Ձկնորսություն,անտառային-տնտեսություն,որսորդություն

Դասի հղումը 

Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:

Կա մեծ տարբերություն։Դա այն է,որ նյութական արտադրության ոլորտներում չեն օգտագործում բնության բարիքներից,այլ ստանում են,իսկ օրինակ ձկնորսությունը,որսորդությունը վերցվում են մորթին,կաշին,միսը բնության բարիքներից։Մարդ ոչինչ չի տալիս բնությանը,չի կերակրում,աճեցնում,խնամում,բայց ստանում է կյանքի համար պայմաններ։

Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:

Տալիս է շատ բարիքներ։Օրինակ բնությունը՝ծառը տալիս է նյութ,որից ստանում են թուղթը,իսկ թուղթը մեր օրերին կարևոր դեր է խաղում։Ուրիշ,բնությունը տալիս է խոտաբույսեր,դեղաբույսեր,թեյի բույսեր,սերմեր,պտուղներ,հատապտուղներ ,որոնք օգտակար են մարդու օրգանիզմի համար։

Իսկ այս ամենը մեծ կիռարում ունի սննդի ոլորտում,քիմիական արդյունաբերության ոլորտում,դեղամիջոցների և այլոք։Բնությունը տալիս է մարդու համար պտուղներ,բույսեր,որոնք կարևոր են մարդու կյանքի համար։Տալիս է այնպիսի բաներ,որոնց բացակայության դեպքում մարդու կյանքը այլ ձև կդասավորվեր։

Ի՞նչ հետևենաքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:

Թողնում է վնաս։Ինչու՞

Որովհետև մարդը չի խնամում,չի պահում,կերակրում,հոգ տանում,աճեցնում ձկներին,/բայց կենդանիներին մասամբ/ և դրանից ստանում է միմիայն օգուտ իր համար՝կաշի,միս,մորթի և այլն․․․

Անտառային տնտեսության դեպքում ուրիշ է․Մարդ կարող է աճեցնել ծառ և այն կտրել,դա ուրիշ է,բայց ինչքան գիտենք զարգացել է ծառահատությունը,որը մեծ վնաս է բերում մարդկությանը,որովհետև օդը՝թթվածինը քչանում է։Իսկ եթե գոնե մարդը կտրելուց հետո տնկի երեք ծառ ապա կլինի շանս մարդկության ապրելու համար։Անտառային տնտեսությունից ստանում են նյութ,որից ստանում են թուղթը,մասամբ այդ իսկ պատճառով են կտրում ծառերը,իսկ բացի դրանից ծառը ունի հեղուկ,նյութ,որից ստանում են այլ կարևոր նյութեր և մասամբ օգտագործում։

Կոորդինատային հարթություն

Ապրիլի 21-22

Թեմա՝ Կորդինատային հարթություն

Առաջադրանքներ հետևյալ խնդրագրքից

Դասարանում

Վարժ․440

Վարժ․441

ա/

բ/

գ/

Տանը

Լրացուցիչ

Վարժ․443

0;1 հատման կետ

Վարժ․444

Երկկենցաղների բնութագիրը

Երկկենցաղները վարում են ջրացամաքային ապրելակերպ. առաջին ողնաշարավորներն են, որ դուրս են եկել ցամաք և ունեն օդային շնչառություն։ Ապրում են լճերում,գետերի ափերին,ճահիճներում, ստվերոտ և խոնավ անտառներում։

Երկկենցաղների ճնշող մեծամասնությունը թրթուրային շրջանում ապրում է ջրում և շնչում խռիկներով (շերեփուկ), իսկ հասուն շրջանում (գորտեր, դոդոշներ)՝ ցամաքում և շնչում է թոքերով ու մաշկով, որտեղից էլ ծագել է նրանց անունը՝ երկկենցաղներ։

Սիրտը եռախորշ է, արյան շրջանառությունը՝ երկու շրջանով։ Ցամաքում տեղաշարժվում են զույգ վերջույթներով։

Ի տարբերություն ձկների՝ երկկենցաղների մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ, կազմված է գլխից, իրանից, պոչից և երկու զույգ հոդավորված վերջույթներից։ Մաշկը մերկ է, հարուստ է լորձ արտադրող գեղձերով և արյան մազանոթներով, մշտապես խոնավ է, որով և պայմանավորված է մաշկային շնչառությունը։ Մաշկային որոշ գեղձեր օժտված են բակտերիասպանիչ հատկությամբ։ Ծառագորտը և դոդոշները մաշկում ունեն թունավոր գեղձեր, որոնցով պաշտպանվում են թշնամիներից։

Երկկենցաղների արտաքին կառուցվածքը — դաս։ Կենսաբանություն, 7-րդ դասարան.

Գորտի գլուխը շարժուն ձևով միացած է իրանի հետ, սակայն այդ շարժումները սահմանափակ են, քանի որ պարանոցն արտահայտված չէ, գլխի և իրանի միջև ընդգծված սահման չի նկատվում։ Գլխի վրա՝ վերին մասում, գտնվում են քթանցքերը, դուրս ընկած աչքերը, իսկ յուրաքանչյուր աչքի հետևում՝ գլխի կողքերին՝ թմբկաթաղանթները։ Աչքերն ունեն կոպեր՝ վերին մաշկային և ստորին թաղանթային։

Կմախքը և վերջույթները

Գորտի կմախքը կազմված է գանգից, ողնաշարից, վերջույթների գոտիներից և բուն վերջույթներից։ Գորտի գանգը ավելի քիչ ոսկորներ է պարունակում, քան ձկներինը։

Ողնաշարը կազմված է պարանոցային, իրանային, սրբանային և պոչային բաժիններից։ Պարանոցը և սրբանը կազմված են մեկական ողերից, իսկ իրանը՝ յոթ։ Գորտը կողոսկրեր և կրծքավանդակ չունի։

Անոտները և պոչավոր երկկենցաղներն ունեն շատ կարճ կողեր։ Պարանոցային և իրանային ողերի վերին աղեղներն առաջացնում են ողնաշարային խողովակը, որտեղ տեղավորված է ողնուղեղը։

Առջևի և հետևի վերջույթների գոտիները կազմված են երեք զույգ ոսկրերից։ Վերջույթները տեղավորված են մարմնի կողքերիմ և միացած են գոտիներով։ Առջևի վերջույթի գոտին է՝ զույգ թիակ, երկու անրակ, երկու կտցոսկր և մեկ կրծոսկր։ Հետևի վերջույթի գոտին (կոնքը) կազմված է երեք զույգ ոսկրերից։

Առջևի վերջույթները կազմված են բազուկից, նախաբազուկի երկու ոսկրերից և դաստակից, իսկ հետևինները՝ ազդրից, սրունքի երկու ոսկրերից և թաթից։ Դաստակը կազմված է չորս, իսկ թաթը՝ լողաթաղանթներով միացած հինգ մատներից։Գորտի թաթը

Մկանները կորցրել են ձկներին բնորոշ հատվածավորությունը։ Հատկապես լավ են զարգացած անպոչ երկկենցաղների վերջույթների, իսկ պոչավորների՝ պոչի մկանները։

Երկկենցաղների բազմազանությունը և դասակարգումըԵրկկենցաղների դաս Ինչպես արդեն ներկայացրել ենք, երկկենցաղները պատկանում են քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպին և հանդիսանում են ամենասակավաթիվ կարգաբանական խումբը: Երկկենցաղների դասը ներկայացված է 4,7 հազար տեսակներով, որոնք խմբավորված են 3 հիմնական կարգերում՝

  • Անոտանիների կարգ
  • Պոչավորների կարգ
  • Անպոչների կարգ

Երկկենցաղները, ինչպես արդեն գիտեք, հանդիսանում են առաջին անգամ ցամաք դուրս եկած ողնաշարավոր կենդանիները: Երկկենցաղների կյանքը սերտորեն կապված է երկու կենսամիջավայրերի՝ ջրի և ցամաքի հետ: Այդ կապը հատկապես երևում է բազմացման և գորտընկիթից երկկենցաղների զարգացման ընթացքում: 

68.jpg

Երկկենցաղների հարմարումը ցամաքային կենսամիջավայրում ընթացել է մթնոլորտային թթվածնի և Երկրի ձգողության ուժի ազդեցությամբ:Ցամաքում տեղաշարժվելու, Երկրի ձգողությունը հաղթահարելու և հավասարակշռությունը պահպանելու համար երկկենցաղները ձեռք են բերել ազատ հոդավորված վերջույթներ, որոնք վերջանում են շարժուն մատներով: Շնչում են մթնոլորտային օդը թոքերով և մաշկով: Ունեն արյան շրջանառության երկու շրջան և եռախորշ սիրտ: Երկկենցաղների դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է. 

69-w1241.jpg

 Միասին կդիտարկենք հիմնական կարգերի առանձնահատկությունները և բազմազանությունը:  I. Անոտանիների կարգ  

Այս կարգում ընդգրկված կենդանիները իրենցից ներկայացնում են երկար, անոտ մարմնով, որդանման կենդանիներ: Դրանք բնակվում են հիմնականում Աֆրիկայի, Հրվ. Ամերիկայի, Հրվ. Ասիայի խոնավ և արևադարձային անտառներում: Այս կենդանիները հարմարվել են և անցել ցամաքային — փորող կենսակերպին, ապրում են հողի ոչ շատ խորը, վերին շերտերում, տերևների տակ, արմատների արանքում: Այդ իսկ պատճառով ենթարկվել են կառուցվածքային այն բոլոր փոփոխություններին, որոնք բնորոշ են փորող կենսակերպով օրգանիզմներին: Նրանք կորցրել են վերջույթները, տեսողությունը, միջին ականջը: Անոտների կարգում առկա են մոտ 200 տեսակներ: Հիմնական ակնառու ներկայացուցիչն է որդուկը

70.jpg

  II. Պոչավորների կարգ  

Պոչավորները կառուցվածքով և կենսակերպով նմանվում են հնադարյան երկկենցաղներին: Նրանց մեծ մասը չի հեռանում ջրից, շատերը նույնիսկ չունեն թոքեր և շնչում են արտաքին խռիկներով ու մաշկով: Պոչավորների ակնառու ներկայացուցիչներից են տրիտոններն ու սալամանդրաները: Գարնանը արու տրիտոնի մեջքի վրա առաջանում է սանրաձև կատար: Այն ուժեղացնում է մաշկային շնչառությունը և իր վառ գունավորմամբ գրավում էգերին: Բազմացման ժամանակ արուները ջրամբարի ափերին գտնվող քարերին, խոտերին սոսնձում են սերմնաբջիջով լցված պարկիկներ, որոնք էգը մտցնում է իր կոյանոցի մեջ և կատարվում է բեղմնավորում: Բազմացումից հետո տրիտոնները դուրս են գալիս ցամաք: Ներկայացուցիչներն են՝ 

71.jpg

  III. Անպոչների կարգ  

Անպոչ երկկենցաղները հասուն վիճակում պոչ չունեն և տեղաշարժվելիս մարմինը չեն գալարում: Այս կարգի ներկայացուցիչներին բնորոշ են ցատկող ետևի լավ զարգացած վերջույթները: 

75.jpg

 Սրանց թվին են պատկանում գորտերը, դոդոշները, ծառագորտերը, սխտորագորտերը: Դոդոշները ցամաքային պայմաններին համեմատաբար լավ հարմարված երկկենցաղներ են. ունեն ավելի լավ թոքեր և չոր մաշկ: Դոդոշների ետևի ոտքերն ավելի կարճ են և նրանք հիմնականում վատ են ցատկում: Ցերեկը դոդոշները թաքնվում են, իսկ գիշերը դուրս են գալիս որսի: Արևադարձային անտառներում ապրում են չափերով և գունավորմամբ խիստ բազմազան դոդոշներ: Նրանք սնվում են միջատներով, առավել խոշոր տեսակները նույնիսկ մողեսներով ու մկներով: Լճագորտը ամբողջ կյանքն անցկացնում է ջրում կամ դրանից ոչ հեռու: Նա լավ լողում է լողաթաղանթներ ունեցող ետևի երկար ոտքերի օգնությամբ:Անդրկովկասյան գորտը չափերով ավելի փոքր է լճագորտից և ավելի քիչ է կապված ջրային միջավայրի հետ: Ծառագորտերը բարեկազմ մարմնով, վառ կանաչ գունավորված երկկենցաղներ են, ապրում են մեծամասամբ ծառերի և թփերի վրա: Նրանց մատների ծայրերին կան կպչուն սակավառակաձև ծծիչներ, որոնցով կարող են կպչել հարթ մակերեսին:  Ներկայացուցիչներն են՝ 

72.jpg

Երկկենցաղների նշանակությունը Երկկենցաղները մանր գիշատիչներ են, ոչնչացնում են բույսերի վնասատու միջատներին, մարդու և կենդանիների հիվանդությունների հարուցիչներ տարածողներին: Երկկենցաղների մեծ մասը որս անելով գիշերը կամ մթնշաղին՝ ոչնչացնում է ցերեկային թռչունների համար անմատչելի վնասատուներին: Մեկ դոդոշն օրական ուտում է 25−30 միջատ, իսկ 1 հա տարածքի վրա դոդոշներն ոչնչացնում են տարեկան մոտ 100 հազար վնասատու միջատների:

Պատրաստել եմ վիդեո․