Նպատակը՝

Ի՞նչ եք հասկանում հավասարություն ասելով:

Հավասարությունը դա բացի այն որ մաթեմատիկական տերմին է, այլ նաև մարդկանց միջև հավասարական վիճակն է։ Այսինքն մարդիկ գտնվում են հավասարության մեջ, եթե ունեն նույն իրավունքները, պահանջները, ազատ խոսքի արտահայտումը։ Մարդիկ կարող են լինել հավասար ըստ օրենքի, բայց ֆիզիկապես չեն կարող լինել հավասար, դա բացառվում է։ Մարդկային հավասարությունը այն է, որ մարդն ունի լիազոր արժեքներ, ինչ մյուսը, և դա կախված չէ ռասսայական, մշակութային կամ էլ ազգային արմատներով։ Եթե միջին վիճակագրական մարդը ունի հավասար լիազորություններ, ինչ պաշտոնյան (իհարկե, այդպես շատ քիչ տեղերում է), ապա կարելի է ասել, որ նրանք հավասար են։ Ֆիզիկապես ոչ, բայց մարդկային իրավունքներով հավասար են։ Հավասարության աստիճանով եմ գնահատվում որոշ ազգերի, կուսակցությունների, նաև երկրների վիճակները։ Անհավասարությունը կարող է հագնեցնել որոշ առումների, որոնցից են տուրիզմը, հաճախությունը այդ երկիր, իսկ դա կարող է տալ եկամտի, մեծ եկամտի կորուստ։ Անհավասարությունը հաճախ նկատվում է ոչ զարգացած, կոռուպցիոն, տուժած, գաղութային կամ էլ բռնապետական երկրներում։ Նրանցից՝ Հյուսիսային Կորեան, բռնապետական տիրություն է Արևելյան Ասիայում։ Այն հաճախ անվանում են “երկաթյա վարագույր”, այսինքն այնտեղ հավասարության վիճակը այնքան վատ է, որ դա վարագույր է, այսինքն այն փակ է տուրիստների և սովորական բանվորների համար։ Իրենց իշխանությունները ոտնահարում են, նվաստացնում եմ, ստորացնմում եմ մարդկանց իրավունքները։ Ամեն մարդ, ով կհամարձակվի դեմ գնալ այդ պետության գործադիր առաջնորդին, ապա նա միանգամից պատժվելու է, ամենավատ դեպքում՝ գնդկահարվելու է։ Ուրիշ երկիր՝ Ադրբեջանը, նույնպես բռնապետական երկիր է։ Այնտեղ չի թույլատրվում պետության դեմ ալիք վարել, սխալ կամ ոչ պրոդուկտիվ բաներ խոսել։ Նույն վիճակում են գտնվում Սոմալին, Աֆղանստանը, Կենտրոնական Ասիայից՝ Տաջիկստանը, Թուրքմենստանը, Պակիստանը, Իրանը, Իրաքը, Սիրիան, Կուբան, Վենեզուելան։ Հավասարությունը կարող է լինել նաև գենդերային։ Այսինքն այն կախված է միայն սեռից, ու նրանց տրված իրավունքներից։ Դրանց հինման վրա է կազմվում սոցիալական նախագիծը՝ ֆեմինիզմը, որը նկատվում է մեծամասամբ մուսուլմանական երկրներում, բայց այն չի արտահայտվում։ Գենդերային հավասարության համաձայն տղամարդիկ ունեն ավելի մեծ իրավունքներ աշխատանքային և ուրիշ ոլորտներում, քան կանայք։ Եվ դա է շահագրգռում մարդկանց շարժումը։ Գենդերային անհավասարության վատագույն երկրներն են Եմենը, Պաղեստինը, Աֆղանստանը, Սաուդյան Արաբիան, Չադը։ Իսկ հավասարության լավագույն երկրներն են Իսլանդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան։ Հավասարությունը կարող է լինել ամենափոքր, ոչ ազդեցիկ վայրում՝ դպրոցում, այսինքն դասարանում լինեն հավասար մարդիկ, նրանց մեջ չլինեն հարուստներ, որոնք նվաստացնում են աղքատներին, կամ էլ լինել ծաղրողներ, որոնք անկապ և անիմաստ հանգամանքներով վիրավորում և ցավ են պատճառում մյուսին։

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ — Էրիկ Գևորգյան

Ի՞նչ եք հասկանում իրավահավասարություն ասելով:

Իրավահասությունը դա նույն իրավունքների հավասարությունն է, սկսած ամենափոքրից և վերջացրած ամենամեծից։ Այն ամենափոքր իրավունքը, որը մարդ կարող է ունենալ դա սովորական ինչ-որ գործողությունն է, բայց ինչ վերաբերվում է մեծ իրավունքների, դա արդեն նշանակում է, որ մարդ ունի նույն իրավունքները, ինչ պաշտոնյան, կամ էլ օրենսդիրը։ Իրավահասության շնորհիվ կարելի է կանխել բռնություններ, թալաններ, գողություններ, քանի որ հաճախ “վերևները” արհամարհում են մարդկանց պահանջները, ոտնահարելով նրանց իրավունքները, որը իմ կարծիքով նվաստացնող քայլ է։ Իրավահասության անհավասարության պատճառով այդպիսի երևույթներ են տեղի ունենում, որոնք որոշ տեղերում անտեսվել են։ Դատարանները, որոնք դառնում են կոռուպցիայի տուժողներ, ենթարկվում են այդ “անհավասարությանը” և անտեսում են այն, դրանով ոտնահարելով սովորական մարդկանց իրավունքները, որոնք փոքրամասնություն են կազմում։ Բայց եթե որոշ երկրներում լինեին իրավահասության գլխավոր իրավունքները, որոնք կտրվեին սովորական գյուղացուց մինչև օրենսդիր կամ գործադիր մարմնին, ապա այսպիսի գաղափարներ չէին լինի՝ “բռնապետ”, “բռնապետություն” և նման այլ բաներ, բայց իհարկե կան որոշ հանգամանքներ, որոնք նույնպես կապված են բառերին։ Հենց դրա պատճառով է, որ մինչև հիմա կան ազդեցիկ և ոչ ազդեցիկ ու բռնապետ տիրություններ, որոնցից կարող եմ թվարկել՝ Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը, Ադրբեջանը որոշ առումներով։ Ինչքան շուտ ավարտվի այդ գործընթացը, այդքան քիչ կլինեն պատերազմները, թալանները, գողությունները և բռնությունները։ Մեր երկրում կամաց-կամաց սկսում են հավասարության հիմքերը վերականգնել, քանի որ արդեն բռնվել և դատվել են որոշ “դավաճաններ”, որոնք գնացին պետության դեմ, գնացին մարդկանց իրավունքների դեմ։ Անհավասարության համար չեն տուժում պաշտոնյաները, այլ տուժում են սովորական մարդիկ։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴՊՐՈՑՈՒՄ հակիրճ նկարագրություն

Ի՞նչ է սոցիալական հավասարություն

Սոցիալական հավասարությունը՝ սոցիալական հասարակարգի հասկացություն է, գաղափար է, որն իր մեջ ներառում է քաղաքացիական անձանց հավասարությունները և՛ սոցիալական և՛ սեփականության և՛ ազատ խոսքի ու արտահայտության և՛ դժգոհության ոլորտներում։ Իմ կարծիքով սոցիալական հավասարություն ոչ շատ երկրները ունեն, դա նկատվում է մեծամասամբ Եվրոպական երկրներում։ 

ՀՀ-ում սոցիալական հավասարություն կա, քանզի չեն ոտնահարվում մարդկանց պահանջները, այլ ընդհակառակը, փորձվում են լուծվել առավելագույնս հեշտ ճանապարհով։ Սոցիալական հավասարություն կարող է երկրում լինել, բայց միևնույնն է, այն չի լինելու ամեն նահագնում, մարզում, քաղաքում, գյուղում կամ էլ համայնքում։ Միևնույնն է կլինեն պրիտենզիաներ սեռի, տեսքի, հագուկապի, բոյի նաև որոշ տեղերում հոգեկան խանգարումների վերաբերյալԱյդ օրինակները շատ եմ նկատել մեր համայնքերում, երբ մարդիկ նվաստացնում են իրենցից փոքրին։ Դա արդեն անհավասարություն է, որն պետք է շուտ վերանա։ Սոցիալական հավասարություն նկատվում է Եվրոպական երկրներից՝ Դանիայում, Շվեյցարիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում։ Մեծամասամբ դրանք շատ զարգացած, ազդեցիկ, ոչ բռնապետական երկրներ են, որտեղ ազատ խոսքը հույս չէ, այլ իրականություն։

Avocatul poporului | Femeile din R.Moldova se confruntă cu discriminare și  inegalitate

Բերեք օրինակներ:

Շատ եմ ականատես եղել սոցիալական անհավասարությանը, կթվարկեմ մի քանիսը։ Ես շատ եմ նկատել, որ մեր համայնքում, մեր քաղաքում կան որոշ “անձինք”, որոշ դեմքեր, որոնք ծաղրում ու նվաստացնում են ծույլին, աղքատին, ու իրենցից փոքրին։ Դա շատ սխալ է, քանի որ ես մտածում եմ, որ դա ապացուցում է, որ ոչ բոլոր տեղերում այն կա։ Դա լավ օրինակ է, և այն ցույց է տալիս, որ մարդիկ ծաղրելու, նվաստացնելու համար կգնան ամեն ինչի։ Այսինքն կխփեն, կծաղրեն իրենցից փոքրին ինչ-ինչ պատճառներում։ Նկատել եմ, որ ստորացնում են հագուկապի, հասակի, տեսքի, աղքատության աստիճանի համար։ Նկատել եմ նաև ռասսայական պրետենզիաներ, ստորացումներ։ Ես ունեմ ծանոթներ, որոնք սևամորթ են, ու դա ինձ համար նորություն կամ էլ ծաղրելու առարկա չէ։ Ես գտնվում եմ նրանց հետ շատ լավ հարաբերությունների մեջ, բայց շատ եմ նկատել, որ նրանց ծաղրում են անվանելով սև, այդպիսի այլ պիտակներ տալով։ Ես դա սխալ եմ համարում, քանի որ դա փչացնում է հայ ազգի մասին կարծիքները։ Նաև չի կարելի մարդուն գնահատել սեռից, հասակից, ռասսայական կազմից կամ էլ ազգից։ Պետք է գնահատել նրա կարողությունները, ունակությունները, ցանկությունները և դրանց հասնելու միջոցները։ Պետք է մարդուն գնահատել ներքուստ, պետք է ճանաչել մարդուն ոչ թե արտաքինից, այլ ներսից, քանի որ կարող է լինել հետևյալը՝ մարդը արտաքինից հավանում է ինչ-որ մեկին, բայց այդ “մեկը” իրականում պարզվում է դավաճան, և գցում ու ստորացնում է նրան։ Պետք է մարդուն գնահատել ներքին աշխարհով, մտածելակերպով, վարքով, շնորհքով ու դաստիարակությամբ։

Ես պատրաստել եմ նյութ՝ Սլայդեր