Խանդի մեջ մեկ բաժինը սեր է և ինսունինը բաժինը՝ ինքնասիրություն։
Այս տողը շատ մեծ արդիականություն է պարունակում և այսօրվա իրավիճակի հետ համապատասխանում է։ Իրոք որ մարդիկ ինքնասիրությունից դրդված են գնում խանդին՝ նվաստացուցիչ ու մտահոգիչ քայլին։ Միշտ էլ, երբ աղջկա կամ տղայի կողմից այդպիսի վարք է դրսևովորվում, մարդիկ կարծում են, թե անհանգստանում է տղայի մասին, մտածում է, թե ինչպես գրավի նրա սիրտը, սակայն շատեր չեն էլ մտածում, որ այդ վարքը ինքնասիրության պատճառով է ի հայտ գալիս։ Աղջիկը կամ տղան տեսնելով, թե ինչպես է նրա սիրած էակը շփվում ուրիշների հետ, հաճախ կարծում է, թե ինչ-որ տեղ նա արժանի չդարձավ, որպեսզի սիրեն, մյուս կողմից էլ՝ աղջիկը կամ տղան չարժանացավ, որպեսզի նա նրանց սիրի։ Ընդհանրապես, այդպիսի վարքից առաջ և հետո հետևում են մարդկային վերաբերմունքի ու վարքի փոփոխություններ, որոնք անտեսանելի չեմ մնում։
Բոլորը խոսում են իրենց սրտի բարությունից, բայց ոչ ոք չի համարձակվի նույնն ասել իր մտքի մասին:
Այս միտքը նույնպես ճիշտ է, կարծում եմ։ Շատ դեպքեր ենք ունեցել, երբ մարդու «դեմքին» չենք ասել այն ինչ-որ մտածում ենք նրա մասին։ Այդ ամենը ասել ենք մեր մտքում, քանի որ կարծել ենք, թե նա չի լսի, սակայն ոչ բոլոր դեպքեր են պտտվել «բարի կողմով» դեպի մեզ։ Մարդ շատ է սիրում խոսել, գովել, պարծենալ, թե ունի ամենաբարի, ամենաուժեղ ու «ամենամեծ» սիրտը, սակայն նույնը չի համարձակվում ասել մտքի, հոգու մասին, որտեղ էլ թաքցնում է իր իսկական վերաբերմունքը մարդու հանդեպ՝ բարի սրտի հակառակ կողմը։ Մարդու մասին մտածում ենք միմիայն լավը, երբ նա մեզ գովում է, ինչ-որ հանգամանքներում «տեղ է տալիս», սակայն սկսում ենք մտքում նվաստացնել, վիրավորել նրան, երբ նա մեզ օգուտ ու ճիշտ ուղղություն պարգևելու համար, նկատողություն է անում մեզ։ Ինքս՝ իմ օրինակով ու մաշկիս վրա զգացել եմ այդպիսի վերաբերմունք, երբ չէի էլ պատկերացնում, որ գործողությունները այդպես կծավալվեն։ Իսկապես, առաջին հայացքը խաբուսիկ է, ու մարդ ուրախ ու ժպտադեմ դիմակի տակ կարող է թաքցնել պատերազմող երկրների նման թշնամանքի զգացողությունն ու վատ տրամադրվածությունը։
Որքան որ հազվադեպ է իսկական սերը, իսկական ընկերությունն ավելի հազվադեպ է։
Այո՛, իսկական սերը դժվար է հայթհայթել, սակայն իսկական ընկերությունը՝ մեր դարերում, գրեթե անհնար է։ Իսկական ընկերներ կարող են լինել վաղ տարիքից, սակայն մեծանալով ու խելք հավաքելով, մարդ հասկանում է, թե ինչպիսի «դավաճան» ընկերներ է ունեցել, որոնցից շատերը շփվել են անձնական շահի համար, ոմանք էլ՝ պարզապես երկերեսության պատճառով։ Սակայն կա նաև երրորդ տարբերակը, որը իսկական, անդրժելի ու վստահելի ընկերն է, ընդհանուր՝ ընկերությունը։ Այդպիսի մարդիկ շատ ու շատ քիչ են, և հեղինակը շատ ճիշտ է ասում․ «Իսկական սերը դեռ կարելի է գտնել, սակայն ընկերությունը գտնելը ավելի դժվար է»։ Կարծում եմ, որ ինչպես սա, այդպես էլ մյուս բոլոր մաքսիմները և նրանց իմաստները համապատասխանում են մեր օրերի իրավիճակի հետ։