Այս երկու օրը շատ արագ անցան։ Չհասցրեցի վայելեմ ուրբաթ օրվա հանգիստը, արդեն երկուշաբթի է։ Երկու օրվա մեջ արտասովոր երևույթներ տեղի չեն ունեցել։ Արտասովոր երևույթներից երևի թե միայն տնային աշխատանքներն էին։ Ես հասկացել եմ, որ արձակուրդների ժամանակ ավելի շատ առաջադրանքներ եմ ունենում անելու, քան ազատ օրերին, որոնք ես կարող էի հաճույքով անցկացնեի։ Ինչպես մյուսները, մենք այս երկու օրը նախապատրաստվում էին տոնին՝ Սուրբ Զատիկին։ Մենք ներկեցինք ձվերը, զարդարեցինք սեղանը։ Երեկ մենք որոշել էինք, որ գնալու ենք Էջմիածին քաղաքի Սբ․ Գայանե եկեղեցի, ու այդպես էլ եղավ։ Այն մի հրաշալի վայր էր, ու ինձ շատ դուր եկավ այն։ Իհարկե, որպես Քրիստոնյա, ինձ բոլոր եկեղեցիները իրենց տեսքով ու իրենց տարիքով զարմացնում են, բայց Սբ․ Գայանեն մի առանձին հրաշք վայր էր, որը կարելի է բնութագրել, որպես “քաղաք՝քաղաքի մեջ”։ Դրանից հետո մենք վերադարձանք տուն և մեծ շուքով անցկացրեցինք Սբ․ Զատիկը։ Ընտանիքս դիտում էր Հիսուս Քրիստոստի մասին ֆիլմերից մեկը, իսկ ես նայում էի, թե ինչ են ինձ հանձնարարել։ Նաև հասցրեցի դիտել մի ֆիլմ, որը երկար ժամանակ չէի կարողանում դիտել։ Այն մի շատ հետաքրքրաշարժ ֆիլմ էր, որը առաջին րոպեներից զարմանք ու հետաքրքրություն է առաջացնում։ Իհարկե այդ ֆիլմը նկարահանվել է 1985-1989 թվականներին, բայց միևնույնն է շատ զվարճալի, տեղ-տեղ անհանգստացնող ֆիլմ էր։ Այսպես անցան իմ երկու օրերը, որոնք ես երբեք չեմ մոռանա։