Մ. Մաշտոցը և Հայոց գրերի գյուտը՝
Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 362 թ. Տարոն Գավառի Հացեկաց գյուղում։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով Դ (մոտ 385-388թթ․) թագավորի արքունիքում, եղել է զինվորական սպա՝ պալատական գրագիր։ Նա, տեսնելով Հայաստանի դրությունը, հասկացավ, որ հայ գրերը կենսական անհրաժեշտություն են մեզ համար։ Հայ գրեր ունենալու իր մտադրության մասին Մեսրոպ Մաշտոցը հայտնում է կաթողիկոս Սահակ Պարթևին և ստանում նրա հավանությունը։ Այդ գործին աջակցում է նաև հայոց արքա Վռամշապուհը։ Նրա կարգադրությամբ Մաշտոցը մի խումբ աշակերտների հետ մեկնում է Ամիդ, Եդեսիա ու Սամոսատ քաղաքներ։ Երկար մաքառումներից հետո նրան հաջողվում է Եդեսիայում ավարտին հասցնել իր գործը և 405 թ. ստեղծել հայոց այբուբենը։ Հայերեն թարգմանված ու գրված առաջին նախադասությունն Աստվածաշնչից էր. <<Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ>>։ Երկրորդ խոսքը Մեծն Սրբի <<Ծանի՛ր ըստ քեզ>>-ն էր։ Հայերեն թարգմանված Աստվածաշունչը ճանաչվում է՝ որպես <<թարգմանությունների թագուհի>>։ Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը հայոց լեզվի համար կատարյալ այբուբենի ստեղծումն էր։ Հայ մշակույթի պահպանման և հետագա զարգացման գործում կարևոր նշանակություն ունեցավ հայերեն նշանագրերի գյուտը։ Կատարվեցին համաշխարհային գործերի և երկերի թարգմանություններ։ Ստեղծվեցին հայ մատենագրության և գիտության բարձրարժեք երկեր։ Գրերի գյուտը հոգևոր իմաստով վերամիավորեց ողջ Հայաստանը և ունեցավ ազգապահպան նշանակություն։ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի ջանքերով կատարվեցին նաև կրթական հսկայական աշխատանքնե՝ մայրենի լեզվով դպրոցներ հիմնելու համար, քանի որ շատ կարևոր էր, որ յուրաքանչյուր հայ լինի կրթված և ճանաչի սեփական լեզվի գիրը։

Պատմագրություն՝
Գրերի գյուտի շնորհիվ հին հայերենը՝ գրաբարը խոսակցական լեզվից գրավոր դառնալով, այնքան ճկուն էր, գեղեցիկ և կատարյալ, որ իր ճկունության ու գեղեկցության շնորհիվ 5-րդ դարի հայ գրական ժառանգությունն անվանվեց ոսկեդարյան։ Պատմահայր Մովսես Խորենացու <<Հայոց պատմությունը>> ընդգրկում է հայ ժողովրդի ամբողջական պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև 440 թ․։ Այն բաղկացած է երեք գրքից։ Պատմահայրը գրել է նաև <<Աշխարհացույց>> երկը, որը 7-րդ դարում շարունակել է Անանիա Շիրակացին։ Կորյունի <<Վարք Մաշտոցի>> երկը նվիրված է իր ուսուցչի՝ Մեսրոպ Մաշտոցի կյանքին ու գործունեությանը։ Ագաթանգեղոսի <<Հայոց պատմությունը>> ներկայացնում է Հայաստանում քրիստոնեություն աշխարհում առաջինը պետականորեն ընդունելու պատմությունը։ Փավստոս Բյուզանդի <<Հայոց պատմությունը>> ընդգրկում է հայոց պատմությունը չորրորդ դարի սկզբից մինչև Հայաստանի առաջին բաժանմանը (387 թ)։ Հայ ժողովրդի ազատագրական պայքարը կայացված է Եղիշեի <<Վարդանի և հայոց պատերազմի մասին>> և Ղազար Փարպեցու <<Հայոց պատմություն>> երկերում։ Մասնավորապես, Եղիշեն ներկայացրել է Վարդանանց պատերազմը՝ ականատեսի, այսինքն ՝ իր իսկ աչքերով։ Դրա արդյունքում նա արտահայտել է հետևյալ մտքերը ։
- Լավ է կույր աչքով, քան կույր մտքով։
- Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն։
- Միաբանությունը բարի գործերի մայրն է, անմիաբանությունը՝ չար գործերի ծնողը։

Փիլիսոփայություն և բնական գիտություններ՝
Գրերի գյուտը նպաստեց նաև փիլիսոփայության զարգացմանը։ Ի հայտ եկան մի շարք ականավոր դեմքեր՝ Պարույր Հայկազնը (4-րդ դար), Եզնիկ Կողբացին և Դավիթ Անհաղթը (5-րդ դար)։ Հայ մեծ գիտնական, մաթեմատիկոս, տիեզերագետ, աշխարհագրագետ Անանիա Շիրակացին հիմնավորել է երկրի և տիեզերական մարմինների գնդաձևության գաղափարը։ Նրա կազմած <<Թվաբանությունը>> աշխարհի հնագույն դասագրքերից է, իսկ <<Աշխարհացույցում>> նկարագրված են Մեծ Հայքի 15 նահանգները։ Հայերը հայկական շրջանի Բուն հայոց թվականի (Ք․ա․ 2492թ․) կողքին սահմանել են Հայոց մեծ թվականը, որի սկիզբը համարվում է 552 թ. հուլիսի 11 -ը։