Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը

Հայաստանի աշխարհագրական դիրքի բնութագիր

Is Armenia a Top Software Outsourcing Country?

Հայաստանը տնտեսաաշխարհագրական և քաղաքաաշխարհագրական դիրքով շատ թերզարգացած է։ Ունենալով լարված, բայց չնչին չափով կարգավորվող հարաբերություններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, այդպիսով նվազեցնում է իր քաղաքական տեսանկյունը այս տարածաշրջանում։ Տնտեսաաշխարհագրական դիրքից ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք կապված են “խաչմերուկ” ասվածի հետ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանը կրկնակի փակ ու շրջապատված հանրապետություն է հսկա քաղաքակրթությունների ու երկու հզոր դավանանքի խաչմերուկ է։ Լինելով Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ՝ սահմանակից է Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ամենաարևելյան անդամ Թուրքիային: Լարված են վրաց-ռուսական հարաբերությունները, որը անդրադառնում է նաև Հայաստանի վրա, քանի որ Վրաստանը երկրների միջև ցամաքային հաղորդակցության միակ միջնորդն է: Հայաստանի Հանրապետության ՏԱԴ-ի վատթարացմանը նպաստում է նաև վրաց-աբխազական շարունակվող հակամարտությունը։ Այդ պատճառով չի գործում Վրաստանը Աբխազիային ու Ռուսաստանին կապող երկաթուղին, որից նախկինում օգտվում էր նաև Հայաստանը։ Ինչպես արդեն ասացի, Հայաստանը չունի ելք դեպի ծով, բայց Հայաստանի 4 հարևանները ունեն այդ հնարավորությունը։ Հայաստանը նկարագրելիս հաշվի պետք է առնել բազմադարյա մշակույթը ու պատմությունը։ Այդ իսկ պատճառով, Հայաստանը ամենահին քաղաքակրթության կենտրոն է։ Նկարագրելով աշխարհագրական դիրքը, պետք է ասեմ, որ Հայաստանի ամենահարուստ պաշարը դա ջուրն է, որը մեր դարում ամենապահանջված “ապրանքներից” մեկն է։ Թերություն է նաև հզոր ու կայուն տնտեսական կենտրոններից հեռու գտնվելը, նույն Եվրոպայից, թե ԱՄՆ-ից։ Դա իհարկե մեծ դեր է խաղում Հայաստանի թերզարգացման շրջանում։

Հայաստանի աշխարհագրական դիրքի նկարագիր

Հայաստանի աշխարհագրական դիրքը ունի որոշակի առանձնահատկություններ և թերություններ։ Այն գտնվում է միջազգային կապերի գլխավոր վայրերից մեկում։ Հայաստանը խաչմերուկային դիրք ունի, քանի որ այն կապում է իրար Արևելյան Եվրոպան Ասիայի հետ, և Հարավ-արևմտյան հյուսիս-հարավ գտնվող երկրները։ Այդ իմաստով կան և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Դրական է այն պատճառով, որ տարեկան մեծ եկամուտներ են գալիս տնտեսությանը, քանի որ միջազգային ցամաքային բեռնափոխադրումները անցնում է ՀՀ տարածքի որոշակի մասերով։ Իսկ բացասական կողմը դա այն է, որ դարեր շարունակ Հայաստանը ծառայել է “մարտական գոտի” տարբեր երկրների համար։ Պատերազմները և՛ թուրք-ռուսական, և՛ ռուս-պարսկական, և՛ թուրք-պարսկական անցել են Հայաստանի տարածքում։ Հայաստանի տարածքով է անցնում “Մետաքսե նոր ճանապարհ” ցամաքային ավտոճանապարհային ուղին, որը մեծ դեր է ծառայում միջազգային կապերում, ոչ միայն Հայաստանի հարևանների համար, այլ նաև ԱՄՆ-ի ու Արևմուտքի համար։ Հայաստանը 45 երկրներից մեկն է, որը ելք դեպի ծով չունի, իսկ մոտակա ծովերը՝ Սև, Կասպից, Պարսից ու Միջերկրական գտնվում են Հայաստանի տարածքից 100-ից մինչև 1000 կմ հեռավորության վրա։ Հայաստանը գտնվում է համաշխարհային տարբեր քաղաքակրթությունների “խաչմերուկում”։ Հայաստանը գտնվում է մահմեդական ու քրիստոնեական քաղաքակրթությունների խաչմերուկում։

Qaxaqakrtutyunner.jpg

Հայաստանի տարածքի մոտ 80%-ը լեռնային է, այդ իսկ պատճառով կան որոշակի գյուղատնտեսական, և բնաչկության հետ կապված խնդիրներ։ Հայաստանի ընդերքը հարուստ է պղնձամոլիբդենային պաշարներով, սակայն նավթային ու վառելիքաէներգետիկ արդյունաբերության ոլորտում Հայաստանը առաջնային տեղեր չի զբաղեցնում։ Այդ պաշարները Հայաստանում սակավ են, կամ էլ լիովին բացակայում են։ Դրան հակառակ, որոշակիորեն զարգացած է էլեկտրաէներգետիկ և ջրաէներգետիկ արդյունաբերությունը։ Բազմաթիվ գետեր ունենալու շնորհիվ Հայաստանը պահպանում է իր ջրային էներգետիկան և գնալով այն զարգացնում է։ Աշխարհագրական դիրքի մասին խոսելիս, պետք է շեշտել ՀՀ-ի հարևաններին, որոնք 4-ն են՝ Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան և Իրան։

Հայաստանի և մոտակա ծովերի հեռավորությունները

1. Պարսից ծոց

Հայաստանից մինչև Պարսից ծոց մոտ 970 կմ է։

2. Սև ծով

Հայաստանից մինչև Սև ծով հեռավորությունը կազմում է մոտ 165 կմ։

3. Միջերկրական ծով

Հայաստանից մինչև Միջերկրական ծով հեռավորությունը կազմում է մոտ 750 կմ։

4. Կասպից ծով

Իսկ Հայաստանից մինչև Կասպից ծով /լիճ/ հեռավորությունը կազմում է մոտ 265 կմ։