Հանդիպում — քննարկում

Տիգրան Հայրապետյան գրադարանում այսօր տեղի ունեցավ քննարկում — հանդիպում։ Հրավիրել էին հայ բանաստեղծ, գրող Մհեր Արշակյանին։ Թեման Ֆրանց Կաֆկան էր, և նրա հանրահայտ վիպակը՝ Կերպարանափոխությունը։

Քննարկումը տեղի ունեցավ ազատ ու հետաքրքիր մթնոլորտում։ Ես իհարկե շատ ակտիվ չէի, կարելի է ասել լսողի դերում էի, բայց դրա հետ մեկ տեղ կարողացա ստանալ բոլոր ինձ հուզող հարցերի պատասխանները։ Մենք քննարկեցինք Կաֆկան, Կաֆկան՝ որպես քնարական հերոս, որպես գյուտարար և որպես աբսուրդ ժանրի ստեղծող, մտավորական։ Մտածեցինք, վերլուծեցինք նրա կյանքի տարիները։ Ինձ տանջող բոլոր հարցերը կապված էին Կաֆկայի հետ, քանի որ առաջնային հերթին ես ցանկանում էի հասկանալ, թե ինչու՞ այդպես պարզ, բայց այդպես դժվար է գրել հայտնի բանաստեղծը։ Ես հասկացա, որ դա կախված էր նրա թախծոտ կյանքի հետ։ Մենք խոսեցինք, քննարկեցինք, գրողը մեզ պատմեց Կաֆկայի կյանքի մի պատմություն, երբ մանկիկ ժամանակում Կաֆկայի լացուկոծի պատճառով, նրա պատշգամբ ուղարկեցին։ Քննարկեցինք, վերլուծեցինք Կաֆկայի պահվածքը, վարքը։ Ինձ շատ էր հետաքրքրում այն փաստը, թե ինչու՞ է հեղինակը այդպես շատ կենտրոնացած մի բանի վրա, մի գաղափարի վրա։ Առաջինը դա ինչի հենց ուտիճ, մի թե չկար ուրիշ միջատ, կամ էլ կենդանի։ Հրապարակախոսը բացատրեց, որ դա կախված է սոցիալական կարգավիճակից, նաև բացատրեց, որ ուտիճները մեր կյանքում փոքրամասնություն են կազմում։ Բայց ես հասկացա, որ ուտիճը նրա տեսքը չէր, նրա պահվածքն էր։ Այսինքն ուտիճը կապված չէր նրա տեսքից, արտաքինից, այլ կախված է այն փաստից, որ նա իրեն դնում է փոքրամասնության տեղ։ Ուտիճը ինքը սպասարկողի դերում էր, այլ ոչ թե սպառողի։ Ինչպես գիտենք հասարակությունը սպասառկողներին ընդունում է, որպես ոչնչություն, որպես աղքատների, իսկ սպառողներին ընդհակառակը` մեծամասնության։ Գրեգոր Զամզան` Կերպարանափոխության գլխավոր հերոսը, միշտ ինչ-որ նպատակ ուներ։ Դա կայանում էր նրանում, թե ինչպես նրան կընդունեն ուտիճ տեսքով, թե ինչպես կվարվեն նրա հետ իր ընկերները և բարեկամները, եթե իմանան, որ նա ուտիճ է։

Քննարկումը անցավ բավական ուրախ ու զվարթ մթնոլորտում։ Մհեր Արշակյանը խոսեց Կաֆկայի ընտանիքի մասին։ Պատմեց, որ ընտանիքը չէր հետևում Զամզային, նրան մենակ էր թողնում։ Երբ Գրեգորը սովորական մարդ էր, նա սպասարկող էր, նա էր ընտանիքը պահում, բայց երբ դարձավ ուտիճ, բոլորը աչք թեքեցին նրանից։ Բոլորը կոպիտա ասած “անտեսում” էին այդ մարդուն։ Գրեգորը միշտ փորձում էր իրենց ուշադրությունը գրավել, բայց նրա մոտ դա չէր ստացվում։ Իմ կարծիքով դա կախված էր նրանից, որ նա ազատվեց աշխատանքից, ու էլ չէր կարող տունը պահել։ Հայրն ու մայրը նրան մենակ էին թողնում, անտեսում էին, քանի որ եկամուտ բերող տանը չկար։ Իսկ քույրը մի որոշ ժամանակ նրան ուտելիք էր բերում, խոսում էր նրա հետ։ Ի դեպ նա ջութակի էր գնում, ու այդպես հիացնում էր Զամզային։ Զամզան արվեստ սիրող էր, նա միշտ ասում էր, որ ջութակը շատ գեղեցիկ գործիք է, պետք է այն արդարացնել։ Քույրն էլ ոգեշչվում էր այդ խոսքերից։ Զամզանը նրան խոստացել էր, որ նա կգնա երաժշտական դպրոց։

Իսկ հոր հետ հարաբերությունները չկարգավորվեցին։ Հայրը ամեն խոսքի համար նրա վրա բարկանում էր, խնձոր էր նետում, և ամեն պահ, փորձում էր նրա հետ չհարաբերվել։ Ուտիճն էլ գնալով թուլանում էր, արդեն զգում էր, որ ինքը ոչնչություն է, արդեն ինքը փոքրամասնություն է։ Հետաքրքիրն այն է, որ “Կերպարանափոխությունը” տերմիմը չէր վերաբերվում Գրեգորին, վերաբերվում էր նրա ընտանիքին, թե ինչպես իրենք կերպարանափոխվեցին ու դարձան ոչ հարազատներ։ Արդեն իսկ նրանք էլ էին ասում, որ Զամզանը իրենց ընտանիքի անդամ չի, արդեն նա չկա իրենց ընտանիքում։ Այդպես ստիպում էին հասկանալ, որ ամեն ինչ ավարտված էր նրանց միջև։ Ուտիճն էլ այս ամենից ավելի էր վրդովվում, ու այդպես էլ ավարտվեց նրա դաժան պատմությունը։ Ընտանիքը կերպարանափոխվեց, այսինքն բարին դարձավ չար։ Գրեգորը փորձում էր ամեն ձև վերականգնել հարաբերությունները, բայց ապարդյուն էին բոլոր փորձերը։ Նա արդեն ուղղակի միջատ էր, որը սպասում էր իր վախճանին։ Այդպես էլ մեր կյանքում է։ Ուտիճները, մլակները, մոծակները և ուրիշ միջատները սատկում են ուտելիքի անբավարարությունից, իսկ Զամզանը մահացավ դրսևորությունից։ Այսինքն էլ մարդ չկար, որ նրան ձեռք մեկներ ու օգներ, բոլորը արդեն աչք էին քաշել։ Սա էլ ապացուցում էր այն, թե ինչի միջով է անցել հեղինակը՝ Ֆրանց Կաֆկան։ Սա ապացուցեց, թե ինչքան դաժան է եղել նրա կյանքը։

Պատմությունը ինքը բավականին ծավալուն էր, և երբ ես այն ընթերցում էի, կային որոշ պահեր, որոնք անհասկանալի էին, մի քիչ անտանելի, բայց պատմությունը փոխանցեց այն ինչին ես սպասում էի։ Մհեր Արշակյանի ու խմբի վերկուծությունից հետո ես ավելի շահախնդիր դարձա, ավելի խորը ուսումնասիրել այդ աբսուրդ գրողին, նրա ոճը ու նրա կյանքը։ Անչափ գոհ եմ, որ կարողացա մասնակից դառնալ քննարկմանը։ Մեզ նաև հաջողվեց դիտել փոքրիկ բեմականացումը, որը նվիրված էր մեծ գրողի կյանքին։ Փոքր դահլիճում մենք կարողացանք ականատես լինել այդ զգացմունքային պահերին։ Անչափ հուզիչ էր։ Գոհ և շնորհակալ եմ։

Այսօր Մայր դպրոցի դահլիճում ցուցադրվեց «Կաֆկա» փիլիսոփայական ներկայացումը՝ նվիրված գրողի կյանքի վերջին շրջանին, որ նպատակ ուներ սեր, հետաքրքրություն առաջացնել  նրա թողած գրականության հանդեպ: Սա ութերորդցի սովորող Միքայել Շվագիրի անհատական նախագիծն էր՝ պիեսն ու բեմադրությունը՝ ներկայացված ընկեր սովորողների կողմից: Շնորհակալ ենք ջերմ արձագանքների համար:

Translate into English

Ես կարծում եմ, որ նա լավ դերասան կդառնար։

I think, he will become a great actor.

Զեկուցումը քննարկվեց, երբ բոլորը ներկա էին։

The report was discussed, when everyone was present.

Ես արդեն ավարտել եմ իմ թարգմանությունը, և հիմա կարող եմ հանգստանալ։

I have already finished my translation, and now I can have a rest.

Ես չճանաչեցի նրան, քանի որ նա շատ էր փոխվել։

I didn’t recognize him, because he had changed a lot.

Դուք նույն ինստիտուտն եք ավարտել, այնպես չէ?

You have graduated from the same university, haven’t you?

Ես հարցրեցի նրան, թե երբ պատրաստ կլինեն իմ փաստաթղթերը։

I asked him, when my documents would be ready.

Ես ծանոթացա նրա հետ երեկ երեկոյան։

I get acquainted with him yesterday in the evening.

Օտար լեզվի իմացությունը օգնում է մարդկանց հեշտությամբ հաղորդակցվել։

Knowing of a foreign language helps people to communicate easily.

Աժմն ամենատարածված լեզուն համարվում է անգլերենը։

Now English is considered as the most widespread language.

Անգլերենը, որպես երկրորդ օտար լեզու օգտագործվում է ավելի քան 60 երկրներում։

English as a second foreign language is used in more than 60 countries.

Մեր օրերի իրավիճակը՝ հանդիպում — քննարկում

Նախագիծ՝ Քաղաքական քննարկում։

Մասնակիցներ՝ 8-3 դասարանի սովորողներ, 8-5 դասարանի սովորողներ։

Yerevan.Today | Մանիպուլյատիվ քաղաքականություն․ պոպուլիստական դիսկուրս․  «Լույս» հիմնադրամ

Նպատակը՝ զարգացնել սովորողի մոտ քաղաքական հայացքները, աշխարհագրական դիրքորոշումները, և հարցերի լուծումների ընկալումը, բացատրումը ու հետագա քայլերի որոշում կայացնելը։

Ընթացքը՝ Հանդիպում — քննարկումը լինելու է Ապրիլի 29-ն, ուրբաթ օրը։ Հրավիրված են լինելու երկու Միջին դպրոցի սովորողներ՝ Վարազդատ Միքայելյանը և Հրանտ Խաչատրյանը։ Երկու սովորողները ընտրված չեն պատահականության սկզբունքով։ Ընտրված են, որպես լուրջ ակնկալող, մտերիմ ու որպես փաստերի մեջ խորացող սովորողներ։

Շարունակել կարդալ

Ջաննի Ռոդարի՝ Մեկ և յոթ պատմվածքները

«Մեկ և Յոթ»  պատմվածքները:

ՄԵԿ ԵՎ ՅՈԹ
Ես ծանոթացել էի մի երեխայի հետ, որը յոթ երեխա էր: Ապրում էր Հռոմում, անունը Պաոլո էր, և նրա հայրը տրամվայի վարորդ էր:
Սակայն ապրում էր նաև Փարիզում, անունը Ժան էր, և նրա հայրն աշխատում էր ավտոմեքենաների գործարանում:
Սակայն ապրում էր նաև Բեռլինում, այնտեղ անունը Կուրտ էր, և նրա հայրը թավջութակի պրոֆեսոր էր:
Սակայն ապրում էր նաև Մոսկվայում, անունը Յուրի էր, ինչպես Գագարինինը, և նրա հայրը քարտաշ էր ու մաթեմատիկա էր սովորում:
Սակայն ապրում էր նաև Նյու Յորքում, անունը Ջիմմի էր, և նրա հայրը բենզին վաճառող էր:
Քանիսի՞ն թվարկեցի: Հինգին: Մնացին երկուսը:
Մեկի անունը Չու էր, ապրում էր Շանհայում, և նրա հայրը ձկնորս էր, վերջինի անունը Պաբլո էր, ապրում էր Բուենոս Այրեսում, և նրա հայրը ներկարար էր:
Պաոլոն, Ժանը, Կուրտը, Յուրին, Ջիմմին, Չուն և Պաբլոն յոթն էին, բայց միևնույնն է` նույն երեխան էին, որը ութ տարեկան էր, արդեն գիտեր կարդալ, գրել և հեծանիվ քշել առանց ղեկը բռնելու:
Պաոլոն սևահեր էր, Ժանը` շիկահեր, իսկ Կուրտը շագանակագույն մազեր ուներ, բայց նրանք նույն երեխան էին: Յուրին ճերմակ մաշկ ուներ, Չուն` դեղին մաշկ, բայց նրանք նույն երեխան էին: Պաբլոն իսպաներենով էր կինոնկարներ դիտում, Ջիմմին` անգլերենով, բայց նրանք նույն երեխան էին և նույն լեզվով էին ծիծաղում:
Այժմ յոթն էլ մեծացել են և այլևս չեն կարող պատերազմել, որովհետև յոթն էլ նույն մարդն են:

  • Ես մի երեխա եմ, որը յոթ երեխա է։ — Ինչով եք նման աշխարհի մյուս երեխաներին։

Իմ կարծիքով չեմ կարող պնդել, որ արտաքինով գուցե մի հինգ հոգի կա աշխարհում ինձ նման, կամ էլ ես նրանց նման։ Բայց կարող եմ ասել, որ մենք նույն պես ենք նայում աշխարհին։ Մենք դեռ շատ մեծ չենք, ոչ էլ շատ փոքր։ Մենք աշխարհին նայում ենք մանկական աչքերով։ Երեխաները կարող են ունենալ տարբեր նախասիրություններ, ինչ-որ բան, որ իրենք ամենից շատն են հավանում, ու ձգտում են դրան։ Իմ կարծիքով ես նման եմ մյուս բոլոր երեխաներին նպատակասլացությամբ։ Այսինքն և՛ ես, և՛ իրենք ինչ-որ նպատակ ունենք, ին-որ ձգտում և դրա համար ենք պայքարում։ Ես նույնպես նույն ձև եմ անում, նույն ձև եմ ընկալում ու պատկերացնում։ Մարդիկ ավելի շատ բնույթի գծերով են նման իրար, քան թե արտաքինով։

  • ․․․ բայց նրանք նույն երեխան էին և նույն լեզվով էին ծիծաղում․․․ — Բացատրիր այս միտքը։

Ես կարծում եմ, հեղինակը ցանկանում էր ասել, թե որտեղ որ երեխան գտնվի, թե Փարիզում, թե Բեռլինում, թե Երևանում, ինքը միևնույնն է ապրելու է այնպես, ինչպես որ սովորել էր։ Կարող է հասարակությունը մեծ ազդեցություն թողնել մարդու բնությի վրա, բայց նրան կտրականապես չի կարող փոխել։ Մարդ միևնույնն է հիշելու է իր “նախկին” կյանքը, այնտեղ, որտեղ որ մեծացել է, ում հետ շփվել է։ Մարդուն դժվար է փոխելը, մարդ ինքը միշտ էլ նույն կերպ է աշխարհին նայելու, որտեղ որ գտնվի։ Մարդուն շատ հեշտ չէ փոխելը, նրա մտածելակերպը ու զգացողությունները միշտ էլ մնալու են նույնը։

  • Ի՞նչ պատգամ կա այս ստեղծագործությունում։

Իմ կարծիքով մարդ, որտեղ էլ գտնվի, որտեղ որ ապրի, որտեղ շրջագայի ու ծանոթանա, ինքը միևնույնն է մեկ մարդ է լինելու։ Մարդ, որ աշխարհի տարբեր երկրներում է եղել, չի կարող մասամբ փոխվել, քանի որ ինքը մեծացել է ուրիշ վայրում։ Մարդ կարող է շրջել աշխարհով մեկ, տեսնել Լոնդոնը, Փարիզը, Մոսկվան, Վաշինգտոնը, Երևանը, բայց նա միևնույնն է մնալու է այն մարդը, որը ինքը ի սկզբանե եղել է, ու հենց այդ բնույթով է մեծացել։ Մարդու մտածելակերպը, որոշումների ընդունումը չի կարող փոխել հասարակությունը։ Մեկ է, որ վերջում գլխավոր որոշումը կայացնողը դա հենց մարդն է լինելու։ Հիմա մարդ, որը ճամփորդել է, եղել է աշխարհի տարբեր վայրերում, կարող է պարզագույն երևությները ամեն տեղ ուրիշ ձևով հասկանալ, բայց ինքը ներսում լինելու է այնպիսին, ինչպիսին, որ ինքն է իրեն ճանաչում, ինքն է այդպես ծնվել։ Պատգամը կայանում էնրանում, որ մարդ չի մոռանա իր բնակավայրը ու միշտ էլ կհիշի այն ու միգուցե անհրաժեշտության համար կպայքարի բնակավայրի համար։

  • Երբ կդադարենք պատերազմել (6-8 նախադասություն)։

Մեր օրերին շատ ենք ականատես լինում տարբեր կռիվներին, պատերազմներին։ Պատերազմը դա մարդկանց հասարակության հարաբերվելու գլխավոր պատճառն է։ Ես կարծում եմ, որ պատերազմը երբեք չի դադարի, մենք, մյուսները, թեկուզ և ես միևնույնն է, երբ ժամանակը գա, պատերազմելու ենք ինչ-որ բանի համար։ Կռիվը կարող է ծագել տարբեր պատճառներով։ Մեր աշխարհում, մարդկանց մտածելակերպի համար տուժում են միլիոնավոր մարդիկ։ Վերնախավը մտածում է, որ աղքատը ոչինչ չի որոշում, սպիտակամորթն էլ մտածում է, որ սևամորթը ոչնչություն է։ Այսինքն մարդիկ այնքան են չարացել, որ արդեն տեսքի, մաշկի գույնի համար են անում կռիվներին։ Մեր օրերի պատերազմները անխնդիր են, պատճառ չունեն ու լուծումն էլ չենք կարողանում փնտրել։ Աշխարհը ձևավորվելու հետ ծագել է պատերազմը։ Մարդիկ պատերազմ են արել խոսքի ազատության, մարդկանց իրավունքների համար, իսկ մեր դարաշրջանում ամեն մեկի ասածը, թեկուզ ամենաանխելք բառը կարող է դառնալ մի մեծ վեճի հիմք։ Սա վկայում է, որ մարդիկ գնալով չարանում են։ Ու իմ կարծիքով, եթե մարդու մեջ կա ատելությունը, պատերազմը միշտ լինելու է նրա մեջ։ Լինելու է նրա ներքին և արտաքին աշխարհներում։ Լուծումը կարող է դառնա համախմբումը, մարդկանց ճշգրիտ ընդոնումը, միավորումը, որը մեզ հիմա իրոք կարող է օգուտ տալ։ Մեր երկրում մարդիկ նույնպես անխուսափելի են դարձել տարբեր կռիվների մեջ ընդգրկվելուց։ Ես կարծում եմ, որ մարդու միջի այդ պատերազմը սկսվում է հենց շրջապատի ազդեցությունից։ Մարդ նախ պետք է պատերազմի ինքն իր հետ, գտնի իր մեջ այն եռանդը, որի շնորհիվ կռվում է, հետո էլ արդեն մյուսների մեջ գտնի այդ թերությունը։

Ինքնաստուգում հանրահաշվից

1) Համեմատել

ա․ (-4)2 > 22

բ․ (-3,9)2>10

գ․ (-6,4)3 < (-6,25)3

դ․ 415 > 87

2) Լուծել անհավասարումը

ա) -4x+8<0

-4x<-8

4x>8

x>2

x ∈ (2;+∞)

բ) 16x>0

x>0

x ∈ (0;+∞)

գ) 2x-4>0

2x>4

x>2

x ∈ (2;+∞)

դ) 3x>1,8

x>0,6

x ∈ (0,6;+∞)

3) Լուծել անհավասարումները

ա․ 2x+(3x-1)>4

2x+3x-1>4

5x>4+1

5x>5

x>1

x ∈ (1;+∞)

բ․ x-16<5-2x

x+2x<5+16

3x<21

x<7

x ∈ (-∞;7)

գ․ 2*(x-1)<4

2x-2<4

2x<4+2

2x<6

x<3

x ∈ (-∞;3)

դ․ 4*(1+x)<8-4x

4+4x<8-4x

4x+4x<8-4

8x<4

x<0.5

x ∈ (-∞;0,5)

4) Լուծել կոտորակային անհավասարումները

ա․ x-1/3<1

x-1<3

x<4

x ∈ (-∞;4)

բ․ x/2 — x/3>1

3x-2x>6

x>6

x ∈ (6;+∞)

Ես սովորեցի թռչել․․․

«Սարալանջ» ռադիոյի եթերում ներկայանում են ութերորդցիները:

Հաղորդավարներ` Հասմիկ Սարգսյան, Դավիթ Մուրադյան
Համակարգումը` Անահիտ Մելքոնյանի

Փոքրիկ ու հետաքրքիր հարցերով մենք փորձում ենք պարզել <<Մխիրթա Սեբաստացի>> կրթահամալիրի սովորողների տպավորություններն ու զգացմունքները։ Այսօրվա հյուրն էր Էմիլը, ումից մենք մի քանի հարցով փորձեցինք պարզել, թե ինչ մտքեր ունի կրթահամալիրի մասին։ Հետաքրքիր էր իմանալ, թե ինչ են մտածում սովորողները։

Մեխանիկական ալիքներ։ Ալիքի տարածման արագություն։ Սեյսմիկ ալիքներ։ Ձայն

Թեման.Մեխանիկական ալիքներ:Ալիքի երկարություն:Ալիքի տարածման արագություն:Սեյսմիկ ալիքներ:Ձայնային ալիքներ:Ձայնի բնութագրեր:Արձագանք:Ենթաձայն անդրաձայն:

Դասարանում քննարկվող հարցեր.

1. Որ ալիքներն են կոչվում պարբերական։

Պարբերական դեֆորմացիայի հետևանքով մարմնի երկայնքով իրար հաջորդող դեֆորմացիաները՝ վազող ալիքները, կոչվում են պարբերական ալիքներ։

2. Ինչպես է առաջանում և տարածվում սեղմման դեֆորմացիայի ալիքը։

Սեղղման դեֆորմացիա առաջանում է, երբ որևէ մարմնի ազդեցությամբ այլ մասնիկներ իրարսեղ մղվելով ազդում են այլ մարմնի վրա, որը դրանից սկսում է տատանվել։

3. Որ ալիքն են անվանում մենավոր:

Ալիքի այն տեսակը, որի դեպքում որևէ տեղամասով սեղմման դեֆորմացիայի ալիքը անցնելուց հետո այդ տեղամասի մասնիկների շարժումը դադարում է, կոչվում է մենավոր ալիք։

4. Ինչպես կարելի է ցուցադրել երկար պարանի երկայնքով  <<վազող>> մենավոր ալիքը։

Պետք է մի անշարժ վայրից կապել պարանի մի մասը, իսկ մյուս կողմը ձգել և թափահարել։ Այդպես մենավոր ալիքը կգնա, բայց մասնիկների փոփոխություն չի կատարվի։

5. Ինչ հատկանիշ է բնորոշ բոլոր մեխանիկական ալիքներին։

Բոլոր մեխանիկական ալիքներին բնորոշ է էներգիայի տեղափոխումը, տատանումները և մասնիկների չշարժվելը։

6. Բացատրել, թե ինչպես է գոյանում առաձգական ալիքը։

Դեֆորմացիայի տեղափոխում հնարավոր է, եթե միջավայրն առաձգական է։ Այլ պատճառով առաձգական միջավայրում տարածվող ալիքները կոչվում են առաձգական ալիքներ։

7․ Որ ալիքներն են կոչվում լայնական: Բերել լայնական ալիքների օրինակներ։

Եթե միջավայրի մասնիկները տատանվում են այնպիսի ուղղություններով, որոնք ուղղահայաց են դեֆորմացիայի տարածման ուղղությունը, ապա ալիքը կոչվում է լայնական։ Այդպիսի ալիք է պարանի երկայնքով «վազող» ալիքը։

8. Որ ալիքներն են կոչվում երկայնական։ Բերել օրինակներ:

Եթե միջավայրի մասնիկերը տատանվում այնպիսի ուղղություններով, որոնք համընկնում են դեֆորմացիայի տարածման ուղղությանը, ապա ալիքը կոչվում է երկայնական։ Օդում կամ պողպատե ձողում տարածվող սեղղման դեֆորմացիայի ալիքները երկայնական են։

9. Ինչպիսի տատանումներ են կատարում միջավայրի մասնիկները,երբ այդ միջավայրով առաձգական ալիք է տարածվում:

Միջավայրի մասնիկները, երբ այդ միջավայրով առաձգական ալիք է տարածվում կատարում են հարկադրական տատանումներ։

10. Որ երևույթներն են հաստատում, որ ալիքը տարածվում է վերջավոր արագությամբ:

Յուրաքանչյուր մեխանիկական ալիք տարծվում է վերջավոր արագությամբ։ Դրանում կարելի է համոզվել՝ պարանի երկայնքով «վազող» մենավոր ալիքի օրինակով։

11. Մաթեմատիկորեն ինչպես է սահմանվում ալիքի տարածման արագությունը։

Ալիքի տարածման արագությունը հավասար է նրա տատանման ամենաբարձր կետերի մինչև հեռավորությունը բաժանած այդ ալիքների մինչև ժամանակահատվածին:

12. Ինչ է պարբերական ալիքի երկարություն:

Ալիքի երկարություն է կոչվում մեկ պարբերության ընթացքում ալիքի տեղափոխությունը։

13. Ինչպես է ալիքի տարածման արագությունը կապված ալիքի երկարության և տատանումների պարբերության կամ հաճախության հետ:

Ալիքի տարածման արագությունը հավասար է x2-x1/t2-t1: Ալիքի երկարությունից է կախված x2-x1: Տատանումների պարբերությունը հավասար է T=t/N, որտեղ t-ժամանակահատվածն է, իսկ N-ը տատանումների քանակը այդ ժամանակահատվածում: Հաճախությունը հավասար T=1/v-ի, որտեղ v-ն ալիքի արագությունն է:

14. Ինչով է պայմանավորված ալիքի երկարությունը և տատանումների հաճախությունը։

Ալիքի երկարությունը կախված է նրա վրա ազդող ուժի, իսկ տատանումների հաճախություն այդ ալիքի երկարությունից:

15. Ինչ է երկրաշարժի ուժգնությունը: Ինչ է մագնիտուդը: Որն է դրանց տարբերությունը:

Երկրաշարժի ուժգնությունը, արտահյատված բալերով, տրված վայրում արդեն տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների գնահատման չափանիշն է։ Երկրաշարժի օջախում անջատված և սեյսմիկ ալիքներով տարածվող էներգիան բնութագրում են մի չափազուրիկ մեծությամբ, որը կոչվում է մագնիտուդ։

16․Ինչ է ձայնը։ Որ հաճախություններով ալիքներն են կոչվում ձայնային։

Ձայնը ֆիզիկական երևույթ է, որը ալիքների մեխանիկական տատանումների տեսքով տարածումն է պինդ, հեղուկ կամ գազային միջավայրում։ Ձայնային են կոչվում 16Հց-20000Հց ալիքները։

17․Ինչ է պարզ ձայնը կամ երաժշտական տոնը: Ինչ է ձայնի հնչերանգը։

Եթե ձայնի աղբյուրը կատարում է մեկ հաճախությամբ բնութագրվող տատանումներ, ապա նրա արձակված ձայնը կոչվում է պարզ ձայն։ Տոների նմանօրինակ հավաքածուն կոչվում է ձայնի հնչերանգ։

18․ Ինչ է արձագանքը, անդրաձայնը։ Որ առաձգական ալիքներն են անվանում ենթաձայն։

Մեր իսկ ձայնի անդրադարձումը մեր ականջին կոչվում է արձագանք։ Այն ձայները, որոնք գերազանցում են 20000Հց-ը կոչվում են անդրաձայն, իսկ 16Հց ձայնից պակասները ենթաձայն։