Ինչպես գիտենք, շատ-շատ կինոստուդիաներ իրենց պրոդուկտի զարգացման համար օգտագործում են մշակութային հերոսներ, այն էլ ուրիշ երկրների։ Որպես օրինակ կարող են ծառայել վիկինգները, հունական դիցաբանության աստվածները, ինչպես նաև շատ այլ հերոսներ ու կերպարներ։ Վառ օրինակ է «Marvel» ստուդիան, որը օգտագործում է միֆիկ հերոսներին՝ որպես շահավետ միջոց։ Կամ էլ «Warner Bros.»-ը, որն իր հայտնի «Հարրի Փոթեր» ֆիլմով, վաստակել է շատ մեծ լսարան ու եկամուտ։ «Հարրի Փոթեր» ֆիլմում կան դրվագներ, որտեղ օգտագործված են միֆիկ մշակութային հերոսներ, ինչպես օրինակ Վազիլիսկ օձը՝ երկրորդ մասում։

Արվեստի դասաժամին, մենք քննարկեցինք, թե հայկական ո՞ր հերոսները կարող են դառնալ հայկական կինոինդուստրիայի շահավետ պրոդուկտներ։ Ընկեր Հրայրը՝ արվեստի դասավանդողը, պատմեց, որ կան իսկապես ստացված հերոսներ, որոնք ֆիլմում կարող են մեծ դեր տանել ու մեծ եկամուտներ բերել։ Ըստ իս, հայկական կինոինդուստրիան այնքան էլ զարգացած չէ, սակայն զարգացման ուղու վրա է։ Անդրադարձ կատարելով մշակութային հերոսներին, այն կերպարներին, որոնք արտացոլում են մեր իրականությունը՝ անցյալում, պետք է շեշտեմ, որ իրոք կարող են մեծ տեղ զբաղեցնել ֆիլմում։ Ես կարծում եմ, որ Մեծ և Փոքր Մհերները, «Սասնա Ծռեր» էպոսը, ինչպես նաև վիպերգերից՝ «Արտաշեսն ու Արտավազդը»՝ որպես կարճամետրաժ ֆիլմ, կարող են ծառայել։

Կարծում եմ, որ հայկական կինոինդուստրիան զարգացնելու նպատակով, պետք ու անհրաժեշտ է մեծ անդրադարձ կատարել մեզ հասած հսկայական ժառանգության վրա, քանզի դրա հիմքում է ընկած իսկական հաջողությունը, այն էլ մեր դարում, երբ մշակույթը մեծ դեր է զբաղեցնում ֆիլմեր նկարելու մեջ։ Վիպերգերը կարող են ծառայել որպես կոմիքսներ, որոնք ցույց կտան, թե ինչպիսի դժվար ժամանակներ են եղել։ «Արշակ Բ-ն ու Շապուհը», որտեղ Արշակ թագավորը քայլում է հայկական հողի վրա և ըմբոստանում է, իսկ պարսկական հողի վրա՝ խղճանում։ Այսպիսի քայլերով, մենք կկարողանանք զարգացնել այդ ճյուղը, կկարողանանք ապացուցել, որ ունենք բազմադարյա մշակույթ ու պատմություն։ Եվ այսպիսի մոտեցումը ևս մեկ ապացույց կլինի նրան, որ Հայաստանը, թե՛ մշակութային, թե՛ պատմական առումով, զարգացած է։