Հարավ-արևելյան Ասիա

Դասի հղումը 

Քարտեզի վրա նշել Հարավարևելյան Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները: 

Հարավ-արևելյան Ասիայի պետություններն են՝ Մյանմարը, Թաիլանդը, Լաոսը, Կամբոջան, Վիետնամը, Մալայզիան, Սինգապուրը, Բրունեյը, Ինդոնեզիան, Արևելյանը Թիմորը, Ֆիլիպինները։

Հարավ-արևելյան Ասիա երկրների ափերը ողողող ջրային ավազանները՝

Որոնք են Հարավարևելյան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Զարգացման նախադրյալները այստեղ շատ են ու բազմազան։ Ոչ անզեն աչքով տեսնում ենք, որ Հարավ-արևելյան Ասիան գտնվում է շատ բարենպաստ ու հաճելի գոտում։ Նրա ափերն են ողողում 12 ծովեր, ծոցեր և նեղուցներ, նաև երկու օվկիանոսներ՝ Հնդկական և Խաղաղ։ Այստեղ գլխավոր նախադրյալը դա ելքն է դեպի ջրային ավազան։ Գրեթե բոլոր երկրները, բացառությամբ Լաոսի ունեն ելք դեպի ծովեր, ծեղուցներ ու ծոցեր, նաև որոշները օվկիանոսներ։ Երկրորդ նախադրյալը դա ֆիզիկաաշխարհագրական դիրքն է։ Այն թույլ է տալիս մեծ արտահանել մեծ քանակի նավթ, բնական գազ և անագ։ Այստեղ են նաև տարածված սև և գունավոր մետաղները, որոնց մեջ մտնում են անագը, պղինձը, ոսկին, երկաթը և այլ մետաղները։ Զարգացման նախադրյալներից առևտրային ամենակարևոր հանգույցներից մեկն լինելն է։ Սինգապուրը ամենամեծ նավահանգիստներից մեկն է։ Այս տարածաշրջանում կան շատ զարգացած պետություններ, որոնցից են Սինգապուրը, Թաիլանդը, Մալայզիան, Ինդոնեզիան։ Սա նաև կարևոր օդային ավիաուղիներից մեկն է համարվում։ Այս տարածաշրջանի օդային ճանապարհները շատ զբաղված են լինում։ Զարգացած է տուրիզմը, դա կապված է լավ կլիմայական պայմաններից, ու լավ աշխարհագրական դիրքից։ Կլիմայական պայմանները թույլ են տալիս գրեթե ամբողջ տարի բերք աճեցնել։ Շուրջ տարի այս տարածաշրջանը զբաղվում է այդ գործով։ Զարգացած է համեմունքների, մշակաբույսերի աճեցումը, մեծամասամբ՝ բրնձի, մանիոկնի, ջուտի, գետնանուշը, թեյի, ձավարի, գարու, ամենաշատը սուրճի և այլ մշակաբույսերի աճեցումը։ Այստեղ շատ են տարածված հևեայի կաուչուկատիպի մատերիալները, որոնք արտահանվում են տարբեր երկրներ։ Այստեղ զարգացած են նորանոր տեխնոլոգիաները, մեծամասամբ՝ նավաշինությունը, մեքենաշինությունը, ավտոմոբիլային շինությունը, նավթամուղերի և այլ պետքական համակարգերի շինությունը, նավթամշակումը, արդյունաբերական համակարգերը, նավթաքիմիական, նավթաշինական, էլեկտրատեխնիկական և էլեկտրոնայի արտադրությունները։ Մասնավորապես զարգացած է ռադիոների արտադրումը, նաև տեսաձայնագրիչների, էլեկտրոնային սարքերի, հեռուստացույցների արտադրումը։ Այստեղ շատ է զարգացած տուրիզմը։ Սինգապուրը, Կամբոջան, Ինդոնեզիան, Մալայզիան շատ այցելվող երկրների ցանկում են։ Զարգացած է կաուչուկատու հևեայի պլանտացիան, մասնավորապես Ինդոնեզիայում և Մալայզիայում։ Տարածարջանը հարուստ է արմավի յուղով, համեմունքների տարբեր տեսակներով, որոնցից են կծու, կարմիր և սև պղպեղները, նաև մեծակը, դարչինը և վանիլը։ Շատ է այս տարածաշրջանը արտադրում թեյ, նաև թեյի բազմաթիվ տեսակներ։ Լատեքսը զարգացման փուլում է։ Այս տարածաշրջանը նաև աչքի է ընկնում թեթև արդյունաբերությամբ, տեքստիլի ու գործվածքների արտադրությամբ ու արտահանմամբ։ Այնտեղ արտադրվում են հագուստի տարբեր տեսակներ, որոնք պատրաստվում են թելից, և այլ մատերիալներից։

Ինչ դեր ունի Հարավարևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ: 

Հարավ-արևելյան Ասիան համաշխարհային տնտեսության մեջ աչքի է ընկնում ավելի շատ արտահանման միջոցով։ Այն ավելի շատ եկամուտ է ստանում արտահանումից, քան ներմուծումից։ Դա մասնավորապես կախված է գաղութային տարածաշրջան լինելուց, այստեղ գրեթե բոլոր երկրները եղել են տարբեր երկրների գաղութներ, որոնք պահպանել են այդ հետքերը, և դրանց հինման վրա զարգացել են։ Համաշխարհային տնտեսության մեջ հայտնի է գործվածքների, թեթև արդյունաբերության, տեքստիլի, լատեքսի արտադրությամբ և արտահանությամբ։ Կարվում և արտադրվում են հագուստի բազմաթիվ տեսակներ, որոնք շատ են արտահանվում տարբեր երկրներ։ Զարգացած է գյուղատնտեսությունը, որով աչքի է ընկնում։ Արտադրում և արտահանում է ջուտի, սրճի տարբեր, բազմաթիվ տեսակներ, թեյի զանազան տեսակներ, կաուչուկատու հևեայի պլանտացիայի շնորհիվ այդ մատերիալը, արտահանում է նաև գարի, ցորեն, մանիոկն։ Արտահանում է նաև վառելիքաէներգետիկ արդյունաբերական որոշ հումքեր, որոնցից են նավթը, բնական գազը, սև և գունավոր մետաղներից՝ անագը, պղինձը, երկաթը, ոսկին։ Դրանց շատ մեծ պաշարներ կան այս տարածաշրջանում։ Արտադրվում և արտահանվում են նավաշինական, նավթաքիմիական, քիմիական, ռադիոտեխնիկական, հեռուստացույցներ, էլեկտրոնային տեխնիկաներ, էլեկտրատեխնիկաներ, տեսաձայնագրիչներ, տեսագրիչներ և ձայնագրիչներ։ Զարգացած է նավթամշակումը։ Այստեղ արտադրում են ծովի ընդերքից նավթ հանելու հատուկ մեծանիզմներ, որոնցով աչքի է ընկնում Սինգապուրը։ Համաշխարհային տնտեսության մեջ իր դերը ունի այս տարածաշրջանը իր աշխարհագրական դիրքի շնորհիվ։ Այստեղ գտնվում են գլխավոր նավահանգիստները, որոնցից է Սինգապուրը։ Այստեղ շատ կարևոր օդային ուղիներ են անցնում։ Այս տարածաշրջանը շատ է արտադրում բրինձ, թեյ, տարբեր համեմունքներ, սուրճ, մշակաբույսեր, բույսեր, գյուղատնտեսական ապրանքներ, սովորական գործվածքներ, հագուստի բազմաթիվ տեսակներ։ Գլխավոր ներկրողներից են ԱՄՆ-ն, Ճապոնիան, Չինաստանը, Հնդկաստանը, Ավստրալիան։