
Հայտնի է, որ Համո Սահյանին անվանում են բառանկարիչ. յուրաքանչյուր բանաստեղծությունն անգիր անելուց առաջ փորձեք գնահատել «կտավը»: Բնություն-մարդ կապն ինչպես է արտացոլվում ստեղծագործություններում:
Անգիր
ԱՄՊՐՈՊԻՑ ՀԵՏՈ
Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
Ես այստեղ գտա հետաքրքիր տրամադրություն
Ես հասկացա,որ մարդ-բնություն հարաբերությունները դրական են։Այսինքն այստեղ նշվում է,որ ամպրոպից հետո,այսինքն ամպրոպը վերջացավ և եկավ ուրախությունը։Նա ասում էր,որ կակաչն ավելի կարմիր է դառնում և ծաղիկները ավելի ծաղկուն։Նշվում է նաև ձորերի,սարերի,տափաստանների և բնության մասին։Ասվում է,որ դժբախտությունը,այդ վատ տրամադրությունը գնաց և եկավ ուրախությունը,ծաղկումը։Ահա այդպիսի տրամադրություն կա։
Ահա այդպես է,քնարական հերոսը ունի միտումնավոր,տխուր մեկ տեղ հանգիստ տոն,տրամադրություն,բայց մյուս տողում ավելի ուրախ,զվարթ ու անհոգ։Եվ վերջում հերոսը պատմում է,որ երբ ամպրոպը ավարտվում է աշխարհը և դու ավելի եք իրար հասկանում,ճանաչում։Այստեղ կա հանգիստ,մի տեղ ուրախ տրամադրություն։Բայց ամբողջությամբ Սահյանը պատմում է հանգիստ օրվա,ամպրոպից հետո օրվա մասին,թե ինչ է լինում,երբ ամպրոպը ավարտվում է։
Իմ վերաբերմունքը․
Իմ վերաբերմունքը ահա կասեմ․
Ես համաձայն եմ այս մտքի այս տողերի հետ,որովհետև երբ տխրությունը,լացը,դժբախտությունը ավարտվում է,գալիս է զվարթությունը,ուրախությունը և ծիծաղը։Բայց այստեղ ասվում էր մարդ-բնություն հարաբերությունների մասին։Ես համաձայն եմ,որովհետև այդպես է իրականում։Ամպրոպը վերջանում է,գնում է և ամենուրեք տիրում է ուրախություն,ժպիտ և սեր։Ծաղիկները,ծառերը բնությունը ավելի ուրախ,ծաղկուն են դառնում։Ձորերը և սարերը ավելի բեհ,բարձր են լինում,դառնում,եվ վերջում դու և աշխարհը իրար ավելի մոտիկից եք իրար ճանաչում։Այո,երբ ամրպոպը վերջանում է,իմ կարծիքով մենք միքիչ ավելի շատ ենք իմանում այս երևույթի մասին ֆիզիկական տեսանկյունից,ուսումնասիրում ենք այն և հասկանում,թե ինչեր է թաքցնում մեզանից բնությունը։