Ժառանգականություն լսելով, ասելով, մենք հասկանում ենք ծնողի կողմից՝ երեխային փոխանցվող զարգացման առանձնահատկությունները, հատկանիշները։

Կենդանիները և բույսերը յուրաքանչյուր տեսակ ժառանգականության շնորհիվ սերնդեսերունդ փոխանցում է իրեն բնորոշ կենսագործունեության առանձնահատկությունները, հատկանիշները՝ արտաքին տեսքը, կառուցվածքը, ԴՆԹ-ն, այդպես նպաստելով տեսակի պահպանմանը։

Գենետիկա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մարդկանց, կենդանիների և բույսերի ժառանգականության երևույթի նմանությունը ծնողի և սերնդափոխի միջև, դարեդար եղել է բժիշկների ուշադրության ներքո։ Այդպես, տասնյակ բժիշկներ փորձեցին բացատրել այդ երևույթը և առաջարկեցին տարբեր ու տարբեր վարկածներ։

Առաջին մարդկանցից, ով կենտրոնացավ այդ հարցի շուրջ Հիպոկրատն էր՝ “բժիշկների հայրը” /մոտ մ․թ․ա․ 460-470 թվականներ/։ Հիպոկրատը բացատրեց, որ օրգանիզմի ժառանգականության նյութը հավաքվում է կանանց և տղամարդկանց սերմնաբջիջներում, որն էլ սկիզբ է տալիս սաղմի զարգացմանը։ Մի ուրիշ գիտնական Դեմոկրատը /մոտ մ․թ․ա․ 460-470 թվականներ/ նույնպես համամիտ էր Հիպոկրատի մտքի հետ, որ կանանց ու տղամարդկանց դերը ժառանգականության մեջ հավասար են, իսկ սեռերը՝ հավասազոր։ Եվ այսպես, երկուսն էլ եկան այն եզրակացությանը, որ ժառանգականության տեղեկատվությունը ստանում են ինչպես մայրական, այդպես էլ հայրական բջջից։ Մեկ այլ հայտնի ավստրիացի գիտնական Գրեգոր Մենդելը իր ոլոռի երկարամյա փորձերով ապացուցեց, որ ծնողների հատկանիշները, օրինակ՝ ծաղկի ձևը, գույնը և մյուս առանձնահատկությունները, փոխանցվում են սերունդներին ժառանգականության շնորհիվ։ Մենդելը ենթադրեց, որ բջիջներում կան մանրագույն և անտեսանելի մասնիկներ, որոնք էլ կառավարում են ժառանգական հատկանիշների փոխանցումը։ Այդ մասնիկները հետագայում անվանեցին գեներ։ Հունարենից թարգմանաբար նշանակում է ծագում։

Gregor Mendel.png
Գրեգոր Մենդել /ավստրիացի գիտնական/

Գիտնականի ենթադրությունը հաստատվեց, երբ ասպարեզ եկան հազարավոր անգամ խոշորացնող էլեկտրոնային մանրադիտակները, որոնք հնարավորություն տվեցին զննելու ոչ միայն բջիջը, այլև բջջի մանրագույն մասնիկները: Պարզվեց, որ բջջի կորիզում կան հատուկ «մասնագիտացված» կառուցվածքներ՝ քրոմոսոմներ՝ գեների կրողները, որոնք և ապահովում են տվյալ տեսակի բջիջների գոյացումը: Քրոմոսոմների քանակը (կամ հավաքածուն) տվյալ տեսակի օրգանիզմների բոլոր բջիջներում միշտ նույնն է. գորտինը, օրինակ, 18 է, սոխինը՝ 16, շանը՝ 22, մարդունը՝ 46 և այլն:

Ի տարբերություն բջջի այլ բաղադրամասերի՝ քրոմոսոմները կառուցված են դեզօքսիռիբոնուկլիեինաթթվի (այդ զարմանալի նյութը քիմիկոսները կրճատ անվանել են ԴՆԹ) հսկայական մոլեկուլներից: Հենց ԴՆԹ-ի մոլեկուլի առանձին հատվածներն են, որ կոչվում են գեներ (ժառանգակիրներ): Գեները հատուկ հրամաններով կառավարում են ժառանգական հատկանիշների գոյացումը: Այդ հրամանները գրանցված են գենում՝ սահմանափակ թվով քիմիական նյութերի որոշակի հերթականությամբ, ինչպես, օրինակ, բառը կազմված է տառերի որոշակի դասավորությամբ:

Գենետիկա և ժառանգականություն | Մերի Երանոսյան

Սովորաբար բջիջներն ունեն «մասնագիտություն» (մաշկի, ոսկրերի, արյան և այլ բջիջներ): Այդ պատճառով դրանք իրենց կորիզների քրոմոսոմներում «կարդում են» ոչ թե այն ամենը, ինչ գրված է այնտեղ, այլ միայն իրենց կենսագործունեության համար անհրաժեշտ «տողերը»:

Բայց երբեմն կենդանին կամ բույսը հանկարծ ձեռք է բերում միանգամայն նոր հատկանիշներ, որ չեն ունեցել ո՜չ ծնողները, ո՜չ էլ նախնիները: Նշանակում է՝ ինչ-որ գեներում քիմիական «նյութերը» փոխել են իրենց տեղերը, ստացել մեկ ուրիշ հրաման: Այս երևույթը կենսաբաններն անվանել են մուտացիա (լատիներեն, նշանակում է փոփոխություն): Նման «սխալներն» ավելի հաճախակի են լինում, երբ օրգանիզմը ենթարկվում է թունավոր նյութերի կամ ռենտգենյան ու տիեզերական ճառագայթների ազդեցությանը: Քրոմոսոմային ու գենային մուտացիաները, ինչպես նաև գենետիկական տեղեկույթի պահպանման, հաղորդման և իրականացման շարժընթացների խանգարումները կարող են հանգեցնել ժառանգական մի շարք հիվանդությունների առաջացման: 

Գենոֆոնդ

Գենոֆոնդը սահմանվում է որպես պոպուլյացիայի գեների ամբողջ շարք: Կենսաբանության մեջ պոպուլյացիայի բնորոշումը վերաբերում է նույն տեսակի անհատների խմբավորմանը, որոնք ունեն ֆիզիկական տարածություն և կարող են վերարտադրվել:

Ասիայի ժողովրդների գենոֆոնդը՝ ռուս գիտնականները եկել են այն եզրակացության, որ գենետիկորեն առավել շատ են տարբերվում լեռներում և հարթավայրերում բնակվող ժողովրդները: Պարզվել է, որ հայկական համայնքները հիմնականում պահպանել են բնիկ հայկական պոպուլյացիայի գենոֆոնդը: Իսկ Արևելյան Եվրոպայի բրոնզե դարի տափաստանային քոչվորները հայրական գծով արևմտաեվրոպացիների նախահայրերը չեն: Փոխարենը նրանք Ղրիմի թաթարների մի մասի նախնիներն են: Գիտնականները կատարել են մի շատ հետաքրքիր փորձ, որը հիմա կներկայացնեմ։

Ընդհանուր առմամբ փորձին է մասնակցել 600 մարդ։

Սխեմայով այդ ժողովրդները բաժանվել են 2 խմբի: Առաջին խմբի մեջ են մտել Հորդանանի, Լիբանանի, Իրաքի, Սիրիայի և Արաբական թերակղզու ժողովրդները: Երկրորդ խմբում են ընդգրկվել հայերը, ադրբեջանցիները, քրդերը, թուրքերը և Իրանի ժողովրդները: Առաջին խմբում ընդգրկվել են հարթավայրերում բնակվող ժողովրդները, երկրորդում՝ լեռներում:

Պոպուլյացիաները խմբավորել են ամենատարբեր հատկանիշներով՝ բաժանելով արևմտյանների և արևելյանների, լեռնայինների և հարթավայրայինների, հնդեվրոպական լեզուներով խոսողների և թրքալեզու ու սեմական լեզուներով խոսողների: Յուրաքանչյուր դեպքում գնահատվել են գենետիկ տարբերությունները: Պարզվել է, որ տարբերություններն առավելագույնն են հարթավայրերում և լեռներում ապրող ժողովրդների միջև:

Հայերը գենետիկորեն դասվում են Առաջավոր Ասիայի ժողովրդների խմբին, իսկ նրանց գենոֆոնդի հետ առավելագույն նմանության գոտին համապատասխանում է Հայաստանի պատմական տարածքին: Դա կարող է նշանակել, որ այդ տարածքում գենոֆոնդը որոշ չափով պահպանվել է՝ չնայած, որ բնակեցվել է թուրքերով: Հետաքրքրական է, որ հայկական համայնքները՝ Վրաստանի, Իրանի, Լիբանանի հայերը, գենետիկորեն շատ մոտ են Հայկական լեռնաշխարհի հիմնական հայկական պոպուլյացիային: Բացառություն են կազմում միայն համշենահայերն ու Դոնի հայերը: Հետաքրքիրն այն է, որ հայկական գենոֆոնդն ունի մոտ 6000 տարվա պատմություն։

Հայկական գենոֆոնդ – Live News

Առօրյայում հանդիպվող շատ հիվանդությունների պատճառ է դառնում ժառանգականությունը։ Դա կախված է նրանից, որ հայրը, կամ էլ մայրը մանուկ ժամանակ, թեկուզ և մեծ տարիքում ինչ-որ հիվանդություն են ձեռք բերել, իսկ դա փոխանցվել է իրենց երեխաներին ժառանգականության շնորհիվ։ Կարող եմ բերել բնավորության գծեր, որոնք հանդիպվում են։ Օրինակ ոչ ճիշտ սովորույթներով զբաղմունքը՝ եղունգներ կրծելը, հիգիենա չպահպանելը։ Նաև ավելի լուրջ հիվանդություններ՝ կալցիի պակաս, սրտի, թոքերի հիվանդություններ, մկանների թուլություն, ընդհանրապես ոչ զարգացած ողնաշար։ Այսքան ու տարբեր այլ տեսակի հիվանդություններ են հանդիպվում մեր առօրյայում։