Անհիշելի ժամանակներից մարդիկ ապրում են Հյումբաթի ձորում։ Նույն քարանձավում այժմ էլ ապրում է մի սերունդ, որի հին պապերն այդ քարանձավում իրենց մերկությունը ծածկում էին գազանի մորթով, մարդիկ, որոնց բրածո բազուկների հաստ ոսկորները այժմ երանության ու նախանձի ժպիտ են հարուցում մանրացած սերնդի աչքերում։
Անհիշելի — որակական ածական /որոշիչ/
ժամանակներից — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, հոգնակի թիվ, բացառական հոլով, -ի արտաքին հոլովում /ժամանակի պարագա/
մարդիկ — թանձրացական գոյական, անձնանիշ, հասարակ, հոգնակի թիվ, ուղղական հոլով, — անց արտաքին հոլովում, — առում /ենթակա/
ապրում են — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, հոգնակի թիվ, չեզոք սեռ /ստորոգյալ/
Հյումբաթի — վերացական գոյական, իրանիշ, հատուկ, եզակի թիվ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում /հատկացուցիչ/
ձորում — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ներգոյական հոլով, -ի արտաքին հոլովում /հատկացյալ, տեղի պարագա/
Նույն — ցուցական դերանուն /որոշիչ/
քարանձավում — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ներգոյական հոլով, -ի արտաքին հոլովում /որոշյալ, տեղի պարագա/
այժմ — ժամանակի մակբայ /ժամանակի պարագա/
էլ — շաղկապ
ապրում է — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, եզակի թիվ, չեզոք սեռ /ստորոգյալ/
մի — անորոշ դերանուն /որոշիչ/
սերունդ — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ուղղական հոլով, -ի հոլովում, — առում /ենթակա/
որի — շաղկապ /սեռական հոլով/ — /հատկացուցիչ/
հին — որակական ածական /որոշիչ/
պապերն — թանձրացական գոյական, անձնանիշ, հասարակ, հոգնակի թիվ, ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, -ն առում /ենթակա, հատկացյալ/
այդ — ցուցական դերանուն /որոշիչ/
քարանձավում — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, ներգոյական հոլով, -ի արտաքին հոլովում /տեղի պարագա/
իրենց — անձնական դերանուն, սեռական հոլով /հատկացուցիչ/
մերկությունը — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, հայցական հոլով, -ա ներքին հոլովում, -ը առում /հատկացյալ, ուղիղ խնդիր/
ծածկում էին — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, հոգնակի թիվ, ներգործական սեռ /ստորոգյալ/
գազանի — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում /հատկացուցիչ/
մորթով — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, գործիական հոլով, -ու արտաքին հոլովում /հատկացյալ, միջոցի խնդիր/
մարդիկ — թանձրացական գոյական, անձնանիշ, հասարակ, հոգնակի թիվ, ուղղական հոլով, -անց արտաքին հոլովում, — առում /ենթակա/
որոնց — շաղկապ /սեռական հոլով/ -/հատկացուցիչ/
բրածո — որակական ածական /որոշիչ/
բազուկների — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, հոգնակի թիվ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում /հատկացուցիչ/
հաստ — որակական ածական /որոշիչ/
ոսկորները — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, հոգնակի թիվ, ուղղական հոլով, -ի արտաքին հոլովում, -ը առում /հատկացյալ, որոշյալ, ենթակա/
այժմ — ժամանակի մակբայ /ժամանակի պարագա/
երանության — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, սեռական հոլով, -ա ներքին հոլովում /հատկացուցիչ/
ու — համադասական շաղկապ
նախանձի — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, սեռական հոլով, -ի արտաքին հոլովում /հատկացուցիչ/
ժպիտ — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, հայցական հոլով, -ի արտաքին հոլովում, — առում /հատկացյալ, ուղիղ խնդիր/
հարուցում են — դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, հոգնակի թիվ, ներգործական սեռ /ստորոգյալ/
մանրացած — անդեմ բայ, հարակատար դերբայ /որոշիչ/
սերնդի — վերացական գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, սեռական հոլով, -ի արտաքին հոլով, — առում /հատկացուցիչ/
աչքերում — թանձրացական գոյական, իրանիշ, հասարակ, հոգնակի թիվ, ներգոյական հոլով, -ի արտաքին հոլովում, — առում /հատկացյալ, տեղի պարագա/