Տրամաբանությունը զարգացնող խնդիրներ

1)Պարկում կա 3 կարմիր և 3 սև գնդակ: Առնվազը քանի՞ գնդակ պետք է
հանենք պարկից, որպեսզի ունենանք տարբեր գույնի գնդակներ:

Առնվազն 2 գնդակ կամ 4


2)Տատիկն իր բոլոր թոռնիկների համար գուլպաներ գործեց: Յուրաքանչյուր գուլպայի վրա նա գրեց մեկ տառ: Քանի՞ թոռնիկ ունի տատիկը, եթե նա գրեց ընդամենը 16 տառ:


Տատիկը ունի 8 թոռնիկ,որովհետև գուլպաները զույգ են․

16/2=8 թոռնիկ

3)Լճում աճում են թրաշուշաններ: Հայտնի է, որ մեկ օր անցնելուց հետո
շուշանների թիվը կրկնապատկվում է, և արդեն 40-րդ օրվա վերջում
լճակն ամբողջովին ծածկված էր շուշաններով: Ասեք, թե ո՞ր օրվա
վերջում էր, որ լճակի ուղիղ կեսն էր ծածկված շուշաններով:

39-օրում,որովհետև հաջորդ օրը կլինի երկու անգամ շատ ուստի և կփակի ամբողջ լճակը.


4)Ես խմեցի բաժակով լիքը լցված սուրճի կեսը և այն լրացրի կաթով: Հետո
խմեցի ստացված խառնուրդի 1/3 մասը և փոխարենը կաթ լցրեցի:
Այնուհետև ես խմեցի բաժակի պարունակության 1/6
մասը և փոխարենը լցրեցի կաթ: Վերջապես, ես խմեցի ամբողջ բաժակը: Ի՞նչը ես շատ
խմեցի ՝ սու՞րճ, թե՞ կաթ:

Հավասար,որովհետև 1/2+1/3+1/6=3+2+1/6=6/6=1 ամբողջ

Ուստի և հավասար խմեցի և կաթ և սուրճ


5)ՈՒնենք մետաղադրամներով 100 կույտ, յուրաքանչյուրում 100 մետաղադրամ: Կույտերից մեկում եղած մետաղադրամները կեղծ են, որոնք մեկ
գրամով թեթև են իսկական մետաղադրամներից: Իսկական մետաղադրամը կշռում է 10 գրամ: Էլեկտրոնային մեծ կշեռքի մեկ կշռումով ինչպե՞ս
հայտնաբերել կեղծ մետաղադրամով կույտը:

Բանավոր պատասխան

• Մի տարի հունվարի երեք կիրակի զույգ ամսաթվով օրեր էին: Շաբաթվա ինչ օր էր հունվարի 27-ը:

Հաշվենք,որ 2 օրը դա կիրակի է,ուստի մյուս կիրակին կլինի ամսի 9-ը /2+7=9/,սա չի լինում,հետո գումարում ենք ևս մեկ շաբաթ,ստացվում ամսի 16,սա լինում է:Արդեն երկու կիրակի ունենք:Հիմա վերջինը էլի գումարում ենք 16+7 ստանում ենք 23,սա չեղավ,իսկ վերջում 23+7 ստացվեց 30,սա էլ է լինում:Երեք կիրակի զույգ թվով ունենք:Իսկ ամսի 27-ի կլինի, երեք օր առաջ,ուրեմն հինգշաբթի:

• Ինչպե՞ս կարող են 3 մարդ 3 ժամում անցնել 60 կմ մի մեքենայով, եթե մեքենայում տեղավորվում են միայն երկու մարդ, նրա արագությունը 50 կմ/ժ է, իսկ հետիոտների արագությունը 5 կմ/ժ:

Առաջին մարդը 10 կմ քայլում է։ Երկրորդ մարդը երրորդի հետ քշում է 50 կմ և 2-ը 3-ին թողում է։Վերջինս վերջինն է քայլում։ Երկրորդը գնում է հետ առաջին մարդու մոտ և վերջինիս հետ գնում է երրորդի մոտ։

• Գիտնականին աշխատության էջերը համարակալելու համար անհրաժեշտ եղավ 3389 թվանշան: Քանի՞ էջ կար այդ աշխատության մեջ:

3389-1=3388

3388/2=1694 էջ

Պատ.1694 էջ.