Կլոր որդեր, նեմատոդներ, առաջնախոռոչավոր որդերի տիպ։
Մարմինը թելանման է կամ իլիկաձև (80—85 մկմ) է երկկողմանի համաչափ, չհատվածավորված, ընդլայնական կտրվածքը կլոր է (այստեղից էլ՝ անվանումը)։ Պատված է հարթ կամ օղակաձև, ամուր կուտիկուլայով, որի տակ տեղադրված է հիպոդերմը։ Արյունատար և շնչառական համակարգ չունեն։ Նյարդային համակարգը կազմված է մերձկլանային օղակից և 6 նյարդային բներից։ Զգայական օրգանները շոշափուկներն են և պտկիկները, ազատ ապրող որոշ ձևեր ունեն պրիմիտիվ քեմո- և ֆոտոռեցեպտորներ։ Արտաթորության համակարգը միաբջջի գեղձիկներն են կամ կողմնային, ներբջջային խողովակները։ Սովորաբար բաժանասեռ են։

Բազմանում են ձվադրությամբ, որոշ տեսակներ կենդանածին են։ Հայտնի է կլոր որդերի մոտ 500 հազար տեսակ, որոնք մակաբույծներ են կամ ազատ ապրող ձևեր։ Վերջիններս փոքր չափերի են, ապրում են հողում, քաղցրահամ ջրերում, ծովերում։ Սնվում են բակտերիաներով, ջրիմուռներով, դետրիտով, կան նաև գիշատիչ ձևեր։ Շատ կլոր որդեր բույսերի, կենդանիների և մարդու մակաբույծներ են։
Ձվերը մարդու կամ կենդանիների օրգանիզմ են թափանցում ջրի կամ սննդի միջոցով։ Կլոր որդերի ներկայացուցիչներից են՝ ասկարիդը, մազագլուխը, սրատուտը և այլն։ Մարդու և կենդանիների օրգանիզմում առաջացնում են մի շարք հիվանդություններ։

Ախտորոշումը
Քանի որ սրատուտը ձվադրում է աղիների խոռոչից դուրս, ախտորոշումը հնարավոր չի դնել կղանքում ձվիկներ փնտրելով: Դրա փոխարեն, պերիանալ շրջանում կուտակված ձվիկները կարելի է հայտնաբերել առավոտյան, մաքուր ցելյուլոզայի ացետատով կպչուն ժապավենը պերիանալ շրջանում փակցնելով: Այդ ժապավենը մանրադիտակի տակ ուսումնասիրելով կարող ենք տեսնել սրատուտի ձվիկները, որոնք օվալաձև են, մի կողմը հարթված:
Բուժումը
Բոլոր ախտահարված անձինք պետք է ստանան մեբենդազոլ կամ պիրանտել պամոատ, կուրսը կրկնելով 10-14 օր անց: Ցուցված է նաև ընտանիքի անդամերի բուժումը` անախտանիշ վարակի աղբյուրը վերացնելու նպատակով:

Ավելի քան միլիարդ մարդ աշխարհում վարակված է մեկ կամ մի քանի տեսակի կլոր որդերով: Այս մակաբույծները առավել տարածված են վատ սանիտարական պայմաններում գտնվող շրջաններում, հատկապես արևադարձային և մերձարևադարձային զարգացող երկրներում: Չնայած աղիքային նեմատոդոզները որպես կանոն մահացու չեն, սակայն նրանք բերում են թերսնուցման և աշխատունակության անկման:
Աղիքային նեմատոդները կլոր որդեր են, հասուն որդերը կարող են ունենալ 1մմ-ից մինչև մի քանի սանտիմետր չափեր: Նրանց կենսական ցիկլերը բարդ են և բազմազան; որոշ տեսակներ, ներառյալ Strongyloides stercoralis և Enterobius vermicularis-ը կարող են փոխանցվել անմիձապես մարդուց մարդուն, այն դեպքում, երբ մյուսները, ինչպիսիք են Ascaris lumbricoides, Necator americanus և Ancylostoma duodenale-ն պետք է անցնեն զարգացման փուլ հողում: Քանի որ հելմինթների մեծամասնությունը ինքնաբազմացման չի ենթարկվում, հասուն որդերով վարակման համար անհրաժեշտ է բազմիցս ենթարկվել նրանց ազդեցությանը` վարակիչ, այսինքն թրթուրի կամ ձվիկների փուլում: Հետևաբար, կլինիկական հիվանդությունը, ի տարբերություն ասիմպտոմ վարակի, զարգանում է էնդեմիկ օջախում երկարատև գտնվելու դեպքում: Էոզինոֆիլիան և IgE-ի բարձր մակարդակը հատկանշական են բազմաթիվ հելմինտոզների, երբ կա այս ցուցանիշների անբացատրելի բարձրացում, անպայման հարկավոր է փնտրել հելմինտոզ: Լարված, կայուն իմունիտետ աղիքային նեմատոդների նկատմամբ մարդկանց մոտ չի զարգանում, չնայած մեխանիզմները, որով հարուցիչը խուսափում է մարդու իմուն պատասխանից, վերջնականապես պարզաբանված չեն:
Ասկարիդոզ
A.lumbricoides-ը մարդու մոտ հանդիպող ամենամեծ աղիքային նեմատոդն է, որն ունի 40 սմ-ից ավել երկարություն: Շուրջ մեկ միլիարդ ամբողջ աշխարհում վարակված է այս մակաբույծով: Վարակվածներից շատերի մոտ հիվանդությունն ընթանում է անախտանիշ: Կլինիկական ախտանիշները արդյունք են թոքային գերզգայնության և աղիքային բարդությունների:
Համաճարակաբանություն
Ասկարիդոզը պերօռալ հելմինթոզ է, անթրոպոնոզ: Վերջնական տերը և ինվազիայի միակ աղբյուրը մարդն է, որի բարակ աղիքում են ապրում հասուն ասկարիդները: Էգ ասկարիդի դրած ձվիկներն արտաքին միջավայր են ընկնում արտաթորանքներով և հողում հասունանում մինչև ինվազիոն փուլ: Ասկարիդոզը լայնորեն տարածված է արևադարձային և մերձարևադարձային խոնավ վայրերում: Վարակումը սովորաբար տեղի է ունենում արտաթորանքով աղտոտված հողի միջոցով: Հաճախ հիվադանում են աղքատ, գյուղական շրջաններում ապրող փոքր երեխաները: Արտաէնդեմիկ շրջաններում վարակը կարող է տարածվել ձվիկներով աղտոտված բանջարեղենի միջոցով:
