Փափկամարմինների կառուցվածքը

Փափկամարմիների կառուցվածքը և ֆունկցիան, դեր բնության մեջ։

Որտեղ են առաջանում բնական մարգարիտները:

Լրացուցիչ աշխատանք

Պատրաստել ուսումնական նյութեր, տեղադրել բլոգներում

Փափկամարմիններփափկամորթերկակղամորթավորներ կամ մոլյուսկներ անողնաշարավորների առանձին տիպ։ Թվաքանակով երկրորդն են հոդվածոտանիներից հետո։ Փափկամարմինների ընդհանուր քանակը տարբեր երկրներում տատանվում է 100 հազարից մինչև 200 հազար: ՀՀ-ում ամենուրեք տարածված է 155 տեսակ։ Ռուսաստանում հանդիպում է մոտ 2900 տեսակ։ Այս տիպը սովորաբար բաժանում են 9 կամ 10 դասի, որոնցից երկուսը ամբողջությամբ վերացել են։ Փափկամարմինները յուրացրել են համարյա բոլոր միջավայրերում գոյատևելու (ծովային և քաղցրահամ ջրեր, հող, ցամաքա-օդային տարածք) ձևերը։ Որոշ փափկամարմիններ դարձել են ժամանակավոր կամ հիմնական մակաբույծներ՝ այլ կենդանիների համար։

Փափկամարմինների ամենափոքր ներկայացուցիչները համարվում են երկփեղկանիները։ Նրանց հասուն ներկայացուցիչները՝ Condylonucula maya ունեն 0,5 մմ երկարություն։ Փափկամարմինների տիպին է պատկանում գլխոտանիների դասը, որի ներկայացուցիչները անողնաշարավորների ամենախոշոր տեսակներն են։ Գլխոտանիներին է պատկանում Mesonychoteuthis-ը (կաղամար), որի քաշը հասնում է 495 կիլոգրամի։

Փափկամարմինների բազմազանությունը և դասակարգումը

Փափկամարմինների տիպ Ինչպես արդեն գիտեք, փափկամարմինները ունեն մոտ 130.000 տեսակ և բազմազանությամբ գրավում են երկրորդ տեղը կենդանիների թագավորությունում: Այդ հսկայական բազմազանությունը ներկայացված է թվով 7 հիմնական դասերում: Միասին կդիտարկենք փափկամարմինների տիպի երեք դաս: 

 1. Փորոտանիների դաս. ներկայացուցիչներն են՝   Փորոտանիների դասի ներկայացուցիչ է նաև լճախխունջը, որի օրինակով դիտարկեցին տիպի կազմավորվածության յուրահատկությունները:  

2. Երկփեղկանիների դաս. ներկայացուցիչներն են՝ 

  3. Գլխոտանիների դաս. ներկայացուցիչներն են՝ 

ա3.jpg

 Փափկամարմինների դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է. 

 Փորոտանիների դաս Այս դասին է պատկանում փափկամարմինների մեծամասնությունը, մոտ 90.000 տեսակ: Նրանց մարմնի ձևերը բազմազան են, գլուխը հստակորեն առանձնացված է իրանից և կրում է 1−2 զույգ շոշափուկներ և 1 զույգ աչքեր: Փորոտանիների մեծ մասի մարմինը ծածկված է պարուրաձև խեցիով, սակայն կան տեսակներ, որոնց մոտ խեցին ապաճել է (հետ է զարգացել): Մեծամասամբ ապրում են ծովում, սակայն կան նաև քաղցրահամ ջրերում և ցամաքում ապրող տեսակներ: Հիմնականում սնվում են բույսերով, ունեն հատուկ օրգան՝ քերիչ, որի օգնությամբ քերում են բույսը: Այս դասի վառ ներկայացուցիչներն են խխունջները, որոնք ունեն ամբողջական կամ պարուրված և կոնաձև խեցի: Դրանում հիմնականում պատսպարվում է խխունջի լավ զարգացած գլուխը, մկանուտ ոտքը և ոլորված մարմինը: Խխունջների մարմինը դարձել է անհամաչափ՝ պայմանավորված խեցու առկայությամբ: Կողինջներ. անխեցի փորոտանիներ են, որոնց մոտ խեցին ապաճել է և իրենից ներկայացնում է փոքր թիթեղիկ: Այդ պատճառով կողինջների մոտ նկատվում է մարմնի առատ լորձարտադրություն, որը նրանց պաշտպանում է միջավայրի անբարենպաստ ազդեցությունից: Այդ պատճառով կողինջները վարում են հիմնականում գիշերային կյանք: Այս խխունջները համարվում են վնասատու կենդանիներ, հատկապես նրանք, որոնք սնվում են աշնանային բույսերով:  

слизень.jpg

Խաղողի խխունջ. խաղող խխունջը լավ զարգացած և մուգ շագանակագույն խեցի ունի, որը երբեմն հասնում է խոշոր չափերի: Խեցին ունենում է 3,5 գալար. խաղողի խխունջը նույնպես վնասատու է, սնվում է խաղողի տերևներով՝ վնասելով բույսին: Մի շարք երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, համարվում է խորտիկ: Մարմնի չափը հասնում է մինչև 45 սմ-ի: Ապրում է մացառներում և սաղարթախիտ անտառներում: Բազմացման ժամանակ ձվերի համար փոսեր է փորում և ձվադրում:  

вин улитка3.jpg

Լճախխունջ. Լճախխունջը ապրում է քաղցրահամ ջրամբարներում և հանդիսանում է, ինչպես գիտենք, մարդու մակաբույծ որդերի միջանկյալ տեր: 

прудовик3.jpg

Երկփեղկանիների դաս Ապրում են ծովերում և քաղցրահամ ջրամբարներում, վարում են սակավաշարժ կամ անշարժ ապրելակերպ: Սնվում են մանր խեցգետնակերպերով, նախակենդանիներով և միաբջիջ ջրիմուռներով: Այս դասի ներկայացուցիչների առանձնահատկությունն է երկփեղկանի խեցին, որը շրջապատում է կենդանու մարմինը: Փեղկերը միացած են առաձգական կապաններով և կարող են բացվել: Երկփեղկանիները չունեն արտահայտված գլուխ, նրանց մարմինը երկարավուն է և սեղմված կողքերից, ունի երկկողմանի համաչափություն: Առջևում գտնվում է բերանը, իսկ ետևի մասում՝ հետանցքը: Իրանի փորային կողմում գտնվում է մկանոտ ոտքը, որը, հիմնականում, ծառայում է տիղմը և ավազը փորելու համար:Երկփեղկանիների խեցու ներքին սադափե շերտը հաստ է և լավ զարգացած ու ողորկ:  

Անատամ. անատամը քաղցրահամ ջրերում ապրող երկփեղկավոր փափկամարմին է, ինչպես նաև ծովերում ապրող մարգարտաբերանները: Մարմինը շրջապատված է 2 խոշոր թիկնոցային ծալքերով, որոնց միջև ձևավորված է թիկնոցային խոռոչը: Բացի այդ, թիկնոցը առաջացնում է 2 խողովակաձև ելուստ՝ սիֆոն: Սիֆոններից մեկը կոչվում է ներմուծող, այն ապահովում է ջրի և նրա մեջ լուծված թթվածնի ու սննդանյութերի մուտքը: Երկրորդ սիֆոնը՝ արտածողը, հեռացնում է օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները: Երկփեղկանիները շնչում են ջրային շնչառության օրգաններով՝ խռիկներով:Թույլ է զարգացած երկփեղկանիների նյարդային համակարգը, որը պայմանավորված է հիմնականում նստակյաց կենսաձևի և գլխի բացակայությամբ: Վատ են զարգացած նաև զգայարանները: Անատամը բաժանասեռ է: Էգի խռիկների վրա կատարվում է բեղմնավորումը և սաղմի զարգացումը:  

беззубка1.jpg

Մարգարտախեցի. մարգարտաբեր երկփեղկանիներից ստանում են մարգարիտներ և պատրաստում են զարդեր: Սադափե խեցիներն օգտագործում են նաև կոճակներ և ոսկերչական իրեր պատրաստելու համար: Մարգարիտը առաջանում է, երբ երկփեղկանու խեցու ներսում պատահաբար հայտնվում է ավազահատիկ: Այն շրջապատվում է սադափանյութով, որի շերտը գնալով հաստանում է և արդյունքում առաջանում է մարգարիտ: Մարգարտաբեր երկփեղկանիները տարածված են Կարմիր ծովում, Հնդկական և Խաղաղ օվկիանոսներում:  

жемчуг.jpg

 Ոստրեներ և միդիաներ Ծովային երկփեղկանիների որոշ տեսակներ՝ ոստրեները և միդիաները, մի շարք երկրներում օգտագործվում են որպես սնունդ և համարվում են նրբահամ խորտիկներ: 

18.jpg

 Գլխոտանիների դաս Այս դասը ամենազարգացածն է փափկամարմինների մեջ և ունի մոտ 700 կենդանատեսակ: Գլխոտանիները ապրում են ծովերում և հասնում են խոշոր չափերի: Նրանք գիշատիչներ են: Գլխոտանիների մարմինն ունի երկկողմանի համաչափություն և կազմված է գլխիցիրանից և 8−10 երկար շոշափուկներից: Բարձրակարգ գլխոտանիների խեցին ապաճել է և պահպանվում է որպես թիթեղիկ, որը տեղակայված է մարմնի մեջ: Բացառություն են կազմում միայն նաուտիլուս ցեղին պատկանող գլխոտանիները, որոնց մոտ խեցին պահպանվել է: Գլխոտանիների ոտքը ձևափոխված է, նրա մի մասը վեր է ածվել շոշափուկների, իսկ մյուսը առաջացնում է ձագար, որի լայն մասը ուղղված է դեպի թիկնոցային խոռոչ, իսկ նեղը՝ դեպի արտաքին միջավայր: Ձագարը օգտագործվում է ռեակտիվ եղանակով շարժման համար. դրա օգնությամբ կենդանին լողում է: Մկանների կծկման շնորհիվ ջուրը թիկնոցային խոռոչից դուրս է նետվում ձագարի միջով և հրում է կենդանու մարմինը հակառակ ուղղությամբ: 

56f9c6af8cc31.gif

Շոշափուկները տեղակայված են գլխի վրա և շրջապատում են բերանային անցքը: Նրանց վրա կան ծծաններ, որոնք թույլ են տալիս կենդանուն ամրանալ հատակին և որս անել: Շոշափուկները նաև օգտագործվում են ջրավազանի հատակով շարժվելու համար: Գլխոտանիներն ունեն պաշտպանական հատուկ օրգան՝ թանաքային գեղձ: Այն իրենից ներկայացնում է մուգ գույնի հեղուկ պարունակող պարկ, որի ծորանը բացվում է թիկնոցային խոռոչում: Հանկարծակի անհանգստության դեպքում կենդանին դուրս է նետում այդ օրգանի պարունակությունը, և այն քողարկում է կենդանուն՝ առաջացնելով նրա շուրջ սև կամ գորշ գույնի ամպ: Ութոտանի. ութոտանիներն ունեն լավ զարգացած նյարդային համակարգ: Նրանց նյարդային հանգույցները միավորվել են՝ առաջացնելով գլխուղեղ: Զգայական օրգանները նույնպես լավ զարգացած են: Ունեն խոշոր և բարդ կառուցվածք ունեցող աչքեր, որոնք տեղակայվում են գլխի կողքերում: Զգայունությունը ապահովում են զգացող բջիջները, որոնք հիմնականում գտնվում են շոշափուկներում: Ութոտնուկները ունեն 8 շոշափուկ, որի համար էլ ստացել են իրենց անվանումը, ունեն նաև հավասարակշռության օրգան: Ութոտնուկները ծովերի և օվկիանոսների իսկական բնակիչներ են, նրանք կարող են հասնել մինչև 18մ մեծությամբ չափերի: Ութոտնուկները, հանդիսանալով որս անող գիշատիչներ, երբեմն կռվի են բռնվում հսկա ձկների կամ ջրային կաթնասունների հետ: 

108.jpg

Կաղամար. հեռավորարևելյան կաղամարը շարժվում է ջրում 50կմ/ժ արագությամբ: Այն հանդիսանում է գիշատիչ և սնվում է ձկներով, սակայն օգտակար է, որովհետև ունի համեղ և սննդարար միս: Սնունդ հայթհայթելիս կաղամարի մաշկը մգանում է, իսկ նրան դիպչելիս դառնում է կարմրադարչնագույն:Կաղամարի մարմնի գունափոխությունը միջավայրին հարմարվելու մեխանիզմ է, որը նրան դարձնում է աննկատ:Կաղամարը ևս ունի թանաքապարկ, որի պարունակությունն օգտագործվում է դարչնագույն ներկեր ստանալու համար: Մի շարք կաղամարներ ապրում են մի քանի հարյուր մետր ջրային խորություններում և հանդիսանում են ամենախոշոր անողնաշարավորները: Նրանց մարմնի քաշը կարող է հասնել մինչև 300կգ

109.jpg

Տեսանյութ: