Առողջագիտության դասաժամին, մենք անցանք նոր թեմա՝ կոտրվածքներ, վնասվածքներ ու ճաքեր։ Դասաժամի ընթացքում դասավանդողը՝ ընկեր Քրիստինեն, լավ ու ճշգրիտ բացատրեց, թե որոնք են դրանք։
Վնասվածքներ բոլորս էլ ունեցել ենք մեր կյանքում։ Այդպիսիններից են վերքերը, որոնք մեր մաշկի վրա հայտնվում են, երբ մենք ընկնում ենք ու հարվածում ենք այդ մասը։ Յոդով ու ախտահանիչ նյութերով մշակելուց հետո, օրեր անց վերքը չորանում է, որից հետո վերականգնվում ու կորում է, սակայն սպի ունենալու հավանականություն, միևնույնն է կա։


Ճաքերը նույնպես վնասվածքներ են, որոնք լինում են մեր ոսկրերի վրա։ Սրանք ավելի «անցավ» են, քան թե կոտրվածքները։ Ճաքերը լինում են գրեթե բոլոր տեղերում։ Մարդ ունի երկու հարյուրից ավել ոսկրեր, որոնց վրա կյանքի ընթացքում կարող են հայտնվել ճաքեր։ Ամենահայտնի պատճառը, երբ ոսկրի վրա առաջանում է ճաք, անմիտ կամ վտանգավոր շարժում անելն է։ Այդ դեպքում, ոսկրերը «դեռևս տեղյակ չեն», թե ինչ է լինելու, ուստի և «պատրաստ չեն»։ Սակայն երբ մարդը անկանխատեսելի շարժում է անում ու ցավ է զգում, այդտեղից կարող ենք ենթադրել, որ նրա ոսկրերի վրա ճաք է հայտնվել։ Ճաքերը, ինչպես և կոտրվածքները, հնարավոր է պարզել միմիայն ռենտգենով, որը անցկացնում են բոլոր հիվանդանոցներում։
Կոտրվածքները ավելի վնանգավոր երևույթներ են, քանզի դրանց ժամանակ մեծ է հավանականությունը զրկվելու այդ ոսկրից։ Կոտրվածքները լինում են բաց և փակ։ Տրամաբանորեն կարող ենք ասել, որ փակը մաշկից ներս է, իսկ բացը՝ մաշկից դուրս։ Սակայն, եթե ավելի ճշգրիտ ներկայացնենք, ապա բաց կոտրվածքը այն է, երբ ոսկրը «դուրս գալով» իր տեղից, խանգարում ու վնասում է կողքի հյուսվածքները, ինչպես նաև դուրս է գալիս, ու մաշկի վրա հայտնվում են այտուցներ․ առաջանում է ցավ, ինֆեկցիա, վնասված մասը կարմրում է։ Այդ դեպքում անհրաժեշտ է տեղադրել սոխ կամ թրջոց՝ վերականգնմանը էֆեկտիվ նպաստելու համար։

Առաջին բուժօգնությունը բաց կոտրվածքի ժամանակ
- Մերկացնե՛լ վերջույթը, կտրե՛լ հագուստը։
- Արյունահոսությունը դադարեցնե՛լ ճնշող վիրակապով, զարկերակային արյունահոսության դեպքում լարան դնե՛լ,
- Վերքի վրա ստերիլ անձեռոցիկ դնե՛լ։
- Անշարժացնե՛լ վերջավորությունը։
- Ցնցումային նոպայի նախապահպանության նպատակով տուժածին ցավազրկող տվե՛ք, եթե ունեք։
- Շտապ տեղափոխեք հիվանդանոց։
Փակ կոտրվածքը նույնպես տհաճ է ու այդ ժամանակ ևս ցավ է առաջանում։ Փակ կոտրվածքի ժամանակ, կոտրված ոսկրերը մնում են իրենց տեղում կամ էլ, մեր բառերով ասած, «լողում են» տարածքում։ Փակ կոտրվածքի ժամանակ, նույնպես կա ռիսկ վնասելու հյուսվածքները, անոթները։

Առաջին բուժօգնություն փակ կոտրվածքի ժամանակ
- Տուժածին անշարժացրեք։
- Ուսի և ազդրի ոսկրների կոտրվածքի դեպքում պետք է ֆիքսել ոչ պակաս, քան երեք հոդ։
- Տեղադրեք բեկակալն այնպես, որ վնասված տարածությունը ֆիքսվի երկու հարևան հոդերի միջև (կոտրվածքի վերևից ու ներքևից),
- Բեկակալն ավելի լավ է արտաքինից տեղադրեք հագուստի վրա և նրան վերջույթի տեսք տաք (մետաղալարե բեկակալ);
- Չփորձեք կոտրվածքը ֆիքսել շուրջը փաթաթելով։
- Դաշտային պայմաններում կարող եք տախտակ օգտագործել, ծառի ճյուղ, գոտի, պարան և այլ հանպատրաստից միջոցներ։
- Ծայրահեղ դեպքում վնասված ոտքը ֆիքսեք առողջ ոտքի վրա, իսկ վերին վերջավորությունը՝ մարմնին՝փաթաթելով։
Եթե կոտրված ոսկրի մի մասը վնասում է մաշկը, կոտրվածքը դառնում է բաց։ Հրազենային զենքով հասցված կոտրվածքի ժամանակ զուգահեռաբար վնասվում են նաև արյունատար անոթներն ու նյարդերը, կոտրվածքը մանրատված է։

Ոսկրի կոտրված մասը կոչվում է բեկոր։ Բեկորները կարող են լինել անշարժ ու շարժվող։ Անշարժ բեկորը, երբ կոտրվում է՝ մնում է բուն ոսկրի կողքին՝ առանց կողմնակի շարժումների։ Իսկ շարժվող բեկորը արդեն վտանգավոր է, քանի որ առանձնանում է բուն հիմքից ու «լողում է»՝ վնասելով կողքի հյուսվածքները։
Ընդհանրապես, կոտրվածքների հետևանքով առաջացող ցավը անհրաժեշտ է անհապաղ «սառեցնել»։ Ուստի որպես առաջին բուժօգնություն, թե՛ մեզ, թե՛ տուժածին, պետք է լինի անշարժացումը։ Երբ մարդը շարժում է կոտրված մասը, այդ մասը սկսում է շատ «վատ» ցավալ, հետևաբար անշարժացումը, երևի թե, ամենաօգտակար միջոցն է լինելու։ Այդ ժամանակ նաև պետք է թրջոց կամ սառը ջրով «լվանալ» այդ մասը կամ էլ երկար ժամանակ պահել, որպեսզի ոսկրը նույնպես անշարժանա։ Ճաքի դեպքում, ոսկրը ունի ֆունկցիա վերականգնվելու, այսինքն նա կարող է սեփական ուժերով «լցնել» ճաքած մասը, սակայն կոտրվածքի դեպքում (այն էլ, երբ բեկորն ու ոսկրը առանձնացված են) դժվար է միացնել իրար՝ առանց ցավի։
Տարբերակում ենք նաև ուղղակի ու անուղղակի կոտրվածքներ։ Ուղղակի կոտրվածքը, մեր բառերով ասած, լինում է, երբ մենք գիտենք, թե ինչից է եղել։ Այսինքն, եթե մենք ընկել ենք ու կոտրել ենք ոտքի ոսկրը, հետևաբար գիտենք, որ ոսկրը կոտրվել է ընկնելու պատճառով։ Սակայն անուղղակի կոտրվածքը բնութագրելը հեշտ չէ։ Անուղղակի կոտրվածքները կարող են լինել անկանխատեսելի ու ռիսկային շարժումների հետևանքով։