Այն անգամ որոշեցի ճամփորդել Ասիայով։ Ինձ համար ամենատպավորիչը դարձավ Թաիլանդը, իր բնությամբ ու ճանաչվածությամբ։ Կատարել եմ և՛ հետազոտական, և՛ թարգմանական աշխատանք, օգտվելով հետևյալ կայքերից։

Հայկական

Անգլիական

Թաիլանդ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

1. Ժամանակագրությունը Թայլանդում այլ է: Այնտեղ այժմ 2555 թվականն է:

2.  Թայլանդը, որպես հանրահայտ տուրիստական երկիր հայտնի  դարձավ «շնորհիվ» վիետնամական պատերազմի: Այստեղ տեղակայված են եղել հսկայական ռազմաբազաներ, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի զինվորների համար նախատեսված հանգստի վայրեր: Հատկապես զինվորների շրջանում հայտնի է եղել Պատտայա քաղաքը։

3. Թայլանդի փողոցներում սովորաբար հարբած մարդկանց չես հանդիպի: Թայլանդցիները գրեթե երբեք չեն խմում, իսկ եթե խմած էլ են լինում, ապա իրենց շատ հանգիստ են պահում և չեն աղմկում: Հարբած թայլանդցու սովորական վիճակը նստել և ժպտալն է:

4. Թայլանդցի ոստիկանը գեղեցիկ զգեստավորված պճնամոլ է, որը մեծ հարգանք է վայելում տեղացիների շրջանում, օժտված է, մեղմ ասած, անսահմանափակ իրավունքներով: Նա կարող է սթափեցնել ցանկացած անհնազանդ քաղաքացու:

5. Թայլանդում մերկ մարմնով տղամարդը չպետք է հայտնվի հասարակական վայրերում: Դա կարգապահության խախտում է:

6. Այս երկրում ընդունված չէ բարձրաձայն խոսել: Իսկ ժպտացող մարդը հիմարի տպավորություն չի թողնում, իսկ պատասխան ժպիտը Թայլանդում նորմալ է:  Հենց այդ պատճառով Թայլանդը հաճախ անվանում են ժպիտի երկիր:

7. Թայլանդցիները նախընտրում են մեքենայով երթևեկելը, ոչ թե ոտքով քայլելը: Իսկ դա նրանք անում են տուկ-տուկ կոչվող մեքենայով, ավտոբուսով, մետրոյով, առագաստանավակով, ճոպանուղիով, նավակներով, ինչպես նաև զանազան ինքնագործ փոխադրման միջոցներով:

8. Ինչպես գրված է Գինեսսի ռեկորդների գրքում՝ թայական այբուբենը իր մեծությամբ երկրորդն է աշխարհում: Թայական լեզուն ընդհանուր է ողջ բնակչության համար, սակայն արևելյան նահանգներում գոյություն ունի իսայական բարբառը, որը նման է լաոսական լեզվին:

9. Գրեթե բոլոր թայլանդցիները դպրոցներում սովորում են անգլերեն, բայց հաճախ ամաչում են  օգտագործումից: Սակայն շատ հաճախ ամենաանսպասելի վայրերում կարող եք հանդիպել թայլանդցու, որը շատ լավ խոսում է անգլերեն և ռուսերեն լեզուներով:

10. Թայական լեզվում «սով» բառը չկա:

Անգլիական կայքից դուրս բերած տեղեկություն

1. Թաիլանդը մինչև 1939 թվականը հայտնի էր, որպես Սիամ։ Միայն այդ թվականից հետո նա անվանակոչվեց մեզ հայտնի Թաիլանդ։

2. Սիամական կատուները հենց այստեղից են տարածվել։

bay-mountains-jungle-andaman-sea-phuket-island-thailand-shutterstock_1045878565

3. Թաիլանդ ջրային սահմանը կազմում է 3219 կմ։

4. Թաիլանդացի Էնգ և Չանգ Բունքեր եղբայրները, հայտնի են, որպես “Սիամական երկվորյակներ”, քանի որ նրանք միացած էին կրծքավանդակով։ Նրանք մահացան 1873 թվականին։

5. Բանգկոկ քաղաքի իսկական անունն է՝ Krung Thep Mahanakhon Amon Rattanakosin Mahinthara Ayuthaya Mahadilok Phop Noppharat Ratchathani Burirom Udomratchaniwet Mahasathan Amon Piman Awatan Sathit Sakkathattiya Witsanukam Prasit.

6. Անօրինական է թայլանդական ցանկացած արժույթի վրա ոտք դնելը, քանի որ վրան պատկերված է Թաիլանդի թագավորը՝ Մահա Վաժիրալոնգկորնը։

Close Up 20 50 100 Baht Hand Holding New Thai Baht Banknotes With The Image  Of King Rama X On White Background Stock Photo, Picture And Royalty Free  Image. Image 102574042.

7. Թաիլանդցի կինը 33 օր և գիշեր ապրել է կարիճներով լի ապակե սենյակում՝ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ։

8. Թաիլանդում անօրինական է ավտոմեքենա վարել առանց վերնաշապիկի։

9. Մուայ թայ բռնցքամարտը, Թաիլանդի ազգային սպորտաձևը, հայտնի է որպես «ութ վերջույթների արվեստ»։

Muay thai action thai boxing jumping to attack Vector Image

10. Թաիլանդը թարգմանաբար նշանակում է “թայերի աշխարհ կամ էլ տարածք”։