
Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:
Առաջին առանձահատկությունը այն է, որ այդ տարածաշրջանում ապրում է ամենաշատ բնակչությունը։ Հնդկաստանում ապրում է 1,39 միլլիարդ, որը այդ տարածաշրջանի ամենաշատ բնակեցված պետությունն է։ Տարածաշրջանում բնակվում է մոտ 1,6 մլրդ մարդ։ Պակիստանը և Հնդկաստանը երկու հարևան-թշնամի պետություններ են, մասամբ Քաշմիր տարածաշրջանի համար, և երկուսն էլ ուժեղ պետություններ են։ Երկուսն էլ ունեն միջուկային, ատոմային զենք, որը ավելի է վախ մտցնում մարդկանց մեջ։ Նաև ամենախիտ բնակեցված տարածաշրջաններից մեկն է։ Բանգլադեշում, Պակիստանում, Հնդկաստանում շատ խիտ է բնակչությունը տեղաբաշխված։ Բանգլադեշը փոքր պետություն է, բայց ունի Ռուսաստանի բնակչությունից ավել բնակչություն։ Ի դեպ, հենց այս տարածաշրջանում են տեղակայված ամենաբարձր լեռները, սարերը և բարձրունքները։ Հենց Նեպալի, Տիբետի՝ Չինաստանի հետ սահմանին է տեղակայված ամենաբարձր լեռը՝ Էվերեստը, որի բարձրությունը կազմում է 8848 մետր։ Այստեղ են գտնվում ոչ շատ զարգացած, ու կարելի է ասել շատ աղքատ պետությունները՝ Նեպալը, Բութանը, Բանգլադեշը մասամբ։ Գլխավոր առանձնահատկություններից դա տարածաշրջանի քաղաքակրթական ձևավորումն է։ Այս տարածաշրջանը ունի ամենահին քաղաքակրթություններից մեկը։ Հավատքը նույնպես առանձնահատկությունն է, քանի որ այստեղ դավանում են բուդդայականություն։ Տարածաշրջանի ձևավորումը մեծ դեր է ունեցել հնդեվրոպական լեզուների վրա, քանի որ հենց այստեղից են ծագել այդ լեզուները։ Պատմական այս տարածաշրջանը եղել է ամենամեծ կայսրության՝ Բրիտանական կայ կայսրության ամենաազդեցիկ ու ամենակարևոր գաղութներից մեկը։ Հնդկաստանը, Պակիստանի և մյուս մեծ պետությունները, մասամբ եղել են Բրիտանական կայսրության գաղութ։
Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում:
Համաշխարհային տնտեսության մեջ ունի և՛ պատմական և՛ մասնագիտացված զարգացման ճյուղեր։ Հնդեվրոպական ընտանիքը հենց այստեղից է տարածվել դեպի այլ երկրներ։ Համաշխարհային տնտեսության մեջ ունի բավականին մեծ դեր։ Այս տարածաշրջանում իհարկե շատ զարգացած չեն վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը, այլ տնտեսական ճյուղեր, բայց այստեղ որոշ չափով զարգացած է գունավոր ու սև մետաղների արտահանումը։ Այստեղ արտահանվում և ներմուծվում են մանգան, քարածուխ, երկթա, քրոմ և տիտան մետաղները։ Զարգացած է գյուղատնտեսությունը գրեթե բոլոր երկրներում, քանի որ այս տարածաշրջանը շատ աղքատ է, մասամբ գաղութային երկիր լինելու պատճառով։ Բուսաբուծությունը շատ զարգացած է։ Այստեղ մերձհասարակածային գոտիներում և խոնավ գոտիներում աճեցվում են թեյ, ոսպ, բրինձ, գետնանուշի, գարու, ցորենի, բամբակի, ջուտի և այլ մշակաբույսերի տեսակներ։ Այդ բոլորից մեծ մասը արտահանվում է տարբեր երկրներ, որը տարեկան մեծ եկամուտ է բերում այդ տարածաշրջանին։ Համաշխարհային տնտեսությունում ունի դեր, քանի որ ունի շատ մեծ թվաքանակով բանակ և զինամթերք, մասամբ Պակիստանն ու Հնդկաստանը, շատ մեծ թվով բանակ ունեն, և միջուկային զենք, որը որոշակի լարվածություն է մտցնում նրանց միջև հակամարտության մեջ։ Այստեղ այդքան շատ վառելիքներ չկան, կան որոշակի քանակի նավթ, գազ, ածուխ, բայց ոչ շատ մեծ քանակի։ Այս տարածքը աղքատ է այն բանի համար, որ այստեղ ամենաբարձր լեռներն են՝ Ջոմոլունգման և մյուսները, և դրա պատճառով թռիչքները այս տարածաշրջանի վրայով խիստ սահմանափակ են։ Հարավային Ասիան ունի ելք դեպի Հնդկական օվկիանոս, Արաբական, Անդամանյան և Լակկադիվայի ծովեր, որտեղից որոշ քանակի ծովամթերքներ է ստանում, աչեցնում, զարգացնում։ Բամբակի ու կտորի շնորհիվ այստեղ զարգացել է թեթև արդյունաբերությունը, տեքստիլը, մասամբ Բանգլադեշում և Բենգալիայի որոշ մասերում։
Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:
Մասնագիտացված ճյուղերից է գյուղատնտեսությունը, բուսաբուծությունը, տեքստիլի և թեթև արդյունաբերության ճյուղերը։ Նաև որոշակի քանակով մետաղների արտահանումը և ներմուծումը։ Այս տարածաշրջանը ահռելի քանակով ոսպ, ջուտի, ցորեն, գարի, բամբակ և այլ մշակաբույսեր է աճեցնում, որը մեծ եկամուտներ է բերում տնտեսությանը։ Իհարկե այդ ճյուղերը բոլոր տարածքնենորւմ զարգացած չեն, մասամբ հարավային տարածքում է դա զարգացած։ Ընդհանրապես, Հարավային Ասիայի ֆիզիկաաշխարհագրական դիրքը շատ հնարավորություններ չի ընձեռում աճեցնել, արտահանել, զարգացնել տնտեսության կարևորագույն ճյուղերը։ Հյուսիսային մասում, այն առանձնանում է Կենտրոնական Ասիայից ու Չինաստանի մեծ լեռներով, բարձրավանդակներով, հարավից ավելի շատ խոնավության վիճակն է տիրում, քանի որ այդտեղ են գտնվում ջրային ավազանները, որոնք ողողում են ափերը։ Արևմուտքից և արևելքից անջատվում է Հարավ-արևմտյան Ասիայից ու Հարավ-արևելյան Ասիայից երկար տափաստաններով, անբնակելի տարածքներով և անապատներով։ Այս տարածաշրջանը համարվում է ամենաաղքատ ու ամենաանգրագետ տարածաշրջաններից մեկը։ Այստեղ են հակամարտում արդեն տասնամյակներ Պակիստանը, Չինաստանը և Հնդկաստանի Քաշմիրի ու ուրիշ տարածքների համար։
Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:
Հարավային Ասիայի պետությունները

Ափերը ողողող ջրային ավազանները
