Մենդելի առաջին օրենքն իրենից ենթադրում է առաջին սերնդի միակերպության կանոնը։ Եթե խաչասերվող օրգանիզմները միմյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում: Միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսումնասիրվում է միայն մեկ հատկանիշ։

Փորձի ընթացքը՝
Մենդելը խաչասերեց ոլոռի դեղին և կանաչ բույսերով սերմերը։ Մենդելը իր փորձում օգտագործեց ոլոռի այն բույսերը, որոնք մի քանի սերունդ հետազոտվող հատկանիշի առումով անփոփոխ էին եղել և ճեղքավորում չէին տվել, այսինքն մաքուր գծեր էին և հետազոտվող հատկանիշի նկատմամբ դոմինանտ հոմոզիգոտ էին (AA) և ռեցեսիվ հոմոզիգոտ էին (aa)։

Առաջացած սերունդը՝
Մենդելի փորձում դեղին և կանաչ ոլոռների խաչասերումից առաջացած հիբրիդները դեղին էին։ Նույն արդյունքները ստացվեցին նաև այն ժամանակ, երբ Մենդելը խաչասերեց հարթ և կնճռոտ մակերևույթ ունեցող ոլոռներ։ Առաջացած բոլոր ոլոռներն ունեին հարթ մակերևույթ։
Փորձը՝ գինետիկայի տեսանկյունից՝
Երկու հոմոզիգոտ ձևերի խաչասերման արդյունքում (aa և AA) ստացված հիբրիդային սերունդն արդեն հետերոզիգոտ էր, սակայն ուներ նույն ֆենոտիպը, ինչ դոմինանտ հոմոզիգոտը։