26․04-30․04
Թեման․<<ՈՒժեր>>՝
Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I >>-ից էջ39-ից
մինչև էջ 51-ի տարբերակները կրկնել,քանի ,որ հաջորդ դասը լինելու է այդ տարբերակներից ինքնաստուգում։
Է..Ղազարյանի դասագրքից էջ173-ից լուծել 82 խնդրից սկսած,քանի հատ որ կարող եք։
5․04-9․04;12․04-16․04;19․04-23․04
Թեման․Շփման ուժ:Շփման ուժի դերը բնության մեջ և կենցաղում:
Դասարանում քննարկվող հարցեր.
Լաբորատոր աշխատանք «Շփման ուժի չափումը ուժաչափով,տարբեր մակերևույթների վրա»
Քննարկվող հարցեր.
1.Բերել շփման առկայությունը հաստատող օրինակներ:
Մերկասառույցի ժամանակ կոշիկի ներբանի և սառույցի միջև շփումը մեծացնելու համար սառույցի վրա ավազ են լցնում, ճանապարհի առավել վտանգավոր հատվածներում ավտոմեքենայի անվադողերին հատուկ շղթաներ են հագցնում և այլն:

Փորձենք շարժել սեղանին դրված ծանր գիրքը ՝ նրա վրա ազդող հորիզոնական ուղղված ուժով: Կնկատենք, որ ազդող ուժը բավականաչափ փոքր է, այսինքն գիրքը դադարի վիճակում է: Եվ սկսում է շարժվել միայն այն դեպքում, երբ ազդող ուժ է լինում: Այդ ուժը մարմնի և սեղանի մակերևույթների միջև առաջացած դադարի շփման ուժն է:
2.Ինչով է պայմանավորված շփումը
Շփման ուժը պայմանավորված է շփման ուժի մեծության և շփվող մարմինների ողորկության ձևից:
3.Թվարկել շփման տեսակները և բերել օրինակներ:
Մարմինների հպվող մակերևույթների միջև առաջացող և միմյանց նկատմամբ նրանց շարժումը խոչընդոտող ուժը կոչվում է դադարի շփման ուժ:
Սահքի շփման ուժ: Առաջանում է, եթե մի մարմինը սահում է մյուս մարմնի մակերևույթին: Այդպիսի ուժ է առաջանում, երբ ձյան վրա սահնակն է սահում, հատակի վրայով բազմոցը կամ պահարանն են քաշում:

2. Գլորման շփման ուժ: Այդպիսի ուժ է առաջանում, երբ ցանկացած մարմին գլորվում է մեկ այլ մարմնի մակերևույթին՝ շարժվում է անիվներով:
Օրինակի համար,երբ ավտոմեքենան շարժվում է ուղղությամբ:
3. Դադարի շփման ուժ: Այդ ուժն առաջանում է, երբ մենք փորձում ենք տեղից շարժել դադարի վիճակում գտնվող մարմինը:Դադարի շփման ուժը մեծությամբ միշտ հավասար է քաշող, հրող ուժին և հակառակ է ուղղված դրան:Եթե դաշնամուրը տեղափոխելու համար ազդող ուժը բավականաչափ մեծ չէ, ապա այն տեղից չի շարժվի: Պատճառը հատակի կողմից պահարանի վրա ազդող դադարի շփման ուժն է:

4.Օրինակներով ցույց տալ,որ միևնույն պայմաններում գլորման շփման ուժը փոքր է սահքի շփման ուժից:
Գլորման շփման ուժը փոքր է, որովհետև երբ սահնակը սղալով է իջնում, նրան հեշտ է կանգնացնելը։ Նա դիպչելով մի մեծ քարի կկանգնի, իսկ գլորվող սահնակը վրայով կանցնի և դժվար կլինի նրան կանգնացնել։
5.Բերել շփման դրսևորման օգտակար օրինակներ
Շփման ուժի օգտակար օրինակ է ավտոյի անիվները:Որովհետև հենց նրանց շնորհիվ է ավտոմեքենան շարժվու,նաև միանում է շփման ուժը:
6.Բերել շփման դրսևորման վնասակար օրինակներ
Բանավոր
7.Ինչպես կարելի է մեծացնել շփումը
Շփումը կարելի է մեծացնել տարբեր մարմիններով,որոնք կխոչընդոտ են մեր մարմնի շփման ուժին:
8.Ինչպես կարելի է փոքրացնել շփումը
Շփման ուժը կարելի փոքրցնել ֆիզիկապես,փոխելով տարբեր քսուկներ և յուղեր,նաև կարելի է փոքրացնել շփման ուժը ուղղության խորթուբորդություններով.
9.Բերեք օրինակներ,երբ մարմնի վրա միաժամանակ ազդում է մի քանի ուժ;
Օրինակ,երբ մարմինը կախված է ինչ-որ չափիչ սարքից:Այդ ժամանակ,նրա վրա ազդում է մարմնի կշիռ,առաձգականության և ծանրության ուժը.
Ուրիշ օրինակ
Երբ մենք տարբեր խորթություններով հարթության վրա փորձում ենք սահեցնել մարմինը:Այդ ժամանակ գործում է առաձգականության,շփման ուժերը:
Սովորել Է..Ղազարյանի դասագրքից էջ75-ից մինչև էջ79-ը։Կատարել
Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I >>-ից էջ48-ից
մինչև էջ 51-ը
Լրացուցիչ առաջադրանք.պատրաստել նյութ էջ77-ի և79«Հետաքրքիր է իմանալ»թեմայից՝Լեոնարդո դա Վինչին,որպես ճարտարագետ-գիտնական։
Մարմինների հպվող մակերևույթների միջև առաջացող և միմյանց նկատմամբ նրանց շարժումը խոչընդոտող ուժը կոչվում է դադարի շփման ուժ: