Դաս 3, 4, 5 Ատոմների կառուցվածքը: Էլեկտրականացման բացատրությունը: Լիցքի պահպանման օրենքը։

Տևողությունը՝ 19․09- 23․09

Էլեկտրական երևույթները բացատրելու համար անհրաժեշտ է պարզել ատոմի կառուցվածքը: Այդ ուղղությամբ առաջին հայտնագործությունը կատարեց անգլիացի գիտնական Ջ. Թոմսոնը: 1898 թվականին նա հայտնաբերեց ատոմի կազմի մեջ մտնող և տարրական լիցք կրող փոքրագույն մասնիկը՝ էլեկտրոնը:

Էլեկտրոնը անհնար է «զատել» իր լիցքից, որը միշտ միևնույն արժեքն ունի: Տարբեր քիմիական տարրերի ատոմներում պարունակվում են տարբեր թվով էլեկտրոններ: Շարունակելով ատոմի կառուցվածքի բացահայտման հատուկ փորձերը, անգլիացի գիտնական Էռնեստ Ռեզերֆորդը 1911թ.-ին ներկայացրեց ատոմի կառուցվածքի վերաբերյալ իր մոդելը, որն անվանեցին մոլորակային:

Ըստ Ռեզերֆորդի նյութի՝ յուրաքանչյուր ատոմ կարծես փոքրիկ Արեգակնային համակարգ է, որի կենտրոնում դրականապես լիցքավորված միջուկն  է: Էլեկտրոնները պտտվում են միջուկի շուրջը նրա չափերից շատ ավելի մեծ հեռավորությունների վրա, ինչպես մոլորակները Արեգակի շուրջը:

Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով: 

Screenshot_2.png

Դ. Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում տարրերի կարգաթիվը՝ Z-ը, համընկնում է սովորական վիճակում տվյալ տարրերի ատոմի մեջ պարունակվող էլեկտրոննեի թվի հետ, հետևաբար էլեկտրոնների գումարային լիցքը ատոմում հավասար է՝

qէլ.=−Z⋅e

Միջուկի լիցքը կլինի՝

qմիջ.=+Z⋅e

Ատոմի միջուկը ևս բարդ կառուցվածք ունի. նրա կազմության մեջ մտնում են տարրական դրական լիցք կրող մարմիններ՝ պրոտոններ:

qp=e=1,6⋅10−19կլ

Պրոտոնի զանգվածը մոտ 1840 անգամ մեծ է էլեկտրոնի զանգվածից: Դատելով միջուկի լիցքից կարելի է պնդել. Ատոմի միջուկում պրոտոնների թիվը հավասար է տվյալ քիմիական տարրի կարգահամարին՝ Z-ին: Ինչպես ցույց տվեցին հետազոտությունները, բացի պրոտոններից միջուկի պարունակում է նաև չեզոք մասնիկներ, որոնց անվանում են նեյտրոններ: Նեյտրոնի զանգվածը փոքր ինչ մեծ է պրոտոնի զանգվածից: Նեյտրոնների թիվը միջուկում նշանակում են N տառով: Միջուկի պրոտոնների՝  Z թվի և նեյտրոնների N թվի գումարին անվանում են միջուկի զանգվածային թիվ և նշանակում A տառով:

A=Z+N, որտեղից՝ N=A−Z

A-ն կարելի է որոշել Մենդելեևի աղյուսակից՝ կլորացնելով տրված տարրի հարաբերական ատոմային զանգվածը մինչև ամբողջ թիվ: Այսպիսով, ատոմի կենտրոնում դրական լիցք ունեցող միջուկն է, որը կազմված է Z պրոտոնից և N նեյտրոնից, իսկ միջուկի շուրջը, եթե ատոմը չեզոք է, պտտվում են Z Էլեկտրոններ:

Որոշ դեպքերում ատոմները կարող են կորցնել մեկ կամ մի քանի էլեկտրոններ: Այդպիսի ատոմն այլևս չեզոք չէ, այն ունի դրական լիցք և կոչվում է դրական իոն: Հակառակ դեպքում, երբ ատոմին միանում է մեկ կամ մի քանի էլեկտրոն, ատոմը ձեռք է բերում բացասական լիցք և վեր է ածվում բացասական իոնի:

p-08a-2.gif
Շարունակել կարդալ

Գործնական աշխատանք 1․ “Նյութերի  ֆիզիկական հատկությունները”

Գործնական աշխատանք  1. 

<<Նյութերի  հատկությունները՝ ֆիզիկական, քիմիական , ֆիզիոլոգիական>>

Առաջադրանքներ. *-Նյութերը դասակարգել, անվանել և գրել բանաձևերը, նկարագրել ֆիզիկական հատկությունները՝ գույնը, ագրեգատային վիճակը (պինդ, հեղուկ, գազային), եռման, հալման ջերմաստիճանները, ջերմա-էլեկտրահաղորդականությունը, լուծելիությունը ջրում և այլն:

 *Ընտրեք կենցաղում կամ շրջապատում 10 նյութ, գրեք դրանց բանաձևերը և կատարեք հետևյալ հաշվարկները`

  • Ինչպիսի՞ տարրերի  ատոմներից  է  կազմված  նյութը, ատոմների  քանակը
  • Որոշեք  բարդ  նյութերի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածները՝ Mr
  • Որոշեք  տարրերի  զանգվածային  բաժինները՝ w, զանգվածային հարաբերությունները  և  տարրերի  մոլային  բաժինները  բարդ  նյութերում:

Առաջին նյութ (Կերակրի աղ)

NaCl (Նատրիումի քլորիդ)

Ֆիզիկական հատկությունները՝

  • Գույն — անգույն
  • Հոտ — չունի
  • Ագրեգատային վիճակը — բյուրեղային /պինդ/
  • Եռման ջերմաստիճան — 14650C
  • Հալման ջերմաստիճան — 8010C
  • Լուծելիությունը ջրում — լավ
  • Ջերմահաղորդականություն — չունի
  • Խտություն — 2,17 գ/սմ3

Հաշվարկ՝

  1. NaCl-ն կազմված է Նատրումի (Na) ու Քլորիդի (Cl) մեկական ատոմներից։
  2. Mr(NaCl)=23+35.5=58.5; m(NaCl)=23:35․5
  3. w(Na)=23/58.5*100%=40%;
  4. w(Cl)=35/58.5*100%=60%
  5. φ(Na)=1/2*100%=50%
  6. φ(Cl)=1/2*100%=50%
Շարունակել կարդալ