նյութերին, թարգմանություններին ու վերլուծություններին կարող եք ծանոթանալ ստորև, ինչպես նաև ինքնաառաջադրման փաթեթում։

Միասնական Սոցիալական Ծառայություններ

Այս տարի շատ կարևոր հասարակական նախագիծ ենք սկսել ավագ դպրոցի պատմագետ-ուսուցիչ տիար Տիգրանյանի հետ։ Նա իր աշխատանքային խմբով մշակել ու կազմել էր սովորողների նախասիրությունների բացահայտման թեստ, իսկ մենք սովորողներին թեստավորել ենք ու հետագայում պարզելու ենք արդյունքները։ Սակայն պետք է նշեմ, որ նախագիծը հիմա թևակոխում է նոր փուլ, ուստի վերջնական արդյունքները դեռ չեն ամփոփվել ու դեռ չեն հրապարակվել։ Քանի որ թեստը շատ ծավալուն է, ուստի մենք այն բաժանել ենք մի քանի փուլի, որոնց ժամանակ կատարելու ենք տարբեր ծավալի աշխատանքներ, որոնք մեզ ավելի ու ավելի կմոտեցնեն վերջնական բաղձալի արդյունքին։ Մեր կատարած ամփոփումների, տեսությունների, սխեմաների ու ուրիշ կարևոր փաստաթղթերի հետ կարող եք ծանոթանալ ստորև՝

Ինչպես նաև, ոչ պակաս կարևոր ու հետաքրքրիր նախագծեր՝