Դասարանական աշխատանք
Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը եւ տվե՛ք նրա սահմանումը:
Ատոմը դա նյութի ամենափոքր մասնիկն է։ Ատոմը հունարենից թարգմանաբար նշանակում է “անբաժանելի”։
Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, եւ դուք փոխարկում եք
ա) քարը՝ ավազի,
բ) թթվածինը՝ օզոնի,
գ) սառույցը` գոլորշու:
Ո՞ր դեպքում եք դուք քիմիական փոխարկում կատարել:
Մենք քիմիական փոխարկում արեցինք երկրորդ տարբերակ, քանի որ այնտեղ նոր նյութ առաջացավ։ Իսկ մյուս դեպքերում փոփոխվում է ագրեգատային վիճակը, որը բնորոշում է ֆիզիկական երևույթներին։
Հետևյալ նյութերից որո՞նք են պարզ` ջուր, օզոն, պղինձ, թթվածին, ազոտ:
Պարզ են՝ պղինձը, թթվածինը, ազոտը — Cu, O, N
Լրացրե՛ք բաց թողած բառը. «Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է»:
Ո՞ր պնդումն է վերաբերում
1. պարզ նյութին, — բ, դ
2. բարդ նյութին. — ա, գ, ե
ա) ջուրը կազմված է ջրածնի և թթվածնի ատոմներից,
բ) մեխը պատրաստված է երկաթից,
գ) ածխաթթու գազը կազմված է ածխածնի եւ թթվածնի ատոմներից,
դ) մատիտի գրաֆիտը կազմված է ածխածնի ատոմներից,
ե) շաքարը կազմված է ածխածնի, թթվածնի եւ ջրածնի ատոմներից: