Տրանսպորտ և կապ՝աշխատանք ուրվագծային քարտեզներով

Նավային ճանապարհներ

Բաթումիից-Սինգապուր

Բաթումի-Սև ծով-Բոսֆորի նեղուց-Մարմարե ծով-Դարդանելի նեղուց-Եգեյան ծով-Միջերկրական ծով-Սուեզի նեղուց-Կարմիր ծով-Բաբ-էլ-Մանդեբի նեղուց-Հնդկական օվկիանոս-Մալակկայի նեղուց-Սինգապուր

Սանկտ-Պետերբուրգից-Լոս Անջելես

Սանկտ-Պետերբուրգ-Բալթիկ ծով-Քեբենհայն նեղուց-Կատտեգատ /նեղուց/-Սկագերրակ /ջրանցք/-Առ․տարբերակ /Հյուսիսային ծով/երկ․տարբերակ/Լա Մանշ նեղուց/-Ատլանտյան օվկիանոս-Կարիբյան ծով-Պանամայի նեղուց-Խաղաղ օվկիանոս-Կալիֆորնիական ծոց-Կալիֆորնիա նահանգ-Լոս Անջելես

Քարտեզի երկրորդ տարբերակ

Տրասնպորտ և կապ

Դասի հղումը 

1․Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:

Այն ունի շատ մեծ դեր,որովհետև տրասնպորտի միջոցով են իրականացվում փոխադրումները,ինչպես մարդկանց,այդպես էլ ապրանքների։ Տրանսպորտի միջոցով իրականացվում է տարբեր արտադրության ճյուղերի ու հումքի փոխադրումը:Ինչպես և պատրաստի արտադրանքը օգտատերին հասցնելը: Կապն իր հերթին ապահովում է մարդկանց, տնտեսության տարբեր ճյուղերի ու արտադրությունների միջև որոշակի հեռավորության վրա տեղեկատվության փոխանցումը տարբեր տեխնիկական միջոցներով:

2․Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն

Բեռնաշրջանառություն

Դա ինչ-որ քանակաով բեռների տեղափոխումն է մի վայրից մյուս վայր որոշ ժամանակում։

Ուղևորաշրջանառություն

Դա ինչ-որ քանակով ուղևորների տեղափոխումն է մի վայրից մյուս վայրը,նույնպես որոշ ժամանակում։Սա նաև կապ ունի ճամփորդությունների հետ,որովհետև այդտեղ էլ են իրականացվում ուղևորաշրջանառություններ,որոնք տեղափոխում են մարդկանց նշանակված վայր։

3․ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր: Ինչու՞

Իհարկե պետք է ամենինչից մեկ-մեկ։Բոլոր տրանսպորտային միջոցներն էլ կարևոր են,բայց իմ կարծիքով Հայաստանում պիտի լինեն ավտոմոբիլներ,մեքենաներ,ինքնաթիռներ,գնացքներ,երթուղային ավտոբուսներ և ստորգետնյա մետրոներ /գնացքներ/։Հայաստանը պակասա ունի հետևյալ տրասպորտի տեսակներից։

Տրասպորտ և կապ

Տնտեսության նյութական արտադրության ճյուղերի շարքում տրանսպորտն ու կապն
առանձնանում են նրանով, որ նյութական բարիքներ չեն ստեղծում: Տրանսպորտի միջոցով
պարզապես իրականացվում է արտադրության ճյուղերի ու ձեռնարկությունների միջև հումքի
փոխադրումը, ինչպես նաև պատրաստի արտադրանքը սպառողին հասցնելը: Եվ, քանի որ
փոխադրումների վրա կատարվում են ծախսեր (փոխադրողների աշխատավարձ, վառելիքի
ծախս և այլն), ապա դրանք մտնում են ապրանքների արժեքների մեջ, այսինքն «ստեղծում» են
նյութական արժեք: Այդ իսկ պատճառով բեռնատար տրանսպորտը համարվում է նյութական
արտադրության ճյուղ: Կապն իր հերթին ապահովում է մարդկանց, տնտեսության տարբեր ճյուղերի ու արտադրությունների միջև որոշակի հեռավորության վրա տեղեկատվության փոխանցումը
տարբեր տեխնիկական միջոցներով: