Ինքնաստուգում քիմիայից

Ատոմում առկա էլեկտրոնների քանակը համընկնում է՝

  • պրոտոնների քանակին

Հետևյալ մեծություններից ո՞րի հետ է համընկնում քիմիական տարրի ատոմի էներգիական մակարդակների թիվը՝ հիմնական վիճակում

  • պարբերության համարին

Որքան կարող է լինել էլեկտրոնների առավելագույն քանակն ատոմի երրորդ էներգիական մակարդակում

  • 18

Ո՞ր քիմիական տարրի էլեկտրոնային ուրվագիրն է պատկերված․

  • N (ազոտ)

Քիմիական տարրերի պարբերական համակարգի առաջին խմբի գլխավոր ենթախմբի տարրերն ունեն նույն թվով

  • էլեկտրոններ արտաքին էներգիական մակարդակում

Որքա՞ն է պրոտոնի լիցքը

  • +1

Միջուկի միևնույն դրական լիցքով ատոմների համախումբը կոչվում է

  • Տարր

Միջուկում պրոտոնների միևնույն թիվն ունեցող նույն քիմիական տարրի ատոմների տարատեսակները, որոնք տարբերվում են նեյտրոնների թվով, հետևաբար՝ և հարաբերական ատոմային զանգվածով՝ անվանվում են․

  • իզոտոպներ

Ի՞նչ մասնիկներից է կազմված ատոմի միջուկը

  • դրական, բացասական և լիցք չունեցող (p, e & n)

Պատկերել հետևյալ տարրերի՝ Na, Cu, O, էլեկտրոնների թիվը՝ էներգիական մակարդակներում

Դասարանական աշխատանք՝ քիմիա 8

Դասարանական աշխատանք

Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը եւ տվե՛ք նրա սահմանումը:

Ատոմը դա նյութի ամենափոքր մասնիկն է։ Ատոմը հունարենից թարգմանաբար նշանակում է “անբաժանելի”։

Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, եւ դուք փոխարկում եք

ա) քարը՝ ավազի,

բ) թթվածինը՝ օզոնի,

գ) սառույցը` գոլորշու:

Ո՞ր դեպքում եք դուք քիմիական փոխարկում կատարել:

Մենք քիմիական փոխարկում արեցինք երկրորդ տարբերակ, քանի որ այնտեղ նոր նյութ առաջացավ։ Իսկ մյուս դեպքերում փոփոխվում է ագրեգատային վիճակը, որը բնորոշում է ֆիզիկական երևույթներին։

Հետևյալ նյութերից որո՞նք են պարզ` ջուր, օզոն, պղինձ, թթվածին, ազոտ:

Պարզ են՝ պղինձը, թթվածինը, ազոտը — Cu, O, N

Լրացրե՛ք բաց թողած բառը. «Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է»:

Ո՞ր պնդումն է վերաբերում

1. պարզ նյութին, — բ, դ

2. բարդ նյութին. — ա, գ, ե

ա) ջուրը կազմված է ջրածնի և թթվածնի ատոմներից,

բ) մեխը պատրաստված է երկաթից,

գ) ածխաթթու գազը կազմված է ածխածնի եւ թթվածնի ատոմներից,

դ) մատիտի գրաֆիտը կազմված է ածխածնի ատոմներից,

ե) շաքարը կազմված է ածխածնի, թթվածնի եւ ջրածնի ատոմներից: