ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդվածները կազմակերպել քննարկում

Նախագծի ընթացք՝

  • Յուրաքանչյուր սովորող իր իսկ ցանկությամբ ընտրում է օրենքից որևէ հոդված և կարդում դրա կետերը
  • Ամեն մի կետ կարդալիս բլոգում կատարում է գրառում, թե ինչպես է ընկալում այն
  • Բլոգում գրառում կատարելուց հետո քննարկում է այն դասավանդողի և դասընկերների հետ

Հոդված 7

Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ էլ դաժան, անմարդկային կամ իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Մասնավորապես ոչ մի անձ չի կարող առանց իր ազատ արտահայտված համաձայնության ենթարկվել բժշկական կամ գիտական փորձերի:

Այս հոդվածը իրենից ենթադրում է դաժան հանցագործությունների հանդեպ պետության պայքարելու ու պատժելու պատրաստակամությունը։ Բազմիցս լսել եմ, տեսել եմ, որ խոշտանգումներ են տեղի ունեցել բռնի կերպով։ Ես՝ ինքս, դրա ու դրա նման հետագա գործողությունների կանխումը միանգամայն ճիշտ եմ համարում, քանզի դրանով պետությունը ամրապնդում է իր դիրքերը քաղաքա-աշխարհագրական հարթակում, այդպես ցույց է տալիս մարդկային իրավունքների համար պայքարելու ու պաշտպանելու պատրաստակամությունն ու ձգտումը, ապահում է երկրի ժողովրդի, հասարակության անվտանգությունը, ինչպես նաև շահավետ դրության մեջ է ընկնում պետությունը, պետության հետ նաև հասարակությունը։ Կարծում եմ, որ այս օրենքը ամենակարևոր օրենքներից մեկն է, քանզի սրանով է պայմանավորված հետագա հանցագործությունների կանխումը։ Դարեր, նույնիսկ տարիներ առաջ այսպիսի պրակտիկա եղել է նախկին ԽՍՀՄ-ի տարածքում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, ուստի այսպիսի գործողությունների ու հետագա ծավալման կանխումը միանշանակ գովելի է ու խրախուսելի։ Հայաստանի Հանրապետության տարածքում մարդկանց արժանապատվության հանդեպ վիրավորական, ատելական կամ նվաստացուցիչ վերաբերմունքը պատժվում է օրենքով, ուստի սա նշանակում է, որ մարդկանց հանդեպ պետք է լինել «բարյացակամ» տրամադրված։ Ինքս օրենքը ճիշտ եմ համարում ու կարծում եմ, որ այն ճիշտ եմ ընկալել։ Այս օրենքը նաև իրենից ենթադրում է ստրկության մասին հոդվածը, քանի որ առնչություններ հոդվածների մեջ այնուամենայնիվ կան։

Управление работа работа босс деньги рабство концепция вектор плоский  мультфильм графическая иллюстрация | Премиум векторы

Հոդված 20

1. Պատերազմի որևէ քարոզչություն պետք է արգելվի օրենքով:

2. Ազգային, ռասայական կամ կրոնական ատելության օգտին որևէ ելույթ, որն իրենից ներկայացնում է խտրականության, թշնամանքի կամ բռնության սադրանք, պետք է արգելվի օրենքով:

Ճիշտ համարեցի անդրադառնալ հետևյալ հոդվածի առաջին կետին։ Բազում անգամներ իմ շրջապատում, հասարակության ու ժողովրդի մեջ լսել եմ շատ արտահայտություններ ու խոսքեր, որոնց կոնտեքստում հենց թաքնված է պատերազմական քարոզչության նշույլը։ Որպես վերլուծություն, պետք է ասեմ, որ ես նախընտրեցի խոսել հենց այս հոդվածի մասին, քանի որ մեր ժամանակներում, ինքս բազմիցս լսեմ եմ նմանատիպ սադրանքներ։ Ճիշտ եմ համարում այն, որ այսպիսի բնույթի քարոզչությունները պետք է արգելվեն ու պատժվեն օրենքով, քանզի այլ կերպ, հասարակությունների ու ժողովուրդների մեջ բռկվում է լարվածություն և ավելի է սրվում թշնամանքի ու ատելության զգացումը, և որպես քարոզչության վերջաբան, պատերազմ է սկսվում (եթե ոչ նյութական, ապա հոգեբանական)։ Պետք է շեշտեմ, որ նման քարոզչություններ լսել եմ նաև հարևան երկրներում, լինի դա համացանցի շնորհիվ, թե առկա միջավայրում։ Անկեղծ չգիտեմ, թե այդ երկրների քաղաքացիների իրավունքների մեջ մտնում է այդպիսի քարոզչության իրավունքը, թե՝ ոչ, սակայն որոշեցի համեմատել։ Պատերազմի քարոզչությունների մասին լսել եմ իմ պետության տարածքում, պատերազմական ու ռազմական գործողությունների ավարտից հետո։

Government Propaganda Threatens Democratic Self-Governance - Discourse

Նույն վերաբերմունքն ունեմ երկրորդ կետի հետ, որը պնդում է, թե որևէ խտրականություն, ատելություն մարդու ազատ իրավունքի սահմաններում դավանած կրոնի կամ ռասսայի հանդեպ, պետք է արգելվի ու պատժվի օրենքով։ Նման օրինակներ չեմ կարող բերել մեր հասարակության մեջ, քանզի այդպիսի երևույթների հետ հազվադեպ եմ առնչվել, սակայն ինքս ճիշտ եմ համարում, որ այդպիսի օրենքը պարտադիր է լինի, որպեսզի հավասարակռշված պահի մարդկային թշնամանքի սահմանները։ Որպես օրինակ, Միացյալ Նահանգներում այդպիսի օրենքները շատ ավելի խիստ են, և ռասսայական ու կրոնական որևէ խտրականություններ նույնիսկ որոշ նահանգներում հանգեցնում են մահապատիժների։ Տարածաշրջանային առումով, ռասսայական վտանգ կա՝ շատ քիչ տոկոսներով, բայց կրոնական վտանգ՝ ահռելի հավանականությամբ։ Եվ ՀՀ տարածքում կրոնական և ռասսայական որևէ խտրականություն ու ատելություն, թշնամանք պետք է պատժվի օրենքով՝ ըստ սահմանադրության։