Կարդալ Ղ.Աղայանի մանկավարժության մասին պատմող հոդվածը և համեմատել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող մանկավարժության հիմնական դրույթների հետ՝  փորձելով գտնել 7 նմանություն կամ տարբերություն:

Աղայանը, որպես սովորողի պարտականություն  էր համարում շրջապատի մաքրությունը,բնության խնամքը: Այդպիսի ասած մանկավարժությունը կա նաև մեր դպրոցում։Մենք հատկացված ժամերին,իջնում ենք բակ և հոգ ենք տանում մեզ շրջապատող բնության համար։Աշխատում ենք չաղտոտել մեր տարածքը,մեր հողը և բնությունը։Սա առաջին նմանությունն էր։Աղայանը իր դպրոցում ամենակարևորն էր համարում, որ սովորողին տան հնարավորություն, որպեսզի նա հասկանա, թե ինչ է ուզում կյանքից, թե ինչ է պետք նրան կյանքում, այսինքն ազատություն և ինքնահաստատում: Այս նույն մեթոդը կիրառվում է մեր դպրոցում։Աղայանը կարևոր էր նաև համարում ուսուցչի և սովորողի հարաբերությունը, սովորողի ինքնուրույնությունը: Այս մեթոդը կիրառվում է մեր դպրոցում։Կրթահամալիրը ցանկանում է անել այնպես, որպեսզի ուսուցչի և աշակերտի միջև չլինի լարվածություն։Նաև մեր կրթահամալիրում սովորողի խոսքը կարող է առանձին հոդված դառնալ ու կիրառվել տարբեր նախագծերում։Աղայանը նաև համարում էր պարտականություն սովորողի համար,որպեսզի սովորողը կարողանա օգտագործել կամ իմանալ կենցաղային խնդիրները։Այսինքն Աղայանի երազած դպրոցում ուսուցանում էին այն բաները,երևույթները,որոնք կարող են լինել կենցաղում և դրանց հատկացումը։Նա դա կարևոր էր համարում։Մեր դպրոցում կան հատուկ այդպիսի խմբակներ,որտեղ սովորեցնում են,թե ինչպես վարվել կենցաղային գործիքների հետ։Դրանցից է ռոբոտեխնիկ ընտրության խումբը։Երբ սովորում ենք ինչ-որ նոր բան,մենք փորձում ենք ինչքան կարող է շատ ինֆորմացիա գտնել այդ ամենի մասին: Նա ասում էր, որ մարդու մեջ ամենակարևորը հոգին է, խելքը, և մարմինը:Ամենակարևորը ինձ համար դա ֆիզիկական բռնության արգելումն է։Աղայանը հենց դա էր երազում,որ չկիրառվի իր դպրոցում։Իսկ մեր դպրոցում ֆիզիկական ճնշում,բռնություն չի կիրառվում։Նաև համարում էր գլխավորը,որ պետք չէ ճնշել երեխաներին և իր նպատակն էր շատ քիչ աշխատանք հանձնարարելը։Այս ամենը կիրառվում է մեր դպրոցում։Այո,մեզ քիչ են ճշնում,շատ բան չեն տալիս,որպեսզի չխելագարվենք։Ես շատ գոհ եմ։Մենք աշխատում ենք Աղայանի նախագծով։Ինչպես Աղայանի դպրոցում այդպես էլ մեր մոտ կա ազատություն։Դա կարևորն է։