Տեղակալման է պարզ և բարդ նյութերի միջև ընթացող այն քիմիական ռեակցիան, որի ժամանակ պարզ նյութը կազմող ատոմները տեղակալում են բարդ նյութի բաղադրությունում առկա տարրերից որևէ մեկի ատոմները:

Znպարզ+2HClբարդ → ZnCl2բարդ+H2պարզ

Mg+2HCl → MgCl2+H2

2Al+6HCl → 2AlCl3 + 3H2

2H2+O2 → 2H2O+Q

Այն քիմիական ռեակցիաները, որոնց հետևանքով երկու կամ ավելի նյութերից առաջանում է նոր բարդ նյութ, կոչվում են միացման քիմիական ռեակցիաներ:

NaOHհիմք+HClթթու → NaCLաղ+H2Oջուր (չեզոքացման ռեակցիա)

Չեզոքացման ռեակցիան թթվի հատկություններ ունեցող նյութերի և հիմքի հատկություններ ունեցող նյութերի միջև ընթացող քիմիական ռեակցիա, որի հետևանքով այդ նյութերը կորցնում են թթուներին ու հիմքերին բնորոշ հատկությունները։

Ընթացք՝

Առաջին փորձ՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի 9-րդ դասարանի սովորողներ՝ Դավիթ Մուրադյանն ու Վարդան Վարդանյանը կկատարեն լաբորատոր փորձ՝ «Տեղակալման ռեակցիայով կստանան ջրածին ու կայրեն»։ Մեզ ակտիվ մետաղներից անհրաժեշտ են լինելու ցինկը, որը հիմա կգցենք անոթի մեջ։ Նաև ալյումին, սակայն քանի որ անոթի մեջ արդեն կա ալյումին, ուստի չենք գցի։ Ձագարի օգնությամբ անոթի մեջ լցնում են HCl-ը՝ աղաթթուն։ Տեսնում ենք պղպջակներ, ուստի ջրածինը արդեն անջատվեց։ Մյուս ակտիվ մետաղն է մագնեզիումը, որը նույնպես գցում ենք անոթի մեջ ու այնուհետև փակում լուցկու տուփով։ Վարդանը անվտանգության համար հագնում է պաշտպանիչ ակնոցները և վառում լուցկին։ Մոտեցնում է անոթին․ տեսնում ենք, որ փոքրիկ պայթյուն տեղի ունեցավ։ Փորձը կրկնելու համար, ավելացնում եմ մագնեզիում։ Այս մի պայթյունը ավելի վառ եղավ։

Երկրորդ փորձ՝

Կկատարենք չեզոքացման ռեակցիա։ Հիմքից և աղաթթվից կառաջանան աղ և ջուր։ Նախ լցնում ենք հիմքը՝ ձագարի օգնությամբ։ Կաթացնում ենք ֆենոլֆտալեինը՝ կաթոցիկի օգնությամբ։ Թափահարում ենք անոթը և տեսնում ենք, որ անոթի միջի գույնը վերածվեց վարդագույնի։ Հիմա ձագարի օգնությամբ լցնում ենք աղաթթուն՝ մի քանի կաթիլ։ Տեսնում ենք, որ գույնը ցնդեց, չեզոքացավ։ Սա էլ չեզոքացման ռեակցիան էր, մենք ստացանք աղի ջրային լուծույթ։