Հնդկաստան

Հնդկաստանի դրոշ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Դասի հղումը 

Քարտեզի վրա նշել Հնդկաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Հարևան պետություններ՝

Հնդկաստանը սահմանակցում է Պակիստանի, Նեպալի, Բութանի, Մալդիվյան կղզիների, Շրի Լանկայի, Մյանմարի, Բանգլադեշի, Բութան ու վիճելի Աֆղանստանի հետ։ Նշված է վիճելի քանի որ սահմանային գոտում գտնվում են Քաշմիրն ու Ջուտտան, որոնք տարածաշրջան են և համարվում են վիճելի տարածք երեք պետությունների՝ Չինաստանի, Հնդկաստանի ու Պակիստանի միջև։

Ափերը ողողող ջրային ավազաններ՝

Հարավ-արևելքից Բենգալյան Ծոցի ջրերն են ողողում ափերը, հարավ-արևմուտքից՝ Արաբական ծովի, հարավից՝ Լակկադիվայի ծովի ու Հնդկական օվկիանոսի ջրերը։

Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը:

Հնդկաստանի ֆիզիկաաշխարհագրական դիրքը շատ բազմազան է ու շատ տարբեր է դասավավորված։ Հյուսիսում լեռնաշղթաներ են, մեծամասամբ Հիմալայներ, հարավում խոնավ կլիմայ է ու այնտեղ են գտնվում գլխավոր հարթավայրերն ու տափաստանները։ Գանգես, Բրահմապուտրա գետերը կարևոր և ավանդական դեր ունեն Հնդկաստանի համար։ Ափերին են մկրտվում բնիկ հնդիկները, և երկուսն էլ ծառայում են, որպես էներգիայի աղբյուր։ Արևելքից և Արևմուտքից նույնպես տափաստաններ են, որոնցով և բաժանված է Հնդկաստանը մյուս երկրներից։ Հնդկաստանը ոչ այնքան զարգացած է, ինչպես Չինաստանը, բայց ունի մարդաքանակի բազմություն և բոլոր հնարավորությունները։ Հնդկաստանը գտնվում է շատ աղքատ տարածաշրջանում, որտեղ տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է ու թեթև արդյունաբերությունը։ Աշխարհագրական դիրքի պատճառով, Հնդկաստանը վիճում է երկու պետությունների՝ Չինաստանի և Պակիստանի հետ, Քաշմիր նահանգի համար, որը սահմանակցում է Աֆղանստանի հետ։ Քարտեզում նշված է, որպես վիճելի։ Քաշմիրը շատ կարևոր միջանցք է համարվում, քանզի առանց դրա Պակիստանը զրկվում է Չինաստանից ու ամբողջ Հյուսիս-արևելյան Ասիայից, Հնդկաստանը զրկվում է Կենտրոնական Ասիայից, իսկ Չինաստանը՝ հարավ-արևմտյան տարածաշրջանից, դրա համար էլ այն շատ վիճելի ու շատ կարևոր հարց է։ Բայց պետք է հաշվի առնել, որ երեք պետություններն էլ ունեն միջուկային և ատոմային զենքեր։

Հնդկաստանը աշխարհագրական դիրքի միջոցով այն ունի ելք դեպի օվկիանոս, ծովեր, ծոցեր։ Հնդկական օվկիանոսից բացի, նրա ափերն են ողողում Բենգալյան ծոցի ջրերը, Արաբական ծովի ջրերը և Լակկադիվայի ծովի ջրերը։ Վառելիքաէներգետիկ արդյունաբերությամբ շատ հարուստ չէ, բայց ունի քիմիական զանազան տարրերի մեծ պաշարներ։ Ունի սև և գունավոր մետաղների մեծ պաշարներ, մեծամասամբ՝ քրոմի, տիտանի, պղնձի, երկաթի, մանգանի ու բոքսիտի մեծ պաշարներ ու հանքեր։ Ունի նաև քարածխի մեծ և նավթի ու գազի շատ փոքր պաշարներ։ Տարածաշրջանում բրնձի, թեյի, բամբակի գլխավոր էսպորտ անող երկրներից է։ Հնդկաստանը ունի լավ աշխարհագրական դիրք, որի շնորհիվ համաշխարհային առևտրի գոտիները և ուղիները այստեղով են անցնում։

Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը Հարավային Ասիայում և ամբողջ աշխարհում

Հնդկաստանը շատ մեծ դեր ունի, քանի որ տարածաշրջանի գլխավոր էսպորտյորն է ու ամենաշատ արտահանողը։ Արտահանում է մշակաբույսեր՝ թեյ, բամբակ, ջուտ, տարբեր տեսակի թելեր, ոսպ, բրինձ, գարի, ցորեն և այլ բույսեր։ Նաև ունի կաուչուկային արտահանման մեծ պաշարներ։ Դրանք նույնպես արտահանում է։ Ունի ոչ շատ զարգացած մետալուրգիա։ Գյուղատնտեսությամբ զարգացած է, ավելի շատ տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ է աչքի ընկնում։ Հնդկաստանը արտահանում է քիմիական զանազան տարրեր, որոնցից են քրոմիտը, տիտանի, երկթաի հանքարարը, պղինձը և այլ կարևոր մետաղները։ Արտահանում է նաև սև մետաղներ։ Վառելիքաէներգետիկ արդյունաբերությամբ շատ զարգացած չէ, կան նավթի ու բնական գազի որոշ պաշարներ հարավ-արևմտյան տարածքում։ Բնական գազի շատ չէ, ինչքան նավթը, բայց երկուսից ոչ մեկը չի արտահանվում, ուղղակի այն պատճառով, որ չի բավարարում բնակչությանը։ Հնդկաստանը համարվում է գլխավոր համաշխարհային ուղիների կենտրոնը, այստեղով են անցնում և՛ ծովային, և՛ ցամաքային, և՛ օդային գլխավոր ուղիները։ Հնդկաստանի հյուսիսում ոչ մի ինքնաթիռ չի թռչում, քանի որ այնտեղ են գտնվում Տիբետյան բարձրավանդակի լեռները, որոնց մեջ են Հիմալայները։ Հնդկաստանը արտահանում է բամբակ, թեյ, տարատեսակ բույսեր, ցորեն, ջուտ, ամենակարևորներից՝ բրինձը և կաուչուկը։ Այստեղ կան ռեզինի ու կաուչուկի մեծ պաշարներ։ Ամբողջ աշխարհում հայնտի է իր թեյով, սերիալներով, որոնք աշխարհի տարբեր ծայրերում դիտվում են։ Նաև հայտնի է, որպես աղքատ տարածք, որտեղ շատ մարդ կա, բայց քիչ եկամուտ։ Հնդկաստանը ունի նաև լարված իրավիճակ Պակիստանի սահմանին։ Նրանք գրեթե չեն հարաբերվում։ Հնդկաստանը և՛ արտահանող երկիր է, և՛ ներմուծող։ Ներմուծում է ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Արաբական Խալիֆատներից, և արտահանում է ԱՄՆ, Չինաստան, Գերմանիա և Ճապոնիա։ Տարածաշրջանում գլխավոր գործընկներներից են Բանգլադեշը՝ տեքստիլի առումով, Չինաստանը, Մյանմարը և որոշ այլ երկրներ։

Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:

Զարգացման նախադրյալներից է իհարկե պատմական և ավանդական կապերը։ Այստեղ է ծագել հնդեվրոպական լեզվաընտանիք, սանսկրիտերենը, որը շատ տարածված լեզու էր։ Զարգացման նախադրյալներից է ծովի առկայությունը։ Հարավից ու Հարավ-արևմուտքից են ողողում ափերը, մասամբ՝ Հնդկական օվկիանոսը, Արաբական ծովը, Բենգալյան ծոցը, և Շրի Լանկայի հարևանությամբ՝ Լակկադիվայի ծովի ջրերը։ Զարգացման նախադրյալներից է գյուղատնտեսությունը՝ ոչխարաբուծությունը, կովաբուծությունը և տավարաբուծությունը, նաև գյուղատնտեսությունից՝ թեյի տարատեսակ աճեցումը, բամբակի, տարբեր մշակաբույսերի աճեցումը։ Ջուտ, ցորեն, գարի, կաուչուկ այստեղ են արտադրվում և արտահանվում։ Գլխավոր ենթաճյուղերից է տեսքտիլի գործունեությունը, որն ավելի շատ զարգացած է հարևան Բանգլադեշում։ Վառելիքաէներգետիկ արդյունաբերությամբ շատ զարգացած չէ, բայց ունի որոշակի պաշարներ։ Ունի մանգանի, քլորիտի, երկաթի հանքաքարի, տիտանի, պղնձի մեծ պաշարներ, ունի նաև սև մետաղների պաշարներ։ Զարգացման նախադրյալներից է սպասարկման ոլորտը, մեծամասամբ Ծառայությունները, քանի որ Հնդկաստանում շատ են տարատեսակ, բազմազան ծառայությունները։ Ամենակարևոր զարգացման նախադրյալներից՝ ֆիզիկաաշխարհագրական դիրքն է, որը ծովի կիջոցով կապում է մի քանի մայրցամաք։ Այստեղ են գտնվում առևտրի գլխավոր ուղիները։ Կան նաև օդայի, ցամաքային և ջրային այլ հաղորդակցման կապեր։ Զարգացման փուլում է գտնվում մեքենաշինությունը, գլխավորապես գյուղատնտեսական մեքենաների, նավերի, ինքնաթիռների, զենք-զինամթերքի, տարբեր ռոբոտների, ինքնաշեն ավտոմոբիլների արդյունաբերությունը։ Դա զարգացման փուլում է և ունի բազում ճյուղեր։ Դրանք տարեկան շատ մեծ եկամուտներ են բերում Հնդկաստանին։ Նաև Չինաստանի, ԱՄՆ-ի, Արաբական Էմիրատների, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի հետ համագործակցությունը նույնպես շատ եկամուտներ է բերում։

Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Առաջատար ճյուղերից է գյուղատնտեսությունը, առանձնանում են բուսաբուծությունը, ոչխարաբուծությունը, տավարաբուծությունը, կովաբուծությունը։ Քանի որ այնտեղ դավանում են Հինդուականություն, ըստ կրոնի արգելված է մորթել կովին կամ էլ տավարին, ուստի նրանք այն օգտագործում են, որպես հումք, թեթև արդյունաբերության համար։ Տնտեսության գլխավոր ճյուղերից է մեքենաշինությունը, որը ինչպես նշեցի զարգացման փուլում է։ Արդյունաբերում են մեքենաներ, ավտոմոբիլներ, ինքնաշեն մեքենաներ, ինքնաթիռներ, զենք-զինամթերքներ, նավեր, առագաստանավեր։ Զարգացած է բուսաբուծությունը՝ բամբակի մշակումը Գանգես գետի ակունքի մոտակայքում, հունի վերևի մասերում, զարգացած է կաուչուկի արտադրումը, ռեզինի արտադրումը և արտահանումը։ Զարգացած են նաև ցերոնու, գարու, ջուտի և այլ մշակաբույսերի արտահանումը։ Այստեղ կան շատ կարևոր մետաղներ, որոնցից են երկաթն ու ոսկին։ Կան նաև այլ մետաղների հանքեր, որոնք մեծ եկամուտներ են բերում Հնդկաստանին ամեն տարի։ Արտահանում են նաև թանկարժեք քարեր, ինքնաշեն գործիքներ, ոսկերչական իրեր, մեքենաշինական տարատեսակ արտադրանք, գործվածքներ, հագուստներ, տեսքտիլ, գյուղատնտեսական մեծ ապրանքներ, որոնցից են թեյի տարբեր տեսակները և այլ համեմունքները։ Վերջին տարիներին նաև զարգանում է օդային տրանսպորտը, որը շատ լավ եկամուտներ է բերում։ Հնդկաստանում զարգացած են ձկնորսությունը, շերամապահությունը, մեղվաբուծությունը, աքվակուլտուրան, բուսաբուծությունը և անտառային տնտեսությունը։ Գլխավոր զարգացման նախադրյալներից է ծովի, օվկիանոսի հետ կապը, որը թույլ է տալիս հաղորդակցվել տարբեր երկրների հետ ու լինել համաշխարհային առևտրի կարևորագույն կենտրոններից մեկը։ Պատմական զարգացման նախադրյալներ նույնպես ունի Հնդկաստանը։ Այն մինչև 1947 թվականը եղել է գաղութային երկիր, ղեկավարվել է Մեծ Բրիտանիայի կողմից։ Դրա շնորհիվ այն քիչ-քիչ սկսել է զարգանալ, անցնելով եվրոպական ուղին և թողնելով բողոքները հետևում։

Գրքի օր՝ մաս առաջին

Ես կտրուկ փոխեցի իմ նածասիրությունները և սկսեցի ընթերցել Էվան Օզնոսի հեղինակած ՝ “Ջո Բայդեն․ կյանքը, կարիերան և ամենակարևորը” գիրքը։ Առեղծվածային, արկածային, տեղ-տեղ իմաստավոր գրքերը ընթերցելուց ես հասկացա, որ ինչ-որ բան պակաս է։ Այդ պակասը լրացնելու համար, որոշեցի կարդալ այդ գիրքը, քանի որ ինձ շատ հետաքրքրեց քաղաքական այդ գործչի կարիերան։ Ավարտելով ընթերցել Ռոալդ Դալի “Չարլին և շոկոլադե ֆաբրիկան”, ես անցա այս գրքին։ Ես մինչև սա, կարդացել եմ Ջասթին Տրյուդոյի՝ Կանադային վարչապետի գիրքը, որը ինձ նույնպես շատ դուր եկավ։

Ջո Բայդեն

Գրքի հեղինակը շատ մոտ կապեր է ունեցել Ջո Բայդենի հետ։ Նա պատմում է, թե ինչ դժվար ճանապարհով է անցել այս մարդը։ Ջոն քսան տարեկանում իր ապագա կնոջ ծնողների մոտ պատասխանել է այն հարցին, թե ինչ ես ցանկանում դառնալ, ինչ մասնագետ, ասել է, որ ցանկանում է դառնալ “նախագահ, ԱՄՆ-ի նախագահ”։ Նա ամենաերիտասարդ սենատորից դարձել է ամենատարեց նախագահը։ Քսաներեք տարեկանում ավտովթարից կորցրել է կնոջը և երեխային։ Կան շատ ձախողումներ, պարտություններ և վայրէջքներ, որոնց միջով անցել է այս մարդը։ Ամենահետաքրքիրն այն է, որ գրքում հենց առաջին էջերում է այն նշվում։ Սա ցույց է տալիս մարդու նպատակասլածությունը, ցույց է տալիս, որ նա չի ընկել, այլ բարձրացել է, ոտքի է կանգնել և դարձել է ԱՄՆ-ի նախագահ։ Մյուսները կիմանանք հետագա ընթերցանության մեջ։

Գրքի ամփոփում

Ես ավարտեցի կարդալ Ռոալդ Դալի “Չարլին և շոկոլադե ֆաբրիկան”։ Մի երկու բառով ամփոփեմ այն։ Ինձ այն շատ դուր եկավ, քանի որ ուսուցանեց կարևոր մի դաս։ Պետք է մեծին, ծնողին լսել, և չանել այն ինչ նրանք արգելում են։ Այս պատմության մեջ երեխաներից շատերը տուժել էին հենց նրա համար, որ չէին լսում, որ Վոնկային, ոչ էլ իրենց ծնողներին, բայց իհարկե վերջում բարեհաջող դուրս էին գալիս թակարդներից։ Իսկ Չարլին, իր ծեր պապիկի հետ լուռ կանգնում, լսում էին և ուկնդրում էին Վիլլի Վոնկայի խոսքերը։ Չարլին իր պապիկին լսում էր, ու առանց նրա թույլտվության, ոչինչի չէր դիպչում ու չէր համտեսում։ Իհարկե վերջում նա ընտրեց մնալ իր ընտանիքի հետ, բայց կարող էր ընտրել դառնալ գործարանի սեփականատերը։ Այդ քայլով նա ապացուցեց, թե ինչքան է սիրում իր ընտանիքը, իր տատիկներին ու պապիկներին։

Գիրք`Ռոալդ Դալ «Չարլին և շոկոլադի գործարանը» | www.xaxaliqner.am

Հեքիաթը շատ էր տարբերվում ֆիլմից։ Ֆիլմում ցուցադրվում է, որ Չարլին թաքուն պատրաստում էր Վիլլի Վոնկայի գործարանի մակետը, ու երբ դա ցույց էր տալիս ծնողներին, նրանք ապշած էին մնում, քանի որ չէին էլ պատկերացնում, որ իրենց երեխան այդպիսի զբաղմունք ունի։ Կային նաև ուրիշ մանրուքներ։ Բայց և՛ ֆիլմը, և՛ գիրքը շատ հետաքրքիր էին, և ով սիրում է սյուժերի շրջապտույտներ, արկածային առեղծվածներ և այդպիսի բաներ, խորհուրդ եմ տալիս կարդալ այս գիրքը։

Հետաքրքիր փաստեր Թաիլանդի մասին՝ թարգմանություն

Այն անգամ որոշեցի ճամփորդել Ասիայով։ Ինձ համար ամենատպավորիչը դարձավ Թաիլանդը, իր բնությամբ ու ճանաչվածությամբ։ Կատարել եմ և՛ հետազոտական, և՛ թարգմանական աշխատանք, օգտվելով հետևյալ կայքերից։

Հայկական

Անգլիական

Թաիլանդ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

1. Ժամանակագրությունը Թայլանդում այլ է: Այնտեղ այժմ 2555 թվականն է:

2.  Թայլանդը, որպես հանրահայտ տուրիստական երկիր հայտնի  դարձավ «շնորհիվ» վիետնամական պատերազմի: Այստեղ տեղակայված են եղել հսկայական ռազմաբազաներ, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի զինվորների համար նախատեսված հանգստի վայրեր: Հատկապես զինվորների շրջանում հայտնի է եղել Պատտայա քաղաքը։

3. Թայլանդի փողոցներում սովորաբար հարբած մարդկանց չես հանդիպի: Թայլանդցիները գրեթե երբեք չեն խմում, իսկ եթե խմած էլ են լինում, ապա իրենց շատ հանգիստ են պահում և չեն աղմկում: Հարբած թայլանդցու սովորական վիճակը նստել և ժպտալն է:

4. Թայլանդցի ոստիկանը գեղեցիկ զգեստավորված պճնամոլ է, որը մեծ հարգանք է վայելում տեղացիների շրջանում, օժտված է, մեղմ ասած, անսահմանափակ իրավունքներով: Նա կարող է սթափեցնել ցանկացած անհնազանդ քաղաքացու:

5. Թայլանդում մերկ մարմնով տղամարդը չպետք է հայտնվի հասարակական վայրերում: Դա կարգապահության խախտում է:

6. Այս երկրում ընդունված չէ բարձրաձայն խոսել: Իսկ ժպտացող մարդը հիմարի տպավորություն չի թողնում, իսկ պատասխան ժպիտը Թայլանդում նորմալ է:  Հենց այդ պատճառով Թայլանդը հաճախ անվանում են ժպիտի երկիր:

7. Թայլանդցիները նախընտրում են մեքենայով երթևեկելը, ոչ թե ոտքով քայլելը: Իսկ դա նրանք անում են տուկ-տուկ կոչվող մեքենայով, ավտոբուսով, մետրոյով, առագաստանավակով, ճոպանուղիով, նավակներով, ինչպես նաև զանազան ինքնագործ փոխադրման միջոցներով:

8. Ինչպես գրված է Գինեսսի ռեկորդների գրքում՝ թայական այբուբենը իր մեծությամբ երկրորդն է աշխարհում: Թայական լեզուն ընդհանուր է ողջ բնակչության համար, սակայն արևելյան նահանգներում գոյություն ունի իսայական բարբառը, որը նման է լաոսական լեզվին:

9. Գրեթե բոլոր թայլանդցիները դպրոցներում սովորում են անգլերեն, բայց հաճախ ամաչում են  օգտագործումից: Սակայն շատ հաճախ ամենաանսպասելի վայրերում կարող եք հանդիպել թայլանդցու, որը շատ լավ խոսում է անգլերեն և ռուսերեն լեզուներով:

10. Թայական լեզվում «սով» բառը չկա:

Անգլիական կայքից դուրս բերած տեղեկություն

1. Թաիլանդը մինչև 1939 թվականը հայտնի էր, որպես Սիամ։ Միայն այդ թվականից հետո նա անվանակոչվեց մեզ հայտնի Թաիլանդ։

2. Սիամական կատուները հենց այստեղից են տարածվել։

bay-mountains-jungle-andaman-sea-phuket-island-thailand-shutterstock_1045878565

3. Թաիլանդ ջրային սահմանը կազմում է 3219 կմ։

4. Թաիլանդացի Էնգ և Չանգ Բունքեր եղբայրները, հայտնի են, որպես “Սիամական երկվորյակներ”, քանի որ նրանք միացած էին կրծքավանդակով։ Նրանք մահացան 1873 թվականին։

5. Բանգկոկ քաղաքի իսկական անունն է՝ Krung Thep Mahanakhon Amon Rattanakosin Mahinthara Ayuthaya Mahadilok Phop Noppharat Ratchathani Burirom Udomratchaniwet Mahasathan Amon Piman Awatan Sathit Sakkathattiya Witsanukam Prasit.

6. Անօրինական է թայլանդական ցանկացած արժույթի վրա ոտք դնելը, քանի որ վրան պատկերված է Թաիլանդի թագավորը՝ Մահա Վաժիրալոնգկորնը։

Close Up 20 50 100 Baht Hand Holding New Thai Baht Banknotes With The Image  Of King Rama X On White Background Stock Photo, Picture And Royalty Free  Image. Image 102574042.

7. Թաիլանդցի կինը 33 օր և գիշեր ապրել է կարիճներով լի ապակե սենյակում՝ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ։

8. Թաիլանդում անօրինական է ավտոմեքենա վարել առանց վերնաշապիկի։

9. Մուայ թայ բռնցքամարտը, Թաիլանդի ազգային սպորտաձևը, հայտնի է որպես «ութ վերջույթների արվեստ»։

Muay thai action thai boxing jumping to attack Vector Image

10. Թաիլանդը թարգմանաբար նշանակում է “թայերի աշխարհ կամ էլ տարածք”։