Վրացերենի օրեր՝ Էռլոմ Ախվլեդիանի

Էռլոմ Ախվլեդիանի — «Վանոն և Նիկոն»: Փորձի՛ր սարկազմի միջից դուրս բերել պատմվածքների լուրջ ասելիքը: Գրի՛ր քո վերաբերմունքը:

Էռլոմ Ախվլեդիանի. Վարանոտ մարդու պատմությունը — Ավագ դպրոց

Վանոն, Նիկոն և որսորդությունը

Մի անգամ Նիկոն կարծում էր, որ Վանոն թռչուն է, իսկ ինքը` որսորդ:
Վանոն տխրել և մտածում էր. «Ի՞նչ անեմ, ախր ես թռչուն չեմ, ես Վանոն եմ»: Բայց Նիկոն չէր հավատում. գնեց մի երկփողանի հրացան և սկսեց երկնքին նայել: Սպասում էր, թե երբ պետք է Վանոն թռչի, որ ինքը սպանի նրան: Սակայն երկինքն այդպես էլ դատարկ մնաց:
Վանոն վախենում էր, որ հանկարծ իսկապես թռչուն կդառնա և վեր կբարձրանա, գրպաններում միշտ քար էր պահում, որ չթռչի, շատ էր ուտում, որ ծանրանա, չթռչի, չէր նայում ծիծեռնակներին, որ չսովորի թռչել, երկնքին չէր նայում, որ թռչելու ցանկություն չունենա:
— Նիկո՛,— ասում էր Վանոն Նիկոյին,— դեն գցիր այդ հրացանդ և մի՛ նայիր երկնքին: Ես թռչուն չեմ, ես Վանոն եմ… Ախր ես ո՞ր օրվա թռչունն եմ…
— Թռչուն ես և վերջ: Շուտով կթռչես և ես կկրակեմ: Ես որսորդ եմ:
— Նիկո՛,— ասում էր Վանոն Նիկոյին,— ախր ես ի՞նչ թռչուն եմ, երբ ես Վանոն եմ:
— Սիրտ մի նեղացնի՛,— ջղայնացավ Նիկոն,— սիրտ մի նեղացնի, թե չէ գետնի վրա կսպանեմ, իբրև թե թռիչքի պատրաստվելու ժամանակ եմ կրակել:
Վանոն լռեց և հեռացավ:
Երբ տուն հասավ Վանոն, լավ կերավ, բազմաթիվ գրպաններ կտրեց, մեջը քարեր լցրեց ու մտածմունքի մեջ ընկավ. «Երևի Նիկոն չգիտի, թե ինչ բան է թռչունը, թե չէ ինձ թռչուն չէր դարձնի: Գնամ, բացատրեմ, թե ինչ բան է թռչունը, այն ժամանակ ինձանից ձեռք կքաշի և այսքան ուտելու ու գրպաններս քարեր լցնելու կարիք այլևս չեմ ունենա»:
Վանոն գնաց Նիկոյի մոտ և բացատրեց, թե ինչ բան է թռչունը:
— Նիկո,— ասաց Վանոն,— թռչունը ոտքեր ունի…
— Դու էլ ունես,— բացականչեց Նիկոն:
— Սպասիր, Նիկո, թռչունը մարմին ունի…
— Դու էլ ունես…
— Թռչունը աչքեր ունի…
— Ինչ է… Դու աչքեր չունե՞ս…
— Հա, բայց ես որ թևեր չունեմ:
Նիկոն մտածմունքի մեջ ընկավ, մտածմունքի մեջ ընկավ և հետո զայրացած բղավեց Վանոյի վրա.
— Սուս կաց: Շուտով դուրս կգան, թևեր դուրս կգան, և դու կթռչես: Ես կկրակեմ, որովհետև որսորդ եմ և կսպանեմ քեզ: Իսկ եթե թևեր դուրս չգան քո վրա, գիտցիր գետնի վրա կսպանեմ, որպես թևաթափ թռչուն:
Վշտացավ Վանոն և գնաց տան կողմը: Հանում էր քարերը գրպաններից և արցունքի պես թափում ճանապարհին՝ իսկ արցունքները ծանր էին քարերի նման:
«Ի՞նչ անեմ,— մտածում էր Վանոն և շարունակում գնալ: Քարերն էր թափում և լաց լինում.— ի՞նչ անեմ, որ թռչուն չեմ և թռչել չեմ կարող: Ի՞նչ անեմ, որ Նիկոն որսորդ է և ինձ սպանել է ուզում: Ի՞նչ անեմ, երբ նշանակություն չունի նրա համար, կթռչեմ, թե չեմ թռչի…»
Արևն իջնում էր…
Վանոն նայեց երկնքին: Վանոն գրպանում այլևս քարեր չուներ և թեթևություն զգաց: Վանոն ծիծեռնակին նայեց և թռչել սովորեց: Վանոն երկնքին նայեց և Վանոյի մեջ թռչելու ցանկություն առաջացավ:
— Եթե իսկապես թռչուն եմ, ավելի լավ է երկնքում մեռնեմ,— ասաց նա և… թռավ:
Երկինքը լցվեց:
Նիկոն նշան բռնեց և կրակեց: Կրակեց և դիպավ: Դիպավ և գցեց:
— Բա ասում էիր թռչուն չե՞ս,— բացականչեց Նիկոն:
Երկինքը կրկին դատարկվեց:

Ասելիքը՝

Պատմությունը հիմնված է սարկազմի վրա, բայց այն բացատրում է մի կարևոր գիծ, որը նկատվում է հասարակության մեջ։ Ինչքան էլ, որ մարդ չի ցանկանում հավատալ մյուսներին, նրանց ասածներին, նրանք միևնույնն է հետևից են ընկնում և ստիպում են հավատալ իրենց ասածներին։ Այսինքն Վանոն գիտեր, որ ինքը թռչուն չէ, նա չի կարող թռչել, թռչունի նման չէ։ Դա էր ապացուցում Նիկոյին, բայց Նիկոն անընդհատ գտնում էր պատճառ։ Վանոն գրպանները լցնում էր, դրանով ասում, որ նա հավատում է Նիկոյի խոսքերին։ Նիկոյի խոսքերը ծիծաղալու են թվում, բայց Վանոն հավատալով դրանց, սկսեց պաշտպանվել դրա դեմ։ Այսինքն Վանոն իր տեսակետը չպաշտպանեց, այլ սկսեց հավատալ Նիկոյին։ Նիկոն սխալ էր ասում, բայց ամեն դեպքում հավատացնող էր։ Սա կարևոր խնդիրներից է, որ մարդ իր հարասակության կողմից հնչեցվող բառերի ճնշման տակ, սկսում է հավատալ դրանց, թեև դրանք պարզապես սուտ են։ Վանոն՝ Նիկոյի բառերին հավատալով, սսկեց նրան ենթարկվել, հեռանալով իր տեսակետից, այսինքն Նիկոյի ճնշման տակ նա սկսեց հավատալ, թե մի օր կթռչի և այդպես էլ եղավ։ Մարդը սկսեց լսել ուրիշին և այդպես դարձավ “ռոբոտ”։

Վանոն և յոթ Նիկոն

Մի անգամ Նիկոն յոթ հոգի էր: Իսկ Վանոն մեկն էր, այն էլ` պստիկ:
Մի Նիկոն Վանոյին մեծացրեց և ասաց. Վանոն իմն է:
Երկրորդ Նիկոն Վանոյին հագցրեց և ասաց. Վանոն իմն է:
Երրորդ Նիկոն ոչ մեծացրեց, և ոչ էլ հագցրեց, բայց այնուամենայնիվ ասաց. իմն է Վանոն:
Չորրորդ Նիկոն գլխարկ դրեց Վանոյի գլխին և դրա համար իրենն էր համարում Վանոյին:
Հինգերորդ Նիկոն բոլոր Նիկոներից ուժեղ էր և ասաց. Վանոն իմն է:
Վեցերորդ Նիկոն, ճիշտ է, ոչինչ չէր ասում, բայց հենց դրանով էլ պարզ ասում էր, որ Վանոն իրեն է պատկանում:
Յոթերորդ Նիկոն Վանոյի ուսուցիչն էր և շատ բան սովորեցրեց Վանոյին, բայց վերջը ուզում էր նաև սովորեցնել, որ Վանոն հենց միայն իրենն է:
Վանոն փոքր էր և դրա հետ մեկտեղ նաև մեկը և որտեղից իմանար` ում է պատկանում: Մեկ մի Նիկոյին էր ասում, որ քոնն եմ, մեկ երկրորդ Նիկոյին էր ասում` քոնն եմ, մեկ երրորդ Նիկոյին էր ասում` քոնն եմ, և մեկ էլ բոլորին միասին էր ասում, որ ձերն եմ:
Մի անգամ Վանոն գնաց, նստեց ծառի տակ և մտածմունքի մեջ ընկավ. «Ո՞ւմն եմ: Կարծես ես առաջին Նիկոյինը չեմ: Կարծես ոչ էլ երկրորդ Նիկոյինն եմ: Երրորդ Նիկոյինը հո չեմ ու չեմ: Չորրորդ Նիկոյինը` ոչ: Հինգերորդի՞նը` ոչ: Դե որ յոթերորդ Նիկոյինը չեմ, բա վեցերորդինը ինչպե՞ս պետք է լինեմ»:
Հետո վեր կացավ տեղից, անտառն անցավ ու դուրս եկավ հովիտը: Ծաղիկներ հավաքեց ու երկնքին նայեց: Հետո կրկին անտառ մտավ: Կրկին ծառի տակ նստեց և հանկարծ ասաց. «Կարծես ինքս ինձ եմ պատկանում»:
Վանոն վեր թռավ ու վազեց, ու ինքն իրենն էր:
Վանոն վեր թռավ ու հռհռաց, ու ինքն իրենն էր:
Վանոն ընկավ ու լաց եղավ, ինքն էր, իրենը:
Ցավ էր զգում ու իրենն էր Վանոն:
Երգում էր ու իրեն էր պատկանում Վանոն:
Երջանիկ էր ու իրեն էր պատկանում Վանոն:
Մեռնում էր Վանոն ու ինքն էր, իրենը:
Մեռնում էր Վանոն, փոքրիկ Վանոն, մեկ Վանոն և ուրախանում էր, որ ոչ մեկինը չէր ու ինքն իրենն էր…

Ասելիքը՝

Սարկազմը հետաքրքիր ձևով էր ներկայացված, բայց իրականում իրենից շատ բան չէր ներկայացնում։ Գլխավոր պատճառը, հարցը դա <<ու՞մ է պատկանում>>։ Այո, մեր օրերի ամենագլխավոր խնդիրներից մեկը, երբ մարդ ցանկանալով “ինքնահաստատվել” սկսում է անմեղներից, այսինքն նրանց ստիպում է հավատալ, որ իրենք իրեն են պատկանում, այսինքն բացի իրենից ոչ մեկին չպիտի ենթարկվի։ Այստեղ ավելի շատ հասարակության կողմից ճնշման մասին է բնութագրվում։ Այսինքն մեկն ասում էր իմն է, մյուսը հակառակվում էր և այդպես շարունակ։ Ստացվում է, որ պայքարը ընթանում էր հասարակության, այդ յոթ հոգու մեջ։ Իսկ Վանոն ինքն իրեն փորձում էր բացատրել, թե ում է պատկանում։ Բայց ի վերջո դուրս եկավ, հրաժարվեց այդ մտքից և սկսեց նորմալ ապրել։ Այսինքն նա հաղթահարեց այդ ճնշումը հասարակության կողմից և կարողացավ շարունակել ապրել իր հասարակ կյանքով։ Գլխավոր խնդիրը դա հասարակության կողմից ճնշումն է, թե ով պիտի ստրկացնի թույլին։ Վանոն այստեղ պստիկ լինելով, նկարագրվում է, որպես ոչինչ չորոշող, ստրուկի, թույլի կերպարում և դրա համար էլ հեշտ է նրան ծառայեցնելը, ստրկացնելը։

ՎԱՐԻԱՑԻԱՆԵՐ ՎՐԱՑԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԹԵՄԱՆԵՐՈՎ

Հնարագետ մարդու պատմությունը

Մի հնարագետ մարդ էր ապրում: Հնարում էր ամեն բան: Հնարում էր այն, ինչ դեռ չէին հասցրել հնարել, և այն էլ էր հնարում, ինչ վաղուց արդեն հնարված էր: Հնարում էր այն, ինչ չարժե հնարել, և այն էլ էր հնարում, որի հնարելը անհնար էր:
Անուղղելի հնարագետ էր հնարագետ մարդը:
Սկզբում ինքն իրեն հնարեց: Հետո մի լեռ հնարեց և լեռան ստորոտում մի խրճիթ հնարեց: Հետո խաղաղ կյանք հնարեց և լեռան ստորոտում հնարած խրճիթում սկսեց ապրել:
Հնարագետ մարդու գոյության մասին իմացան ուրիշները: Նրա մոտ եկան ու խնդրեցին. «Մեզ էլ հնարիր»: Եվ հնարագետ մարդը հնարեց մեզ բոլորիս:
Վերջում նա անվերջանալի ճանապարհ հնարեց և բռնեց այդ ճանապարհը…

Ասելիքը՝

Իմ կարծիքով պատմվածքի ասելիքը դա մարդու ցանկությունն է։ Այսինքն այդ հնարագետ մարդը ամեն ինչ հնարում էր, ամեն դժվարություններով անցնում էր ու հնարում էր այն, ինչ անհնար էր հնարելը։ Ես կարծում եմ, որ պատմվածքը ուզում է ասել, որ մարդ կարող է հասնել այդ ամենադժվար նպատակին, միմիայն ցանկության շնորհիվ։ Հնարագետը փորձեր էր անում, ու ինչ-որ նոր բան էր ստեղծում։ Այսինքն ինքը հեշտությամբ հաղթահարում էր ամեն արգելք, արգասիք, որը հանդիպում էր իր ճանապարհին, նա միմիայն առաջ էր ընթանում ու ստեղծում էր։ Սա աշխատում է, որպես մոտիվացիա, քանի որ հնարագետը աշխատում էր, ամեն ինչ հնարում էր, իսկ մարդիկ նախանձից, չարից նրանից հնարքներ ու տներ էին ուզում ապրելու համար։ Այսինքն մարդիկ չէին կարողանում դժվարությունների միջով անցնել, բայց հնարագետը կարողանում էր ու դրա համար էլ ստեղծում էր անհնարինը։ Կարևորը՝ ցանկությունն է։

Մեկ մարդու պատմությունը

Ապրում էր մի մարդ: Ինքը մեկն էր և վիշտ էլ մեկը ուներ, թե ինչո՞ւ եմ մեկը: Այս կողմ էր ընկնում` մեկն էր, այն կողմ էր ընկնում` էլի մեկն էր ու մեկը:
Ուրիշները մխիթարում էին. «Ինչո՞ւ ես վշտանում, տնաշեն, մենք բոլորս մեկ-մեկ չե՞նք որ»:
— Ոչ,— պատասխանում էր,— այսքան մարդ կա աշխարհում և միթե, ինձնից բացի, նրանցից ոչ մեկը ես չեմ:
Ճանապարհ ընկավ. «Գուցե երկրորդն էլ լինեմ»:
Երազում էր. «Մեկս որ երկնքին նայեր, երկրորդս գետինը կդիտեր, մեկս որ պարեր, երկրորդս կերգեր, մեկս որ ցավ զգար, երկրորդս առողջ կմնար, մեկս որ մեռներ, երկրորդս կենդանի կմնար…»:
Հոգնեց և քնեց:
Երազ տեսավ, իրենից բացի բոլորը ինքն էր: Վախեցած վեր թռավ և շտապ վերադարձավ իր գյուղը:

Ասելիքը՝

Իմ կարծիքով ասելիքը կայանում է մարդկանց ներքին կոնֆիլկտի հետ։ Այսինքն մարդիկ չեն համակերպվում այն մտքի հետ, որ իրենք յուրահատուկ են։ Այսինքն, աշխարհը հավասար չի բաշխված, մեկը տգեղ է, մյուսը՝ գեղեցիկ, մեկը՝ հարուստ, մյուսը՝ աղքատ։ Հենց դա է պատճառ դառնում կոնֆիլկտի համար։ Մարդ մտածում է, թե ինչու՞ է միայն ինքը այս աշխարհում այդպիսի, միթե չկա ուրիշը ավելի տգեղը կամ էլ ավելի աղքատը։ Մարդ ընկնում է մտածմունքների մեջ և այդպես է մտածում, բայց չի պատկերացնում, որ այդպիսի միլիարդավոր մարդիկ կան։ Մարդ կարող է տեսքով նման լինել մյուսին, բայց վարքով, դաստիարակությամբ, մտածելակերպով և երևակայությամբ նույնը լինել չեն կարող։ Գլխավոր պատճառը դառնում է անհավասարությունը։ Մարդիկ սկսում են իրենց թերագնահատել, այսինքն իրենք սկսում են իրենց նվաստացնել, և մտածել, որ միայն իրենք են այդպիսին, ուրիշ մեկը չկա, բայց դեռ չեն մտածում, որ իրենք էլ են ինչ-որ բանով առավել, քան մյուսը։ Դա կարող է լինել ուժը, գիտելիքը, համբերությունը, զգայունությունը և այլ մարդկային գծերը։ Բայց երբ վերջում բոլորը դարձան մի կերպար, այդ իրական կերպարը վախեցավ, քանի որ մարդիկ նույն էին մտածում, նույն զբաղմունքն ունեին։ Դրա համար էլ նա վախեցավ, քանի որ նա ճանաչում էր աշխարհը, որպես անհավասար, որպես տարատեսակ։ Այսինքն ամեն մարդ ուներ իր հատուկ զբաղմունքը ու տեսքը։

Վարանոտ մարդու պատմությունը

Վարանոտ մարդ էր ապրում, այնքան վարանոտ, որ նույնիսկ սենյակից դուրս գալ վախենում էր:
Ասում էր. «Տնից որ դուրս գամ, վայ թե որևէ մարդու հանդիպեմ, հետո նա վատ աչքով նայի, կռվի հետս և ծեծի… Դուրս չեմ գա տնից»:
Ասում էր. «Տնից որ դուրս գամ, վայ թե հանկարծ աղջկա հավանեմ, նա էլ ինձ հավանի, սիրեմ և սիրվեմ, ամուսնանալ ուզենամ և նա էլ համաձայնի… Դուրս չեմ գա տնից»:
Ասում էր. «Տնից որ դուրս գամ, վայ թե հանկարծ կինս սիրեկան բերի, փաղաքշեն և սիրեն իրար: Իսկ ես ոչինչ չիմանամ… Դուրս չեմ գա տնից»:
Ասում էր. «Տնից որ դուրս գամ, ու որդիս մենակ մնա, հետո լուցկու հետ խաղա ու հրդեհի տունը, ինքն էլ մեջը այրվի: Դուրս չեմ գա տնից»:
Ասում էր. «Վայ թե առաստաղը քանդվի և ես էլ տակը մնամ` տանը որ մնամ»:

Ասելիքը՝

Սարկազմը մի քիչ չափազանցված էր, բայց կար մի կարևոր բան։ Եթե մարդ իսկապես այդպես մտածի, ապա նրա ամեն քայլ ինչ-որ ռիսկ է իր մեջ պարունակում։ Այսինքն մարդու տնից դուրս գալը կարող է լինել շատ ռիսկային քայլ, քանի որ մարդ չի իմանում, թե ինչ կկատարվի իր հետ դուրսը։ Բայց, եթե մեր աշխարհը այդպես լիներ, բոլոր տները լցված կլինեին վախկոտ մարդկանցով, որոնք ամեն ինչից վախենում են։ Բարեկեցիկ, լավ ու բարենպաստ կյանք ստեղծելու համար պետք է գնալ զոհերի ու ռիսկի։ Եթե ամեն մեկը այդպես վախենա իր առջևի փորձություններից, ապա ամեն մեկս երբեք չպիտի տնից դուրս գանք, քանի որ ինչ գիտե՞ս կարող է միամիտ դուրսը քեզ սպանեն։ Պետք է քայլ անելուց առաջ մտածել ռիկսերի մասին, բայց եթե դրանք չնչին են, իհարկե պետք չի արհամարհել, բայց փախչել նույնպես պետք չի։ Պետք է դիմակայել։ Հենց դիմակայության օրենքների վրա է հիմնված աշխարհը։

Մոռացկոտ մարդու պատմությունը

Մոռացկոտ մարդ էր: Ամեն ինչ մոռանում էր: Դեռ պատահեց այնպես, որ մոռացավ նախորդ գիշերվա երազը: Հետո մոռացավ լվացվել: Հետո չէր հիշում, նախաճաշել է թե չէ, ու հենց այնպես, «գուցե պետք գա» մտածելով, մի քանի անգամ նախաճաշեց: Հետո աշխատանքի գնալ մոռացավ և մնաց տանը: Հետո այն էլ մոռացավ, որ տանն է մնացել և երկրորդ անգամ տանը մնաց:
Մոռացկոտ մարդը մոռացավ, որ կին ունի և երկրորդ անգամ ամուսնացավ: Հետո երկրորդ կնոջը թողնել մոռացավ և երրորդին բերեց:
Միայն մի անգամ մոռացավ մոռացկոտ մարդը, որ մոռացկոտ է. իրենից վերցրած պարտքերը հիշեց: Անհանգստացավ մոռացկոտ մարդը: Երկար ժամանակ հիշում էր իր մոռացկոտությունը և վերջապես հիշեց: Եվ նա ավելի շատ մոռացավ, քան գիտեր: Ի վերջո, մոռացկոտ մարդը այն էլ մոռացավ, որ ծնվել է և նորից ծնվեց, միայն թե այս անգամ էլ մոռացկոտ ծնվեց մոռացկոտը:

Ասելիքը՝

Մտքի հետ լիովին համաձայն եմ, քանի որ մարդիկ նույնպես այդպես են։ Ամենակարևորը թողնում են մոռանում են, բայց ամենաչնչինը հիշում են։ Կերպարի կինը, երկրորդ կինը և մյուսները խորհրդանշում են մեր հարազատներին, բարեկամներին, որոնց մենք մոռանում ենք։ Դա է ամենակարևորը։ Ամենակարևորը փողը չէ, գումարը չէ, ամենակարևորը իրենք են։ Գումարը դու դեռ կարող ես կորցնել, հետո վերականգնել, բայց ծնողիդ ու մյուս հարազատիդ երբեք չես կարող վերականգնել կորցնելուց հետո։ Իտալական գրականությունից մի պատմություն հիշեցի՝ Կորսված օրերը, որոնցում կերպարը մոռացել էր իր հիվանդ եղբոր մասին, իր հիվանդ շան մասին և նրանք մահացել էին։ Նա չէր ուզում նրանց մասին հոգ տաներ և դրա համար էլ նա այդ ճակատագրին արժանացավ։ Հենց դա է խորհրդանշում մարդկանց անտաբերությունը։ Մարդիկ մտածում եմ “դա էլ կանցնի”, բայց չեն մտածում, թե ինչպես։ Դա անցնում է, բայց վատ սցենարով։ Երբ գալիս է ինչ-որ բան հիշելու պահը, մարդ միշտ կհիշի ամենափոքրը, որը նշանակություն չունի։ Բայց ամենակարևորը, որը հարազատներն են, ծնողներն են ու բարեկամները, չի հիշի ու երբ գա պահը, նա կզղջա դրա համար։ Արդիականությունը մեր օրերի աշխարհում նկատվում է, արդիական է։

Եռանկյան մակերեսը

Ապրիլի  19-20

Եռանկյան մակերեսը

Դասարանում

Առաջադրանքներ հետևյալ խնդրագրքից ,335-338,էջ 104

Վարժ․335

Վարժ․336

Վարժ․337

Վարժ․338

Տանը

Առաջադրանքներ հետևյալ խնդրագրքից,339-341,էջ 105

Վարժ․339

D-ն դա M տառն է

Վարժ․340

Վարժ․341

BD=DE=EF=FC

Նյութի կառուցվածքի մասին վարկածի ստուգման փորձեր՝ փորձ 3

 Փորձ 3

Անհրաժեշտ սարքեր և նյութեր-երեք սրվակ,սրվակների պատվանդան,ջուր,կալիումի պերմանգանատ

Աշխատանքի ընթացքը.ջուրը լցրու առաջին սրվակի մեջ,մեջը լցրու կալիումի պերմանգանատի բյուրեղներ,մատով փակիր սրվակի բերանը ,թափահարիր,ստացիր համասեռ լուծույթ:Այնուհետև ներկված լուծույթիցմի քիչ լցրու երկրորդ սրվակի մեջ և վրան ավելացրու մաքուր ջուր:Այժմ երկրորդ  սրվակից մի քիչ ներկված ջուր լցրու երրորդ սրվակի մեջ և նորից վրան ավելացրու մաքուր ջուր:ՈՒշադիր նայիր կատարված փորձին(երեք սրվակներին) և պատասխանիր հետևյալ հարցերին արա եզրակացություն.

1.համեմատիր առաջի , երկրորդ, երրորդ  սրվակների ներկված լուծույթների գույները՝ո՞ր սրվակում եղած լուծույթն էավելի թույլ ներկված և ինչո՞ւ

2.քո պատկերացմամբ ի՞նչ կառուցվածք ունեն այս նյութերը,ինչպե՞ս են կոչվում այդ փոքրագույն մասնիկները,որոնցից բաղկացած են այդ նյութերը

3.կատարված փորձի դիտարկումներից ,ի՞նչ կարող ես ասել մոլեկուլների չափերի մասին և իրար նկատմամբ դասավորվածության մասին

Եզրակացություն.համարո՞ւմ ես ,որ այս փորձով ապացուցվեց վարկածի իրավացիությունը

Նյութի կառուցվածքի մասին վարկածի ստուգման փորձեր՝ փորձ 2

Փորձ 2

Անհրաժեշտ սարքեր և նյութեր-բարակ ,երկար սրվակ,պղնձարջասպ,կալիումի պերմանգանատ,ջուր,թեր,2լաբորատոր բաժակ:

Աշխատանքի ընթացքը. պղնձարջասպով և ջրով ,մի լաբորատոր բաժակի մեջ պատրաստեցի պղնձարջասպի խիտ լուծույթ, մյուսում կալիումի պերմանգանատի ջրային լուծույթ: Այնուհետև երկար սրվակի մեջ լցրեցի պղնձարջասպի խիտ լուծույթը, որից հետո նրա վրա զգուշությամբ ավելացրեցի ներկված ջուրը:

Սրվակի արտաքին մասից թելով կապեցի սրվակի մեջ լցված երկու լուծույթների վերին մակարդակը: Բութ մատով փակեցի սրվակի բերանը, թափահարեցի այնպես, որ այդ երկու լուծույթները լավ խառնվեն: Մի քանի րոպե թող խառնուրդը հանդարտվեց: Ուշադիր նայեցի սրվակին՝ հատկապես արտաքինից կապված թելի և սրվակի մեջ գտնվող խառնուրդի մակարդադակին: Պատասխանեցի հետևյալ հարցերին.

1.Ի՞նչ տեղի ունեցավ սկզբնական և վերջնական մակարդակների հետ

Սկզբնական մակարդակը ավելի բարձր էր, քանի որ հեղուկները չէին միախառնվել։ Բայց վերջնականում այն նոսրացավ, իջավ մակարդակը։

2.Ինչպե՞ս կբացատրես փորձի նման արդյունքը

Նյութերը խառնվեցին, կատարվեց դիֆուզիա երևույթը։ Դիֆուզիան այն երևույթն է, երբ նյութերը ինքնաբերաբար խառնվում են։ Հետո արդեն հեղուկի մակարդակը նվազեց, իջավ։

3.Քո պատկերացմամբ ի՞նչ կառուցվածք ունեն նյութերը

Իմ կարծիքով նյութերի մասնիկները ունեն շատ փոքր կառուցվածք։ Ու արդեն երրորդ անգամ համոզվում ենք փորձերի միջոցով, որ ատոմների, մոլեկուլները ունեն փոքր արանքներ, որտեղ և ուրիշ նյութերի մասնիկներ ես մտնում։ Վարկածը ապացուցվեց։

Եզրակացություն՝համարո՞ւմ ես ,որ այս փորձով ապացուցվեց վարկածի իրավացիությունը:

Այո, համարում եմ։

Փորձը՝ տեսանյութում։

Նյութի կառուցվածքի մասին վարկածի ստուգման փորձեր

«Նյութը բաղկացած է փոքրագույն մասնիկներից, որոնց միջև արանքներ կան», նման ենթադրությունները գիտության մեջ անվանում են վարկածներ: Վարկածների իրավացիությունը ստուգվում է փորձերով:

Փորձ 1

Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ 2 սրվակ, մանր ավազ, ջուր, կալիումի պերմանգանատ. սրվակների համար նախատեսված պատվանդան

Աշխատանքի ընթացքը. Սրվակները դրեցի պատվանդանին և նրանց մեջ լցրեցի մեկի մեջ կեսից մի քիչ շատ ավազ, մյուսի մեջ, նույն քանակությամբ՝ կալիումի պերմանգանատի լուծույթ: Ուշադրություն դարձրեցի 2 սրվակնում եղած ջրի և ավազի մակարդակներին և գրեցի թե ինչ եմ կարծում, եթե 2 սրվակների պարունակությունները դատարկեմ՝ լցնեմ մեկը մյուսի վրա, ինչ տեղի կունենա, կտեղավորվի երկուսի պարունակությունը մեկ սրվակում ամբողջությամբ, թե կթափվի:

1. Ենթադրությունդ գրառիր ,մինչև  փորձի կատարումը:

Կարծում եմ, քանի որ երկուսն էլ կեսով շատ են, ապա եթե լցնենք իրար մեջ, ապա կթափվի։

2. Ինչ տեղի ունեցավ ներկված ջրի հետ՝տեղավորվե՞ց երկրորդ սրվակի մեջ

Այս փորձը ցույց տվեց, որ ջուրը ամբողջական չէր, վարկածը ապացուցվեց՝«Նյութը բաղկացած է փոքրագույն մասնկներից,որոնց միջև արանքներ կան»։ Եթե այդպես չլիներ, ապա կթափվեր։ Դա ապացուցում է, որ ջուրը տեղավորվեց ավազի մասնիկների արանքում։ Վարկածը ապացուցվեց։

Տեսանյութ՝