Ինչպես նորոգել աշխարհը։ Գարսիա Մարկես

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները: Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն ասելով. – Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության: Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ
ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Առաջադրանքներ

Ա․ Առանձնացրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով իր մեջ ներառում է ստեղծագործության հիմնական գաղափարը։ Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը։

Երեխան վերականգնեց աշխարհը մարդու շնորհիվ։ Ինձ թվում է, որ իրական գաղափարը դա հենց մարդն է։ Մարդը միայն կարող է վերականգնել աշխարհը։ Երբ երեխան մարդուն տեսավ, նա սկսեց կտորներով հավաքել այն, այսինքն “հավաքեց” մարդուն, բայց երբ շրջեց տեսավ, որ կարողացել է վերականգնել, այսինքն “հավաքել” աշխարհը։ Մարդու շնորհիվ աշխարհը վերականգնվեց։

Բ․Ընտրե՛ք ճիշտ պատասխանը․ստեղծագործության գաղափարը հետևյալն է․
1․ աշխարհը նման է թղթին․այն կարելի է մասերի բաժանել
2․ քարտեզն ու մարդը նման են իրար․ երկուսին էլ կարելի է ,,պատառոտել,,
3․ ճանաչիր մարդուն, կճանաչես նաև աշխարհը։

Իմ կարծիքով ճիշտ պատասխանը թաքնվում է երրորդ համարում։ Ճանաչիր մարդուն, կճանաչես նաև աշխարհը։ Ես համամիտ եմ այս գաղափարի հետ, քանի որ, ինչպես վիպակը ցույց տվեց, երեխան կարողացավ հավաքել մարդուն, իսկ մարդը՝ աշխարհը։ Ճանաչելով մարդուն, դու ճանաչում ես նրա բնավորությունը, նրա հոգին և այդպես կարողանում ես ճանաչել նրա աշխարհը։

Գ․ Ինչպե՞ս դու կառաջարկես նորոգել աշխարհը։ Շարադրիր մտքերդ գրավոր։

Իմ առաջ դրված խնդիրը շատ դժվար է լուծել։ Առաջին հերթին, ես կնորոգեմ մարդկանց, նրանց հոգին։ Այս դարում, մարդիկ շատ են չարացել, սկսել են մարդկանց մասին վատ բաներ մտածել լավի փոխարեն։ Ընդհանուր աշխարհն է չարացել, ոչ թե մեկ հոգի։ Եվ հենց այս վերքը բուժելով, ես կկարողանամ վերանորոգել մարդկանց, նրանց մտածելակերպը։ Մտածելակերպը կարելի է փոխել աշխարհի շնորհիվ։ Այսինքն երկու երևույթները իրար օգնում են։ Աշխարհին լավ ճանաչելով, մարդը կփոխի իր սերը, իր մտածելակերպը աշխարհի, բնության ու մարդկության վերաբերյալ։ Ինչքան մարդիկ հեռանում են բնությունից, ինչքան խորանում են իրական կյանքի մեջ, այդքան չարանում են։ Ամենալավ միջոցը կանխելու աշխարհը ճանաչելն է։ Մարդը, աշխարհը ճանաչելով, կհասկանա, որ դեռ ամեն ինչ ավարտված չէ, դեռ կարելի է սկսել ամեն ինչ նորից, նոր էջից։ Բնությունը, աշխարհը մարդուն փոխում են և մարդը սկսում է մտածել, ինչպես բնությունը, այդպես և կարողանում ես “վերանորոգել”, կամ էլ “կառուցել” մարդուն, այնուհետև աշխարհը՝ մարդկանց շնորհիվ։ Իսկ մարդուն վերանորոգելով, կարող ես վերանորոգել ամբողջ աշխարհը։ Փոխելով մարդու մտածելակերպը, կփոխես նաև աշխարհը։