Ինչպես գիտենք, դպրոցը հայտնվել է բարդ իրավիճակում։ Օրական տրամադրվում է սնունդ, որից հետո մնում են մնացորդներ և այդպիսի այլ մանրուքներ։ Դպրոցի սննդի ճաշացանկը երեխաների, ուսանողների և աշակերտների համար գոհացնող է ու տեղ-տեղ բավարարում է պահանջներին։ Դպրոցական ստանդարտ ճաշը բաղկացած է աղցանից, փլավից, հաց ու պանրից։ Այդ ամենի համար դպրոցը մեծ ֆինանսներ է ծախսում։ Ես կներկայացնեմ իմ ճաշացանկը, որը իմ կարծիքով կնպաստի երեխաներին դպրոցական սնունդ ուտելու համար։ Ցուցակի մեջ կան մթերքներ, որոնք մնացել են նույնը,բայց կան որոշ փոփոխումներ։ Սա իմ ցուցակն է, ես եմ այն ներկայացնում։

- Կարտոֆիլի պյուրե /բաժիններով/
- Հաց /սովորական չափսի/
- Կոմպոտ /բաժիններով/
- Բազուկի աղցան /բաժիններով/
- Ոսպով փլավ /բաժիններով/
- Պանիր /ստանդարտ չափսի, բոլորին հավասար/
- Ամիսը մեկ անգամ անսովոր ուտեստ
Այս ցուցակը շատ ֆինանսներ չի պահանջում ու իմ կարծիքով բավարար կլինի կշտանալու ու գոհ մնալու համար։ Կարտոֆիլի ստանդարտ գինը կազմում է 350 դրամ կիլոգրամը։ Եթե երեխային կբավարարի մեկ-երկու կարտոֆիլ, գինը կլինի մոտավորապես քառասուն-հիսուն դրամ հատը, ուստի կստացվի հարյուր դրամ կարտոֆիլի պյուրեյի համար։ Կոմպոտը կարելի է տրամադրել, գնելով խանութներից, որը իմ կարծիքով խնայողական միջոց կլինի։ Հացը այլուրի թանկացման ֆոնին, նույնպես թանկացել է, բայց կարելի է բավարարվել։ Մեկ հացը արժե 130-150 դրամ, և դրա 1/7 մասը բավական կլինի մեկ բաժին սնունդի համար։ Ուստի հացը կկազմի ծախսի մոտավորպես 20 դրամը։ Սնունդը պետք է լինի 200 դրամի սահմաններում։ Մեր ուտեստը կազմում է 120 դրամ, դեռևս կոմպոտի հարցը լուծված չէ։ Պանիրը նույնպես կարելի է կիլոգրամով վերցնել ու դա կտրատել փոքր-փոքր մասերի, որպեսզի օգտվողներից յուրաքանչյուրը կարողանա համտեսել, դե ով-որ ցանկանում է պանիր։ Պանիրը կիլոգրամով է վաճառվում, իսկ նրա ամենաբարակ հատվածին չեմ կարող հստակ արժեք տալ, բայց դա 10-20 դրամի սահմաններում է։ Սնունդը համտեսելու համար բավարար է 200 դրամից քիչ։ Մեզ մոտ կազմվեց 150-160 դրամ, իսկ այդ փոքր եկամուտները 40-50 դրամները կգնան դպրոցի բյուջե։