Նախագիծ՝ Ֆինանսական կրթություն

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ

Ժամկետը՝ ապրիլի 12 ֊ ապրիլի 17

Նպատակը՝ Զարգացնել սովորողների ֆինսանսական գրագիտությունը, մտքերը արտահայտելու կարողությունը, համագործակցելու հմտությունները, ցույց տալ մաթեմատիկայի դերը, կիրառությունը։

Ընթացքը՝ Սովորողները ծանոթանում են ուսումնական նյութին` տեսություն և խնդիրներ։ Ուսունմնական նյութը քննարկելուց հետո սկսում ենք խնդիրների լուծումը, համեմատում կյանքում մեզ հանդիպած իրավիճակների հետ, խնդիրները քննարկում խմբերով, գտնում գիտելիքի կիրառության հարթակներ։

Արդյունքներ

Նա կամփոփենք ճամփորդությամբ` Կենտրոնական բանկի թանգարանում

Ուսումնասիրել նյութի աղբյուրն ու ընտրել թեմանԽՄԲԵՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆՔ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 10 ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ»

1.Մենք բոլորս առնչվում ենք ֆինանսական աշխարհի հետ, ուրեմն լինենք նաև ֆինանսապե՛ս առողջ:

2.Փողը նպատակ չէ, պետք չէ փողը ֆետիշացնել: Փողը գործիք է, որի դերը, սակայն, չպետք է թերագնահատել:

3.Ֆինանսական որոշումներում չկան բացարձակ ճշմարտություններ, ամեն ինչ կախված է անձից և իրավիճակից:

Ես ընտրեցի այս կետը,որովհետև իրոքից ֆինանսական որոշումներում չկան բացարձակ ճշմարտություններ։Այո,դա կախված է անձից,որովհետև անձն է որոշում,թե ինչի վրա պետք է սպառի,ծախսի։Ես համաձայն եմ այս կետի հետ,որովհետև անձն է որոշում կայացնողը,սակայն պետք է հաշվի առնել իրավիճակը։Իրավիճակը ունի մեծ դեր,որովհետև այն է բնորոշում գումարի,ֆինանսի ծախսմանը։Եթե օրինակ մարդ հայտնվել է ինչ-որ աղքատ մարդու մոտ,և իրավիճակից է կախված,ցանկանում ես դու խղճալ ու պարգևել գումարով,թե ոչ։

4.Ֆինանսական աշխարհն ամեն օր զարգանում է, և կարևոր է շարունակաբար թարմացնել գիտելիքը, ծանոթանալ նոր գործիքներին, իրավիճակներին:

5.Դպրոցում ֆինանսական կրթությունը ներառված է 2-րդից 11-րդ դասարաններում: Այդուհանդերձ այն պետք է ունենա շարունակական բնույթ ողջ կյանքի ընթացքում:

6.«Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն». այս առարկաները ֆինանսական կրթության առումով փոխլրացնում են միմյանց և ապահովում գիտելիքի սիներգիկ զարգացում: Այդ պատճառով էական է առարկայական ուսուցիչների համագործակցությունը:

7.Ֆինանսները սիրում են ուսուցման ակտիվ և աշակերտակենտրոն մեթոդներ. խաղեր, խմբային, նախագծային և հետազոտական աշխատանքներ:

8.Ֆինանսական կրթությունն օգտակար է ոչ միայն սովորողների համար, այլ նաև նրանց ընտանիքների և հենց Ձեզ համար:

9.Ինտեգրում նշանակում է հավասարություն առարկայական և ֆինանսական կրթական նպատակների միջև

10.Ֆինանսական գիտելիքը և հմտությունները պետք է փոխանցել կաթիլ-կաթիլ՝ պարզից անցնելով բարդին: Պետք է տրամադրել սովորողի տարիքին համապատասխան տեղեկատվություն: