Բնությունը համաչափություն և կանոնադրություն է սիրում, ոչ մի բան մարդկային հնարմանց մեջ այդ հրաշալի ներդաշնակությանը այնքան համանմանելու պահանջ չունի, ինչքան մարդու կրթության արվեստը…

Կարդալ Աղայանի Երկու խոշոր չարիք հոդվածը:

Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը:

Աղանյանի հոդվածում ասվում էր մի քանի ֆրանսիական գրողների մասին: Հոդվածում նշվում էր մտավոր հոգնածության և ներվոտության մասին:

Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:

Կրթությունը և պատերազմները.

Աղայանը ի՞նչ դարմաններ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար:

Աղայանը առաջարկում է կրթական համայնքի և սիստեմի արմատական փոփոխությունները և սոցիալ կյանքի արդար և խելացի կազմակերպում:

Համեմատիր ներկա ժամանակների հետ, փորձիր առանձնացնել երկու խոշոր չարիք և տալ լուծումներ:

Ես կատարել եմ երկու համեմատություն․

Առաջին ժամանակակից չարիքը,որը սպառնում է մեր Հայաստանին դա քաղաքական դավաճաններն են։ Այո,մեր երկիրը լի է դավաճաններով,որոնք արդեն մեկ կամ ավել անգամ դավաճանել են մեր երկրին ու հաստատ կցանկանան շարունակել։Ահա մեր օրերի հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ կային շատ դավաճաններ,որոնք ուզեցան մեր պարտությունը,մեր օկուպացիան ու մեր թուլությունը։Իհարկե,ես չեմ ուզում ասել անուններ կամ խառնվել այդ ներքաղաքական գործերի մեջ,բայց ես ուղղակի ուզում եմ ասել,որ մեր երկրում շատ-շատ դավաճաններ կան,որոնք հայ ազգին,հայ հողին դավաճանել են և ցանկացել են այս երկրին վատություն։Իսկ եթե դավաճաններ չլինեին,այլ փոխարենը լինեին օգնողներ,ապա մենք միգուցե,չնչին շանսերով կհաղթեինք և պատերազմը և հայ ազգի դավաճաններին ու կապրեինք ավելի լավ։

Երկրորդ չարիքը,որը կարող է սպառնալ ոչ միայն կոնկրետ ազգին,ժողովրդին կամ երկրին,այլ ամբողջ աշխարհին։Դա եսասիրությունն է։Բացատրեմ։Իտալական գրությունում կա մի հետաքրքիր երևույթ,դա հանրաճանաչ գրող Դինո Բուցատիի “Կորսված օրեր” հեքիաթն է։Այդտեղ նշվում է մի երիտասարդի մասին,ում լքել էին նրա ծանոթները։Նրան առաջինը լքել էր իր սիրածը,ում հետ նա ցանկանում էր ամուսնանալ,բայց այդ աղջիկը փախել էր նրանից։Մյուսը իր եղբայրն էր,ով հիվանդ էր և ում շտապ պետք էր օգնություն։Նա չէր մտածում իր եղբոր մասին և հետո ցավոք նրա եղբայրը մահացել էր։Եվ վերջում սատկել էր նրա շունը,ով իր տիրոջին սպասելուց հետո սատկեց։Եվ ինչն էր պատճառը։Պատճառը այն է,որ մենք ուշադրություն չենք դարձնում մեր ծանոթներին,ժամանակին օգնության չենք հասնում և դրա համար ինչ-որ վատ բան է տեղի ունենում։Իսկ եթե մենք գոնե միքիչ ժամանակ հատկացնենք մեր ծանոթների հսկելու,նայելու,պահելու համար,ապա երկիրը գոնե միքիչ ավել կապրի։Իսկ այդ գրածում հենց այդպես էր,մարդը իր մասին էր միայն մտածում և դրա իսկ պատճառով պատժվեց։Դա մեր օրերի կարևոր խնդիրներից մեկն է,որ մենք չենք մտածում մեր մտերիմների մասին։Դրա համար պետք է միքիչ ավել պահել,օգնել մեր ծանոթներին,այլ ոչ թե մտածել միայն մեր մասին։