«Լաց լինել» բառը
Այս պատմությունը դեռեւս տեղի չի ունեցել, բայց անպայման տեղի կունենա վաղը: Ո՞ր պատմությունը: Ահա թե ո՛րը:
Վաղը մի իմաստուն, ծեր ուսուցչուհի շարք կանգնեցրեց իր աշակերտներին եւ բերեց Անցյալ ժամանակների թանգարան, որտեղ ցուցադրված էին անցյալից մնացած, այժմ արդեն բոլորովին անօգտագործելի իրեր, ինչպես օրինակ՝ արքայական թագը, թագուհու զգեստի տուտը կամ այն ջարդոնը, որ Մոնց քաղաքում անվանում են տրամվայ:
Մի ցուցափեղկում դրված էր քիչ փոշոտված «Լաց լինել» բառը:
Վաղվա աշակերտները կարդացին քարտը եւ ոչինչ չհասկացան:
_Սինյորա ուսուցչուհի, այս ի՞նչ է նշանակում:
_Գուցե սա հնադարյան զարդարա՞նք է:
_Գուցե սա մնացել է դեռ էտրուսկների՞ց:
Ուսուցչուհին բացատրեց, որ այդ բառը մի ժամանակ կարելի էր հանդիպել ամեն քայլափոխում եւ ցավ էր պատճառում: Նա ցույց տվեց երեխաներին մի փակ սրվակ, որի մեջ պահած էին արցունքներ, հիմա արդեն մոռացվել է, թե ումն են դրանք: Գուցե դրանք այն ստրուկինն էին, որին ծեծում էր տերը, կամ գուցե մի երեխայինը, որ տուն չուներ:
_Այս արցունքները նման էին ջրի,_ասացին աշակերտները:
_Բայց նրանք այրում էին ու քայքայում աչքերը,_ասաց ուսուցչուհին:
_Գործածելուց առաջ նրանց եռացնու՞մ էին:
Ոչ, աշակերտներն առաջվա պես ոչինչ չէին հասկանում եւ արդեն սկսում էին ձանձրանալ: Այն ժամանակ բարի ուսուցչուհին նրանց տարավ թանգարանի մյուս սրահները, որտեղ ցուցադրված էին ավելի հասարակ իրեր, ինչպես, օրինակ՝ բանտի երկաթե վանդակ, ոստիկանական խուզարկու շուն,_ մի խոսքով, այնպիսի իրեր, որոնց մասին վաղվա աշխարհում արդեն ոչ-ոք գաղափար անգամ չէր ունենա:
Առաջադրանքներ
Ի՞նչ ես կարծում, կգա՞ այնպիսի ժամանակ, երբ վերը նշված իրերն ու երևույթները չեն լինի. իսկ պե՞տք է, որ չլինեն. ինչու՞:
Իմ կարծիքով այո,որովհետև աշխարհը օրեցօր զարգանում է,նոր տեխնոլոգիաներ են ստեղծվում,մարդկությունը վերապրում է,իսկ հին իրերը և երևույթները մնում են անցյալում։Մարդկությունը զարգանալով,ստեղծում է այնպիսի իրեր,առարկաներ,մշակույթ,որ նույնիսկ անհավատալի է դառնում դա։Տնտեսությունը,տեխնոլոգիաները մեծ հետք են թողնում մեր աշխարհի զարգացման պատմությունում և մեծ նշանակություն են ունենում։Բայց հին իրերը,մշակույթը,պատմությունը և երևույթները միշտ կունենան իրենց նշանակությունը և միշտ կմնան մեր սրտերում,մեր հիշողության մեջ։Երևույթներից կարող եմ բերել Ցեղասպանությունը և Սպիտակի երկրաշարժը․
Պատկերացրու քո վաղվա աշխարհը — ի՞նչ կցանկանաս, որ այնտեղ չլինի — ինչու՞: Իսկ փոխարենը ի՞նչ (ինչե՞ր) լինի:
Ես իմ վաղվա օրում,պատկերացմամբ աշխարհում կուզենայի,որ մեր երկիրը լինի բարեկեցիկ,ուրախ և զարգացած։Ես կուզեմ,որ իմ շրջապատը լինի ավելի բարի,ավելի ուրախ և օգտակար։Որովհետև մեր օրերի մարդիկ այդքան էլ լավ գործեր չեն անում մեր երկրի զարգացման համար։Նույնիսկ ծառ տնկելը կարող է ապագայում ինչ-որ մեծ նշանակություն ունենալ։Վաղը ես կուզեմ,որ չլինեն պատերազմներ,կռիվներ,ցեղասպանություններ,ռասսիզմ և անմարդասիրություն։Որովհետև այս ամենը փչացնում է երկիրը,ժպիտը դառնում է լաց։Այնքան մայր կորցրեցին իրենց որդիներին այս պատերազմի ժամանակ,որ նույնիսկ մատներով չես կարող հաշվել։Ես կուզեմ,որ ապագա աշխարհը լինի մարդասեր,միայն իր մասին իր մասին չմտածի,լինի գոնե միքիչ բարի,օգտակար և ընկերասեր։Այսպես պիտի լինի մեր վաղվա աշխարհը։