Երկկենցաղները վարում են ջրացամաքային ապրելակերպ. առաջին ողնաշարավորներն են, որ դուրս են եկել ցամաք և ունեն օդային շնչառություն։ Ապրում են լճերում,գետերի ափերին,ճահիճներում, ստվերոտ և խոնավ անտառներում։

Երկկենցաղների ճնշող մեծամասնությունը թրթուրային շրջանում ապրում է ջրում և շնչում խռիկներով (շերեփուկ), իսկ հասուն շրջանում (գորտեր, դոդոշներ)՝ ցամաքում և շնչում է թոքերով ու մաշկով, որտեղից էլ ծագել է նրանց անունը՝ երկկենցաղներ։

Սիրտը եռախորշ է, արյան շրջանառությունը՝ երկու շրջանով։ Ցամաքում տեղաշարժվում են զույգ վերջույթներով։

Ի տարբերություն ձկների՝ երկկենցաղների մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ, կազմված է գլխից, իրանից, պոչից և երկու զույգ հոդավորված վերջույթներից։ Մաշկը մերկ է, հարուստ է լորձ արտադրող գեղձերով և արյան մազանոթներով, մշտապես խոնավ է, որով և պայմանավորված է մաշկային շնչառությունը։ Մաշկային որոշ գեղձեր օժտված են բակտերիասպանիչ հատկությամբ։ Ծառագորտը և դոդոշները մաշկում ունեն թունավոր գեղձեր, որոնցով պաշտպանվում են թշնամիներից։

Երկկենցաղների արտաքին կառուցվածքը — դաս։ Կենսաբանություն, 7-րդ դասարան.

Գորտի գլուխը շարժուն ձևով միացած է իրանի հետ, սակայն այդ շարժումները սահմանափակ են, քանի որ պարանոցն արտահայտված չէ, գլխի և իրանի միջև ընդգծված սահման չի նկատվում։ Գլխի վրա՝ վերին մասում, գտնվում են քթանցքերը, դուրս ընկած աչքերը, իսկ յուրաքանչյուր աչքի հետևում՝ գլխի կողքերին՝ թմբկաթաղանթները։ Աչքերն ունեն կոպեր՝ վերին մաշկային և ստորին թաղանթային։

Կմախքը և վերջույթները

Գորտի կմախքը կազմված է գանգից, ողնաշարից, վերջույթների գոտիներից և բուն վերջույթներից։ Գորտի գանգը ավելի քիչ ոսկորներ է պարունակում, քան ձկներինը։

Ողնաշարը կազմված է պարանոցային, իրանային, սրբանային և պոչային բաժիններից։ Պարանոցը և սրբանը կազմված են մեկական ողերից, իսկ իրանը՝ յոթ։ Գորտը կողոսկրեր և կրծքավանդակ չունի։

Անոտները և պոչավոր երկկենցաղներն ունեն շատ կարճ կողեր։ Պարանոցային և իրանային ողերի վերին աղեղներն առաջացնում են ողնաշարային խողովակը, որտեղ տեղավորված է ողնուղեղը։

Առջևի և հետևի վերջույթների գոտիները կազմված են երեք զույգ ոսկրերից։ Վերջույթները տեղավորված են մարմնի կողքերիմ և միացած են գոտիներով։ Առջևի վերջույթի գոտին է՝ զույգ թիակ, երկու անրակ, երկու կտցոսկր և մեկ կրծոսկր։ Հետևի վերջույթի գոտին (կոնքը) կազմված է երեք զույգ ոսկրերից։

Առջևի վերջույթները կազմված են բազուկից, նախաբազուկի երկու ոսկրերից և դաստակից, իսկ հետևինները՝ ազդրից, սրունքի երկու ոսկրերից և թաթից։ Դաստակը կազմված է չորս, իսկ թաթը՝ լողաթաղանթներով միացած հինգ մատներից։Գորտի թաթը

Մկանները կորցրել են ձկներին բնորոշ հատվածավորությունը։ Հատկապես լավ են զարգացած անպոչ երկկենցաղների վերջույթների, իսկ պոչավորների՝ պոչի մկանները։

Երկկենցաղների բազմազանությունը և դասակարգումըԵրկկենցաղների դաս Ինչպես արդեն ներկայացրել ենք, երկկենցաղները պատկանում են քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպին և հանդիսանում են ամենասակավաթիվ կարգաբանական խումբը: Երկկենցաղների դասը ներկայացված է 4,7 հազար տեսակներով, որոնք խմբավորված են 3 հիմնական կարգերում՝

  • Անոտանիների կարգ
  • Պոչավորների կարգ
  • Անպոչների կարգ

Երկկենցաղները, ինչպես արդեն գիտեք, հանդիսանում են առաջին անգամ ցամաք դուրս եկած ողնաշարավոր կենդանիները: Երկկենցաղների կյանքը սերտորեն կապված է երկու կենսամիջավայրերի՝ ջրի և ցամաքի հետ: Այդ կապը հատկապես երևում է բազմացման և գորտընկիթից երկկենցաղների զարգացման ընթացքում: 

68.jpg

Երկկենցաղների հարմարումը ցամաքային կենսամիջավայրում ընթացել է մթնոլորտային թթվածնի և Երկրի ձգողության ուժի ազդեցությամբ:Ցամաքում տեղաշարժվելու, Երկրի ձգողությունը հաղթահարելու և հավասարակշռությունը պահպանելու համար երկկենցաղները ձեռք են բերել ազատ հոդավորված վերջույթներ, որոնք վերջանում են շարժուն մատներով: Շնչում են մթնոլորտային օդը թոքերով և մաշկով: Ունեն արյան շրջանառության երկու շրջան և եռախորշ սիրտ: Երկկենցաղների դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է. 

69-w1241.jpg

 Միասին կդիտարկենք հիմնական կարգերի առանձնահատկությունները և բազմազանությունը:  I. Անոտանիների կարգ  

Այս կարգում ընդգրկված կենդանիները իրենցից ներկայացնում են երկար, անոտ մարմնով, որդանման կենդանիներ: Դրանք բնակվում են հիմնականում Աֆրիկայի, Հրվ. Ամերիկայի, Հրվ. Ասիայի խոնավ և արևադարձային անտառներում: Այս կենդանիները հարմարվել են և անցել ցամաքային — փորող կենսակերպին, ապրում են հողի ոչ շատ խորը, վերին շերտերում, տերևների տակ, արմատների արանքում: Այդ իսկ պատճառով ենթարկվել են կառուցվածքային այն բոլոր փոփոխություններին, որոնք բնորոշ են փորող կենսակերպով օրգանիզմներին: Նրանք կորցրել են վերջույթները, տեսողությունը, միջին ականջը: Անոտների կարգում առկա են մոտ 200 տեսակներ: Հիմնական ակնառու ներկայացուցիչն է որդուկը

70.jpg

  II. Պոչավորների կարգ  

Պոչավորները կառուցվածքով և կենսակերպով նմանվում են հնադարյան երկկենցաղներին: Նրանց մեծ մասը չի հեռանում ջրից, շատերը նույնիսկ չունեն թոքեր և շնչում են արտաքին խռիկներով ու մաշկով: Պոչավորների ակնառու ներկայացուցիչներից են տրիտոններն ու սալամանդրաները: Գարնանը արու տրիտոնի մեջքի վրա առաջանում է սանրաձև կատար: Այն ուժեղացնում է մաշկային շնչառությունը և իր վառ գունավորմամբ գրավում էգերին: Բազմացման ժամանակ արուները ջրամբարի ափերին գտնվող քարերին, խոտերին սոսնձում են սերմնաբջիջով լցված պարկիկներ, որոնք էգը մտցնում է իր կոյանոցի մեջ և կատարվում է բեղմնավորում: Բազմացումից հետո տրիտոնները դուրս են գալիս ցամաք: Ներկայացուցիչներն են՝ 

71.jpg

  III. Անպոչների կարգ  

Անպոչ երկկենցաղները հասուն վիճակում պոչ չունեն և տեղաշարժվելիս մարմինը չեն գալարում: Այս կարգի ներկայացուցիչներին բնորոշ են ցատկող ետևի լավ զարգացած վերջույթները: 

75.jpg

 Սրանց թվին են պատկանում գորտերը, դոդոշները, ծառագորտերը, սխտորագորտերը: Դոդոշները ցամաքային պայմաններին համեմատաբար լավ հարմարված երկկենցաղներ են. ունեն ավելի լավ թոքեր և չոր մաշկ: Դոդոշների ետևի ոտքերն ավելի կարճ են և նրանք հիմնականում վատ են ցատկում: Ցերեկը դոդոշները թաքնվում են, իսկ գիշերը դուրս են գալիս որսի: Արևադարձային անտառներում ապրում են չափերով և գունավորմամբ խիստ բազմազան դոդոշներ: Նրանք սնվում են միջատներով, առավել խոշոր տեսակները նույնիսկ մողեսներով ու մկներով: Լճագորտը ամբողջ կյանքն անցկացնում է ջրում կամ դրանից ոչ հեռու: Նա լավ լողում է լողաթաղանթներ ունեցող ետևի երկար ոտքերի օգնությամբ:Անդրկովկասյան գորտը չափերով ավելի փոքր է լճագորտից և ավելի քիչ է կապված ջրային միջավայրի հետ: Ծառագորտերը բարեկազմ մարմնով, վառ կանաչ գունավորված երկկենցաղներ են, ապրում են մեծամասամբ ծառերի և թփերի վրա: Նրանց մատների ծայրերին կան կպչուն սակավառակաձև ծծիչներ, որոնցով կարող են կպչել հարթ մակերեսին:  Ներկայացուցիչներն են՝ 

72.jpg

Երկկենցաղների նշանակությունը Երկկենցաղները մանր գիշատիչներ են, ոչնչացնում են բույսերի վնասատու միջատներին, մարդու և կենդանիների հիվանդությունների հարուցիչներ տարածողներին: Երկկենցաղների մեծ մասը որս անելով գիշերը կամ մթնշաղին՝ ոչնչացնում է ցերեկային թռչունների համար անմատչելի վնասատուներին: Մեկ դոդոշն օրական ուտում է 25−30 միջատ, իսկ 1 հա տարածքի վրա դոդոշներն ոչնչացնում են տարեկան մոտ 100 հազար վնասատու միջատների:

Պատրաստել եմ վիդեո․