Մաթեմատիկական խաղերի ստեղծում Quizizz-ով

Ժամկետը՝ 28.02.22- 10.04.22

Նպատակը՝

  • Խնդիրների փաթեթի ստեղծում

Խնդիրները՝

  • Ստեղծագորածական մտքի և որոնողական կարողությունների զարգացում
  • Նոր խնդիրների ստեղծում
  • Խնդիրների յուրօրինակ լուծումների որոնում
  • Սերմանել վստահություն սեփական ուժերի նկատմամբ
  • Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ

Ընթացքը՝

Եկեք միասին և՛ խաղանք, և՛ ստեղծենք։

Quizizz.com

Մուտք ենք գործում Quizizz.com մաթեմատիկական խաղի կայք։ Կայք մուտք գործելու համար անհրաժեշտ է միայն էլեկտրոնային հասցե։ Ստեղծում ենք մաթեմատիկական խնդիրներ խմբերով, այնուհետև լուծում մյուս խմբերի ստեղծած խնդիրները։

Իմ կազմած խնդիրները՝

Առաջին խաղ

Երկրորդ խաղ

Զարդ, զարդ, ծաղկազարդ․․․

Ծաղկազարդը (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն է:
Ավելին լսեք «Սարալանջ» ռադիոյի եթերում:

Հաղորդավար` Հասմիկ Սարգսյան
Համակարգումը` Անահիտ Մելքոնյանի

Մարսողությունը աղիներում։ Սննդանյութերի ներծծումը

Մարսողությունն աղիներում: Սննդանյութերի ներծծումը

shutterstock_354629873.jpg

Ստամոքսից սննդախյուսն անցնում է բարակ աղիներ, որը մարսողական խողովակի ամենաերկար հատվածն է (4,5−6)մ:

Բարակ աղու սկզբնամասը կոչվում է 12-մատնյա աղի, որի մեջ են բացվում լեղածորանը և ենթաստամոքսային գեղձի ծորանը: 

Բարակ աղու լորձաթաղանթում գտնվող գեղձերի կողմից արտադրվում է մեծ քանակությամբ աղիքահյութ, որի ազդեցության տակ տեղի է ունենում սննդանյութերի հետագա մարսումը:

մարսողականgd-w658.jpg

Բարակ աղիում են մարսվում սննդի հիմնական բաղադրամասերից ածխաջրերը, ճարպերն ու սպիտակուցները: Այստեղ սպիտակուցները քայքայվում են` վերածվելով ամինաթթուների, ճարպերը` գլիցերինի և ճարպաթթուների, ածխաջրերը` գլյուկոզի: Բարակ աղու լորձաթաղանթը առաջացնում է բազմաթիվ մանր ելուստներ՝ թավիկներ, որոնք խիստ մեծացնում են ներծծող մակերեսը և նպաստում առպատային մարսողությանը:

Բարակ աղիում մարսողության գործընթացը կատարվում է 3 փուլով` խոռոչային, առպատային մարսողություն և ներծծում:

Խոռոչային մարսողությունը տեղի է ունենում աղիների խոռոչում ֆերմենտների ազդեցությամբ. սննդի խոշոր մոլեկուլները մտնում են աղիքի խոռոչ, որտեղ կատարվում է դրանց մարսողությունը:

Առպատային մարսողությունը կատարվում է աղիքի լորձաթաղանթի մակերեսային շերտում, որտեղ սննդի մասնիկները թափանցում են միջթավիկային տարածություն:

shutterstock_651966376.jpg

Բարակ աղիում մարսողական հյութով շաղախված և ապա նաև մարսված սննդանյութերը տեղաշարժվում են դեպի հաստ աղի: Դա կատարվում է աղիքի պատի օղակաձև և երկայնակի մկանաթելերի պարբերական կծկման շնորհիվ: Օղակաձև մկանաթելերն աղիքի մի մասում կծկվում են, իսկ հարևան տեղամասում թուլանում, և այդ ընթացքում սննդանյութերը տեղաշարժվում են կծկման հատվածից թուլացման հատվածը:

Հաստ աղի: Բարակ աղու շարունակությունը հաստ աղին է, որն ունի 1,5−2 մ երկարություն: Հաստ աղիում կուտակվում է սննդանյութերի չմարսված զանգվածը, որը կարող է այստեղ պահպանվել 12−20 ժ: Այդ ընթացքում որոշ մանրէների ազդեցությամբ շարունակում են քայքայվել սննդի դեռևս չմարսված բուսական (մասամբ նաև կենդանական) ծագում ունեցող բաղադրամասերի ճարպերն ու բարդ ածխաջրերը (օսլա, ցելյուլոզ) և ջրի հետ ներծծվում է հաստ աղու պատերում գտնվող արյան անոթների մեջ: Սննդի չմարսված մասերից ձևավորվում է կղանքը, որը հաստ աղու վերջնամասի` ուղիղ աղու միջոցով հեռացվում է օրգանիզմից:

Բարակ աղուց հաստ աղի անցման տեղում գտնվում է կույր աղին` իր որդանման ելունով, որում կան մեծ քանակությամբ ավշային գեղձեր: Վերջիններս կատարում են պաշտպանական գործառույթ:

Հաճախ մարդու կույր աղի են ներթափանցում մանրէներ կամ չմարսված սննդի կոշտ մասնիկներ և առաջացնում են բորբոքային երևույթներ: Դա վտանգավոր է կյանքի համար, և այդպիսի դեպքերում վիրահատության միջոցով հեռացնում են կույր աղու որդանման ելունդը:

hwkb17_007_09.jpg

Ներծծում: Ներծծումը սննդանյութերի տեղափոխությունն է աղու խոռոչից դեպի արյան անոթներ: Որոշ նյութեր, ինչպիսիք են ալկոհոլը, հանքային աղերը, ջուրը, գլյուկոզը, արյան մեջ են թափանցում նաև ստամոքսի պատերից: Սակայն մարսված նյութերի հիմնական մասի ներծծումը կատարվում է բարակ աղիներում: Բարակ աղու լորձաթաղանթում կան հսկայական քանակությամբ թավիկներ, որոնք մեծացնում են ներծծման մակերեսը: Յուրաքանչյուր թավիկ մոտ 1 մմ երկարություն ունեցող լորձաթաղանթի ելուն է, որի պատը ծածկված է միաշերտ էպիթելով, իսկ ներսում գտնվում են արյան և ավշային անոթներ, նյարդաթելեր:

Թավիկներ: Ածխաջրերի քայքայման հետևանքով առաջացած գլյուկոզը և սպիտակուցների քայքայումից ձևավորված ամինաթթուներն անմիջականորեն ներծծվում են արյան մեջ: Օրգանիզմի բջիջներում այդ նյութերից նորից սինթեզվում են արդեն օրգանիզմին բնորոշ սպիտակուցներ և ածխաջրեր: Ճարպերի քայքայումից առաջացած ճարպաթթուներից ու գլիցերինից թավիկի էպիթելում սինթեզվում են օրգանիզմին բնորոշ ճարպեր և ներթափանցում ավշային մազանոթներ: Ներծծման գործընթացն ընթանում է էներգիայի մեծ ծախսով և կարգավորվում է ինչպես նյարդային, այնպես էլ հումորալ մեխանիզմով:

shutterstock_387748708.jpg

Մարսողության նյարդային և հումորալ կարգավորում:

Մարսողական համակարգի գործառույթը կարգավորվում է նյարդային և հումորալ եղանակներով:

Այսպես` սնունդը գրգռում է բերանի խոռոչի ընկալիչները, որոնցից գրգիռը կենտրոնաձիգ նյարդերով անցնում է երկարավուն ուղեղ (թքարտադրության կենտրոն): Այստեղից կենտրոնախույս նյարդերով գրգիռն անցնում է թքագեղձեր, և թքազատությունն ուժեղանում է: Դա ոչ պայմանական ռեֆլեքս է: Սակայն թքազատությունը կարող է ուժեղանալ նաև սննդի տեսքից, հոտից (պայմանական ռեֆլեքս):

Մարսողական գեղձերի հումորալ կարգավորումն իրականանում է  սննդանյութերի և նրանց քայքայման արգասիքների միջոցով: Սննդանյութերի քայքայումից հետո նրանցում գտնվող կենսաբանական ակտիվ նյութերը ստամոքսի պատից ներծծվում են արյան մեջ և նպաստում ստամոքսահյութի արտադրմանը:

38ML7V2.gif

Իմ պատրաստած տեսանյութը՝

Ուղղանկյան մակերես

Մարտի 5-6

Ուղանկյան մակերեսը

Դասարանում

Առաջադրանքներ հետևյալ խնդրագրքից ,298-303,էջ 97

Վարժ․298

S=1,44սմ2

S=56,25սմ2

S=11. 1/9մ2

Վարժ․299

a=4սմ

a=5սմ

a=1,5սմ

Վարժ․300

24սմ2=240մմ2

24սմ2=0,24դմ2

Վարժ․301

ա) Կփոխվի 9 անգամ, քանի որ ամեն կողմ կմեծանա երեք անգամ

բ) Կփոխվի 4 անգամ, կփոքրանա այդքան, քանի որ ամեն կողմ է փոքրացվում երկու անգամ

Վարժ․302

Պետք է 6 անգամ մեծացնել քառակուսու կողմը, որպեսզի մակերեսը մեծանա 36 անգամ։ √36=6

Վարժ․303

S=27,2սմ2

S=4/5սմ2

b=21,3սմ

a=27սմ

Տանը

Առաջադրանքներ հետևյալ խնդրագրքից ,305-309,էջ 98

Վարժ․305

Վարժ․306

Վարժ․307

FE=GH=1,4սմ

Վարժ․308

Վարժ․309

SABCD=60սմ2