Չեփած (հում) ձվի միջոցով արված աղաջուր: Մեկնաբանել՝ ինչու ձուն բարձրացավ ջրի մակերևույթ: Որոշել այդ աղաջրի խտությունը և ձեր ծորակից հոսող ջրի խտությունը : Համեմատել այդ խտությունները իրար հետ,և արա եզրակացություն:

Անհրաժեշտ իրեր՝ ապակե անոթ, աղ, ձու /ոչ եփած/


Ընթացքը՝ Ապակե անոթի մեջ լցրեցի բավական չափով ջուր։ Ջրի մեջ դրեցի ձուն։ Նկատեցի, որ ձուն իջավ մինչև տարրայի հատակը, չբարձրացավ վերև։ Երկրորդ փորձի համար, ջրի մեջ միջին քանակի աղ լրցրեցի և փորձը կրկնեցի։ Այս անգամ նկատեցի, որ ձուն բարձրացավ վերև։ Իսկ ինչու՞ դա տեղի ունեցավ։ Առաջին փորձի ժամանակ ծանրության ուժը մեծ էր Արքիմեդյան ուժից, դրա համար էլ ձուն իջնում էր դեպի հատակ։ Այսինքն Fծ>FԱրք։ Նաև ձվի խտությունն էլ էր ավելի մեծ ջրի խտությունից։
Ինչպես գիտենք ջրի խտությունը 1գ/սմ3 է, իսկ ձվինը գտել եմ, որ 1,2գ/սմ3 է։ Ուստի ρջուր<ρձու։ Իսկ երկրորդ փորձում Արքիմեդյան ուժը ավելի մեծ էր ծանրության ուժից, քանի որ ջրի և աղի խտությունները ավելի մեծ էին ձվի խտությունից։ Աղի միջին խտությունը 2,165գ/սմ3 է։ Այստեղից էլ հետևում է, որ 1+2,165գ/սմ3 > 1,2գ/սմ3, այստեղից էլ պարզ է դառնում, որ 3,165գ/սմ3 > 1,2գ/սմ3, այսինքն ρաղջր>ρձու։ Դրա պատճառով ձուն վեր էր բարձրանում, քանի որ արքիմեդյան ուժն ավելի մեծ էր, նաև աղաջրի խտությունն էլ էր ավելի մեծ ձվի խտությունից։
ρջուր— 1գ/սմ3
ρձու— 1,2գ/սմ3
ρաղ— 2,165գ/սմ3
ρաղջր=ρաղ+ ρջուր=1գ/սմ3+2,165գ/սմ3=3,165գ/սմ3
Եզրակացություն՝
Եզրակացնում եմ, որ առաջին փորձի ժամանակ ձվի խտությունը ավելի մեծ էր քան ջրինը, իսկ մյուս փորձում ընդհակառակը։ Աղի ու ջրի խտությունները միասին ավելի մեծ էին, քան ձվինը, այդ իսկ պատճառով այն բարձրացավ վերև։