Ուկրաինայում ստեղծված ներկա իրավիճակը ավելի խորը ուսումնասիրելու ու պատճառներ գտնելու համար, որոշեցի փնտրել նյութեր, փաստեր Ուկրաինայի մասին։ Ուկրաինան շատ գեղեցիկ ու մեծ երկիր է Եվրոպայում։ Իհարկե հիմա այն կործանման եզրին է որոշ հանգամանքների շնորհիվ։ Ներկայացնում են թարգմանական-հետազոտական աշխատանք։ Թարգմանել եմ հետևյալ կայքից և օգտվել եմ հետևյալ կայքից։

cdn.webshopapp.com/shops/94414/files/52440074/f...

Թարգմանական — ամերիկյան կայք

Հետազոտական — հայկական կայք, 2

Հետաքրքիր փաստեր՝

1. Ինչքան էլ, որ զարմանալի է, գտնվելով մեծ հանրապետությունների ու պետությունների կողքը՝ Ուկրաինան համարվում է Եվրոպայի ամենամեծ երկիրը։ Տարածքը կազմում է 609.550 կմ քառակուսի։ Հիմա տարածքում կան որոշ վիճելի տարածքներ, որոնցից են Ղրիմը, Դոնբասը, որի համար էլ հիմա ընթանում է պատերազմ։ Հիմա, երբ Ուկրաինան ամենամեծ երկիրն է Եվրոպայում, այն ամենամեծը չէ բնակչության հաշվով։ Հիմա այնտեղ բնակվում է 46 միլիոն մարդ։ Բնակչության թվով այն փոքր է, քան Ֆրանսիան և Գերմանիան։

2. <<Արսենալնա>>-ն ամենախորը մետրոպոլիտենն է աշխարհում։ Կիևում գտնվող այդ մետրոն իրար է կապում Սվետոշենկո-Բրովարսկա ուղիները։ Խորությունը կազմում է 105.5 մետր։ Պատճառն, որ Արսենալը 105,5 մետր խորություն վրա է գտնվում, այն է, որ մետրոն պետք է շրջանցի Դնեպր գետը, որը բարձրանում է Կիևի վրա եւ շրջապատում է այն:

Arsenalna Metro Station – Kyiv, Ukraine - Atlas Obscura

3. Ուկրաինան ամենակրթված ազգերի, պետությունների ցուցակում է։ Զբաղեցնում է 4-րդ տեղը ամբողջ աշխարհում ըստ կրթվածությամբ։ 15 տարեկանից բարձր երեխաների 99.4%-ը կարող է կարդալ և գրել։ Դեռահասների 70%-ը ունի երկրորդ կամ բարձրագույն կրթություն։ Ի դեպ ուկրաինական դպրոցներում երեխաները գնահատվում են 12-բալլանոց համակարգով։ Ամենաբարձր թվանիշը դա է։

4. Ուկրաինան ամենաէժան եվրոպական երկրներից է, որտեղ կարելի է ճամփորդել։ Գտնվելով Եվրոպայում այն չափազանց էժան է ոչ շատ հարուստ տուրիստների համար։

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ Սումիի մարդասիրական միջանցքը  գործում է | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

5. Ուկրաինան՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, զբաղեցնում է երկրորդ տեղը գաղթածների թվով։ Ներկա պահին ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ, Ուկրաինան լքել է մոտավորապես 4.5 միլիոն մարդ։

6. Ազգային հագուստը կոչվում է “Վիշիվանկա”։ Սա տարբերվում է մյուսներից, քանի որ իր զարդարվածությամբ, ներկայացնում է ուկրաինական ասեղնագործությունը։ Հագուստը պարզ սպիտակ կտավատի վերնաշապիկ է, որը զարդարված է ձեռագործ ծաղկային կամ դեկորատիվ զարդերով ու նախշերով: Իսկ կոստյումի առանձնահատկությունն այն է, որ այն կրում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք։

Amazon.com: Rushnichok Vyshyvanka Men - Ukrainian Shirt - sorochka -Ukraine  Shirt : Clothing, Shoes & Jewelry

Հայկական կայքից՝

1. Խրեշչատկի փողոցը, որը գտնվում է Ուկրաինայի Կիև քաղաքում, ամենակարճն է:

2. Կիև-Մոհիլա ակադեմիան, որը գտնվում է Ուկրաինայի տարածքում, համարվում է ամենահին ուսումնական հաստատությունը:

3. Ուկրաինայի ամենաերկար քարանձավը կոչվում է «Լավատես»:

4. Ամենաբարձր անապատներից մեկը գտնվում է Ուկրաինայում և ունի «Ալեշկովսկայա» անվանումը:

5. Ուկրաինական գրիվնան միջազգային ֆինանսական բանկի կողմից ճանաչվեց որպես ամենագեղեցիկ արժույթը:

Ukrainian hryvnia - Wikipedia

6. Ուկրաինացիներին հաջողվեց զարգացնել աշխարհի ամենամեծ ինքնաթիռը, որն ունի «An 225 մրիա» անվանումը: Սակայն այն ոչնչացվեց հենց ուկրաինական բանակի կողմից՝ ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին։

Ukraine Crisis: Antonov AN-225 Mriya To Be Rebuilt At Russian Expense,  Second One In The Works - AviationSource

7. Ուկրաինան միակ պետությունն է, որը խաղաղ ճանապարհով հրաժարվեց միջուկային զենքից ԽՍՀՄ-ի կազմավորման ընթացքում։

8. Trembita — ազգային ուկրաինական գանձ, ամենաերկար երաժշտական ​​գործիքն է աշխարհում: Այն ունի 5 մետր երկարություն։

Trembita - Wikipedia

9. Ուկրաինացիների մոտ 77% -ը երբեք չի եղել արտերկրում: Այդպես նրանք ցանկանում են ապացուցել, որ իրենց երկրում ավելի բարեկեցիկ է ու ապահով։

10. Ուկրաինայի հիմնը բաղկացած է ընդամենը 6 տողից:

11. Աղբատար մեքենայի հուշարձանը գտնվում է Ուկրաինայի տարածքում: Նա միակն է:

12. Ուկրաինայի ամենաերկար քաղաքը Կրիվոյ Ռոգն է, որտեղ ծնվել և մեծացել է Ուկրաինայի նախագահ՝ Վոլոդիմիր Զելենսկին։

Ուկրաինայում խուճապ չկա. Զելինսկի | Irakanum.am