Ես ավարտեցի կարդալ Ռոալդ Դալի “Չարլին և շոկոլադե ֆաբրիկան”։ Մի երկու բառով ամփոփեմ այն։ Ինձ այն շատ դուր եկավ, քանի որ ուսուցանեց կարևոր մի դաս։ Պետք է մեծին, ծնողին լսել, և չանել այն ինչ նրանք արգելում են։ Այս պատմության մեջ երեխաներից շատերը տուժել էին հենց նրա համար, որ չէին լսում, որ Վոնկային, ոչ էլ իրենց ծնողներին, բայց իհարկե վերջում բարեհաջող դուրս էին գալիս թակարդներից։ Իսկ Չարլին, իր ծեր պապիկի հետ լուռ կանգնում, լսում էին և ուկնդրում էին Վիլլի Վոնկայի խոսքերը։ Չարլին իր պապիկին լսում էր, ու առանց նրա թույլտվության, ոչինչի չէր դիպչում ու չէր համտեսում։ Իհարկե վերջում նա ընտրեց մնալ իր ընտանիքի հետ, բայց կարող էր ընտրել դառնալ գործարանի սեփականատերը։ Այդ քայլով նա ապացուցեց, թե ինչքան է սիրում իր ընտանիքը, իր տատիկներին ու պապիկներին։

Հեքիաթը շատ էր տարբերվում ֆիլմից։ Ֆիլմում ցուցադրվում է, որ Չարլին թաքուն պատրաստում էր Վիլլի Վոնկայի գործարանի մակետը, ու երբ դա ցույց էր տալիս ծնողներին, նրանք ապշած էին մնում, քանի որ չէին էլ պատկերացնում, որ իրենց երեխան այդպիսի զբաղմունք ունի։ Կային նաև ուրիշ մանրուքներ։ Բայց և՛ ֆիլմը, և՛ գիրքը շատ հետաքրքիր էին, և ով սիրում է սյուժերի շրջապտույտներ, արկածային առեղծվածներ և այդպիսի բաներ, խորհուրդ եմ տալիս կարդալ այս գիրքը։