Օղակավոր որդեր անողնաշարավոր կենդանիների տիպ։ Տիպիկ ներկայացուցիչը Անձրևորդն է։

Հանդիպում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում։ Օղակավոր որդերն ունեն ավելի բարձր կազմավորում, որը պայմանավորված է նրանց ակտիվ կենսակերպով։ Նրանց մարմինը կազմված է միմյանց նման օղակաձև հատվածներից, որտեղից էլ ստանցել էն օղակավոր որդեր անվանումը։ Մարմնի արտաքին հատվածավորությունը համապատասխանում է ներքին հատվածավորությանը։ Օղակավոր որդերն ունեն արյունատար համակարգ և ավելի կատարյալ նյարդային, զգայական, մարսողական և արտաթորության համակարգերը։ Այս տիպի մեջ մտնում է 9 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 դասի մեջ՝ սակավախոզաններ, բազմախոզաններ և տզրուկներ։

Անձրևորդ

Օղակավոր որդերը որդերի ամենակատարյալ զարգացած ներկայացուցիչներն են: Գիտությանը ներկայումս հայտնի է օղակավոր որդերի մոտ 12.000 տեսակ, որոնք բնակվում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում: Օղակավոր որդերը հիմնականում ազատ կենսաձև վարող, հետերոտրոֆ օրգանիզմներ են: Այնուհանդերձ օղակավոր որդերը ունեն նաև մակաբույծ և արդեն նույնիսկ գիշատիչ ձևեր

103.jpg

Ներկայացուցիչներն են՝ անձրևորդը, կանաչ ներեիսը, նեկտոխետան, ամֆիտրիտան, ցիրատուլուսը, տզրուկները: Այս կենդանի օրգանիզմները իրենց անվանումը ստացել են իրենց կազմավորման ամենաբնորոշ հատկանիշի համար: Համաձայն այդ հատկանիշի` օղակավոր որդերի մարմինը կազմված է միմյանց նման օղակաձև հատվածներից: Մարմնի արտաքին հատվածավորվածությանը համապատասխանում է նաև ներքին հատվածավորությունը: Արդյունքում ստացվում է, որ օղակավոր որդերի մարմնի ներքին խոռոչը ոչ թե մեկ ընդհանուր տարածություն է ներկայացնում, ինչպես տափակ և կլոր որդերի դեպքում, այլ տասնյակից ավել խոռոչավոր խցիկների միասնություն: Օղակավոր որդերի մարմինը նման է վզնոցի վրա մարգարիտների շարվածքի: 

17.jpg
0.jpg

Օղակավոր որդերը մյուս որդերի պես նույնպես եռաշերտ /էկտոդերմ, էնտոդերմ, մեզոդերմ/, երկկողմ համաչափ օրգանիզմներ են: Օղակավոր որդերը, սակայն, ի տարբերություն մնացած որդերի, ունեն մարմնի երկրորդային խոռոչ:Երկրորդային խոռոչը ազատ տարածություն է, որը առաջանում է մարմնի մաշկամկանային պարկի պատերի և մարսողական խողովակի միջև:Երկրորդային խոռոչը ևս հատվածավորված է և նման է դռներով միմյանց միացած սենյակների: Այն լցված է կայուն քիմիական կազմ ունեցող հեղուկով: Տվյալ հեղուկը օղակավոր որդերի օրգանիզմի ներքին միջավայրն է, որտեղ ծավալվում են նյութափոխանակության հիմնական գործընթացները:Օղակավոր որդերից սկսած երկրորդային խոռոչում են տեղակայված մնացյալ օրգաններն ու օրգան — համակարգերը:

36.png

Օղակավոր որդերի շատ ներկայացուցիչների յուրաքանչյուր օղակային սեգմենտի երկու կողմերից դուրս են գալիս մկանային ելուստներ, որոնք կոչվում են պարապոդիումներ:Պարապոդիումները իրենց եզրերին կրում են վրձնաձև ամուր թարթիչներ, որոնք կոչվում են խոզաններ: Դրանք ծառայում են կենդանու տեղաշարժման գործառույթի ապահովմանը:Պարապոդիումները և խոզանները համարվում են տեղաշարժմանը ծառայող վերջույթների նախատիպեր:Այս ամենով է պայմանավորված այն հանգամանքը, որ օղակավոր որդերը բարձրացել են զարգացվածության ավելի բարձր մակարդակի, քան մյուս որդերի տիպերը: 

կենսաբանություն-w1044.png

Նրանց ընդհանուր բնութագիրը

1000px-Polychaeta_anatomy_de.svg.png

 Օղակավոր որդերի ընդհանուր կառուցվածքը ավելի բարդ է: Նրանք արդեն ունեն արյունատար համակարգ: Մարմնի առջևի մասում գտնվում են նյարդային բջիջների խոշոր կուտակումներ, որոնք գտնվում են մարսողական խողովակի վերին հատվածի, այսինքն՝ կլանի շուրջ: Այդ նյարդային կուտակումները անվանում են համարժեք կերպով՝ ենթակլանային և վերկլանային նյարդային հանգույցներ: Այդ հանգույցները միասին ձևավորում են շուրջկլանային նյարդային հանգույց, որը կենդանիների հետագա պատմական զարգացման ընթացքում սկզբնավորում է գլխուղեղը: Օղակավոր որդերի ջրային կենսակերպ վարող որոշ ներկայացուցիչներ ունեն նաև ջրային շնչառության օրգաններ: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ օղակավոր որդերի մակարդակում ամբողջանում է բազմաբջիջ կենդանիների հիմնական կազմավորումը և ձգտում է հետագա զարգացման: Օղակավոր որդերը, ի տարբերություն մնացած որդերի, արդեն ունեն կատարյալ մաշկամկանային պարկ, որը խոզանների հետ միասին հնարավոր է դարձնում նրանց ակտիվ տեղաշարժումը: Մաշկի էպիթելային ծածկույթի տակ գտնվում են օղակաձև և երկայնակի մկանները:1. Օղակաձև մկանների կծկման շնորհիվ մարմինը ձգվում է երկարությամբ:
2. Երկայնակի մկանների կծկմամբ մարմինը կարճանում է:Օղակավոր և լայնակի մկանների համաձայնեցված շարժման միջոցով անձրևորդը տեղաշարժվում է: 

105.jpg

 Ինչպես նշեցինք, ներկայումս օղակավոր որդերի տիպին է պատկանում մոտ 12.000 տեսակ, որոնք միավորված են երեք դասերում. 1. Սակավախոզանների դաս. Սակավախոզանները չունեն մկանոտ պարապոդիումներ և աչքի են ընկնում խոզանների սակավ քանակով, ինչի համար էլ ստացել են այդ անվանումը: Ներկայացուցիչ՝ անձրևորդ: 

1456308463_dozhdevye-chervi.jpg

 2. Բազմախոզանների դաս: Բազմախոզանները ապրում են ծովերում: Նրանց մարմնի հատվածավորությունը վառ արտահայտված է: Յուրաքանչյուր հատվածում ունեն զույգ պարապոդիումներ և բազմաթիվ խոզաններ: Ներկայացուցիչներ՝ 

26.jpg

 3. Տզրուկների դաս: Տզրուկները գիշատիչ, իսկ երբեմն կիսամակաբուծային որդեր են: Հատուկ ծծիչների օգնությամբ կպչում են ձկների ու կաթնասունների մաշկին և ծծում իրենց ծավալից 2−3 անգամ շատ արյուն: Որոշ տզրուկներ արնածուծ չեն և փոխարենը որս են կատարում՝ երբեմն հարձակվելով ձկների վրա:

Ես պատրաստել եմ տեսանյութ,որտեղ պատմում եմ կլոր և օղակաձև որդերի կենսակերպի մասին.