Կատարման ժամկետը՝ 25,04․2022-29․04․2022 թթ․
Առաջին և երկրորդ պարապմունքներ
Ամփոփիչ հարցեր դասարանում
Ինչպե՞ս ստեղծվեց Ռուսական պետությունը (ոչ կայսրությունը, այլ պետությունը)։
Ե՞րբ է Քրիստոնեությունը ընդունվել Ռուսաստանում։
986-ին իշխան Վլադիմիրի մոտ են գալիս վոլգյան բուլղարների պատվիրակները և առաջարկում նրան ընդունելու իսլամ։ Երբ նրանք ներկայացրեցին այն ծեսերը, որոնք պետք է պահպանել, այդ թվում և գինի խմելու արգելքի մասին, Վլադիմիրը պատասխանեց հայտնի արտահայտությամբ. «Ռուսները ապրում են խմելու բերկրանքով», որից հետո մերժեց բուլղարների առաջարկը։ Նրանցից հետո Կիև ժամանեցին Վատիկանի կողմից ուղարկված գերմանացի միսիոներները։ Սակայն ռուս իշխանը չցանկացավ ընդունել մկրտություն նրանց կողմից։ Հաջորդը եղան Խազարական հրեաները, որոնք առաջարկեցին Վլադիմիրին ընդունել հուդայականություն։ Վլադիմիրը հրաժարվեց նաև հուդայականություն ընդունելուց։ Հետո Ռուսիա ժամանեց բյուզանդացի, որին ռուս ժամանակագիրը իմաստության համար անվանել է Փիլիսոփա։ Նա պատմեց ռուս իշխանին բիբլիական պատմության և քրիստոնեական կրոնի մասին։ Սակայն Վլադիմիրը դեռևս չի ընդունում վերջնական որոշում և խորհրդակցում է իր բոյարների հետ։ Որոշում է ընդունվում փորձարկել կրոնը, ներկա գտնվելով մուսուլմանների, գերմանացիների և հույների կրոնական ծեսերին։ Կոստանդնուպոլիսից Կիև վերադարձած պատվիրակները հիացմունքով հայտնեցին իշխանին. «Չէինք հասկանում որտեղ էինք մենք` երկնքում թե երկրի վրա»։ Դրանից հետո Վլադիմիր իշխանը ընտրություն կատարեց հունական ծեսով քրիստոնեության օգտին։
Ինչպե՞ս ստեղծվեց Ռուսական կայսրությունը։ Մանրամասնել կայսրության հիմնադրի մասին։

Ռուսական կայսրություն՝ կայսրություն, որը հիմնադրվել է 1721 թվականին և գործել է մինչև Ռուսաստանի հանրապետության հռչակումը Ժամանակավոր կառավարության կողմից, որը իշխանության եկավ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո։
Ռուսական կայսրությունը եղել է համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր կայսրություններից մեկը, որը սփռվում էր երեք մայրցամաքներով և իր չափերով զիջում էր միայն Բրիտանական և Մոնղոլական կայսրություններին։
Պետրոս Մեծը (1672–1725) գլխավոր դերակատարում ունեցավ Ռուսաստանը եվրոպական կառավարման համակարգով պետության վերափոխելու մեջ։ Այնուամենայնիվ, այս հսկայական տարածքում ապրում էր ընդամենը 14 միլիոն մարդ։ Ցորենի արտերը մշակվում էին հիմնականում արևմտյան հատվածում, և համարվում էր բնակչության հիմնական եկամտի աղբյուրը։
ՊԵՏՐՈՍ ՄԵԾ

Պետրոս Առաջինը թագավոր (ցար) հռչակվել է 1682 թվականին՝ 10 տարեկան հասակում, սկսել է ինքնուրույն կառավարել 1689 թվականին։ Մինչև 1696 թվականը Պետրոս Առաջինին գահակից էր նրա եղբայր Իվան V-ը, որի մահից հետո կառավարել է միանձնյա։ Մանկուց հետաքրքրություն է ցուցաբերել գիտությունների և եվրոպական ապրելաձևի նկատմամբ, ռուսական ցարերից առաջինը երկարատև ճանապարհորդություն է կատարել Արևմտյան Եվրոպայի երկրներում։ 1698 թվականին վերադառնալով Ռուսաստան՝ նախաձեռնել է ռուսական պետության ու հասարակական կացութաձևի լայնածավալ և արմատական բարեփոխումներ։ Պետրոս Առաջինի գլխավոր ձեռքբերումներից է դեռևս 17-րդ դարում սահմանված խնդրի իրականացումը՝ Ռուսաստանի տարածքների ընդլայունումը Բալթիկ ծովի առափնյա շրջանների ընդգրկման շնորհիվ, որ տեղի է ունեցել Շվեդիայի դեմ Մեծ հյուսիսային պատերազմում տարած հաղթանակի արդյունքում։ Դա թույլ տվեց նրան 1721 թվականին հռչակել Ռուսական կայսրություն և ընդունել կայսրի տիտղոսը։ Ռուսաստանի նոր մայրաքաղաքը դարձավ Սանկտ Պետերբուրգը։ Վերջինիս պատմությունը սկիզբ է առնում 1703 թվականի մայիսի 27-ին, երբ կայսրը շվեդներից ազատագրած Ինգերմանլանդիա կոչվող տարածքների վրա հիմնադրում է Սանկտ-Պիտեր-Բուրխ ամրոցը։ Պետրոս Առաջինը վախճանվել է 1725 թվականին, սակայն նրա ստեղծած պետությունը շարունակել է եռանդուն կերպով զարգանալ և ընդլայնվել 18-րդ դարի ողջ ընթացքում։
Ի՞նչ վիճակ էր Արցախում 19-րդ դարի առաջին կեսին։

19-րդ դարի երկրոդ կեսին Արցախի տնտեսական-քաղաքական մշակութային կյանքում տեղ գտած շրջադարձը և առաջավոր մտքի վերելքը զգալիորեն կապված և պայմանավորված էին Արևելահայ հատվածում, ինչպես նաև Ռուսաստանում, Անդրկովկասում իրագործվող արմատական փոփոխությունների հետ, որոնք ուղղակի ազդեցություն էին թողնում նաև հայ հասարակական-քաղաքական շարժումների վրա: Սոցիալ-տնտեսական հարաբերությունների որոշ առաջընթացը շոշափում էր նաև հոգևոր կյանքի ոլորտը: Նոր խնդիրներ ու պահանջներ են առաջադրվում նաև ժողովրդական լուսավորության ասպարեզում: Արցախի ժողովուրդը ևս մոտիկից հաղորդակցվում է արևելահայ հատվածում տեղի ունեցող սոցիալ-քաղաքական ու հասարակական տեղաշարժերին: Ազգային զարթոնքը, ժողովրդական ինքնա գիտակցության բերելու անհրաժեշտությունը հրամայաբար պահանջում էին հրաժարվել հին կրթական համակարգից։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 19-րդ դարի 50-60-ական թթ. սկսած ռուսական առաջավոր մշակույթի ազդեցությամբ հայ իրականության մեջ անհամեմատ սկսեց զարգանալ կրթական գործն ու մանկավարժական միտքը։
Ասպարեզ են մտնում Ռուսաստանում և Եվրոպայում մանկավարժություն ուսած մասնագետ պրակտիկ մանկավարժներ՝ Ղ. Աղայան, Ա. Բահաթրյան, Ն. Տեր-Ղևոնդյան, Ս. Բեկզադյան, Ս.Մանդինյան, Խորեն Ստեփանեն և ուրիշներ: Նրանց հետ միասին երկարամյա կամ կարճատև
մանկավարժական գործունեություն են ունենում նաև հայ գրողներից շատերը: Նրանք իրենց հրա պարակախոսական հոդվածներում և գեղարվեստական 213 գործերում ուսուցման, դաստիարակության վերաբերյալ բազմազան խնդիրներ են առաջացնում, քննարկում մանկավարժական կարևոր հարցեր: Նկատի ունենք Պ. Շանշյանին, Պերճ Պռոշյանին, Րաֆֆուն, Մուրացանին և ուրիշների: Լուսավորության տարածման, դպրոցական գործի զարգացման բնագավառում հսկայական դեր կատարեց ժամանակի պարբերական մամուլը: Լույս տեսնող
շատ պարբերականներ արտահայտում էին դեմոկրատական խավերի տրամադրություններն ու հայացքները:
Ի՞նչ վիճակ էր Սյունիքում 19-րդ դարի առաջին կեսին։

Անցնելով ռուսական տիրապետության տակ՝ Սյունիքը, բնականաբար, կապվեց Ռուսաստանի սոցիալ-տնտեսական կյանքին, թեպետ ավանդական առևտրական կապերը Պարսկաստանի հետ շարունակվում էին դեռ երկար ժամանակ: Խոսելով առևտրականների հին սերնդի մասին՝ Ակ. Բակունցը նշում է, որ նրանք Գորիսում տակավին օգտագործում էին պարսկական չափն ու կշիռը: Զանգեզուրի տնտեսության հիմնական ճյուղերն էին անասնապահությունն ու հողագործությունը: Զանգեզուրի բնակչության զբաղմունքի բնույթի մեջ որակական փոփոխություն է կատարվում 1840-ական թվականներից, երբ երկար ընդմիջումից հետո Կապանում սկսվում է պղնձի հանույթը: Կապանի պղնձահանքերի մասին տեղյակ էր գեներալ Վ. Մադաթովը: Այդ մասին նա գրում է Երմոլովին 1823 թ. հղած իր նամակում: 1824 թ. սկսած Կապանի պղնձահանքերի ուսումնասիրմամբ զբաղվել է ռուս չինովնիկ Յակով Ռոզովը: 1848 թ. Ռոզովը Ագարակ գյուղի մոտ կառուցում է առաջին պղնձաձուլական գործարանը: Բայց նա 1850 թ. մահանում է, և սկսած գործը շարունակում են հույները՝ Ալավերդի Խարլամպի Կոնդարովի գլխավորությամբ: Հետագայում ֆրանսիացիների կողմից պղնձաձուլական գործարաններ են կառուցվում Ղաթարում, Կավարտում, Բեխում և Նորաշենիկում: Կապանի հանքերում աշխատելու համար գալիս էին Պարսկաստանից, իսկ 19-րդ դարի երկրորդ կեսին այստեղ բնակություն հաստատեցին հույն հմուտ պղնձագործներ: Հույն հանքագործները հիմնեցին Բաշքենդ գյուղը, ուր 1861 թ. կառուցեցին ուղղափառ եկեղեցի: 1845-67 թթ. Զանգեզուրում գործել են պղնձի ձուլման յոթ փոքր գործարաններ: 1886 թ. ձուլվել է 8000 փութ պղինձ, 1887 թ.՝ 16000, 1888 թ.՝ 24000: Մինչև 1917թ. այնտեղ ձուլվել է 33000 տ մաքուր պղինձ: Չնայած պղնձարդյունաբերության զարգացմանը՝ քաղաքային բնակավայր դեռևս չէր ձևավորվում: 1897 թ. մարդահամարի տվյալներով՝ Կավարտ և Բարաբաթում բնակավայրերում ապրում էր 465-ական մարդ, իսկ պղնձարդյունահանման հետ կապված 21 բնակակետերում՝ 43-ական մարդ: Կապանի հանքերի հայ արդյունաբերողներից հայտնի էին Հ. Խոջամիրյանը, Մ. Ազարյանը: Պղնձի արդյունահանման և մշակման տեխնիկան դժվարությամբ էր զարգանում:

Տակավին 19-րդ դարում աշխատանքներ էին տարվում Քաջարանի ընդերքի ուսումնասիրման ուղղությամբ: Այն առաջինն ուսումնասիրել է գերմանացի երկրաբան Է. Հ. Աբիխը՝ 1835 թ.: 1897 թ. մարդահամարի տվյալներով՝ Քաջարանի տարածքում եղած մի քանի բնակավարերում ապրող բնակչության թիվը եղել է 2000 մարդ, որոնց թվում նաև հույներ: